Добавить в избранное

Проект принят

ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԱՌՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՎԱՅՐԵՐԸ, ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1 Իրավական ակտի անհրաժեշտությունը

        «Եղեգնաձոր համայնքի տարածքում տեխնիկական և հատուկ նշանակության հրավառության իրականացման թույլատրելի վայրերը, պահանջները և պայմանները սահմանելու մասին» Եղեգնաձոր համայնքի ավագանու որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 41.1-ին կետի պահանջների կատարումով։

Վերոգրյալ կարգավորումներից պարզ է դառնում, որ տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված են լիազորություններ, որոնք ուղղված են համայնքում տեխնիկական և հատուկ նշանակության հրավառության իրականացման հետ կապված հարաբերությունների կարգավորմանը: Հիշյալ լիազորություններից է մասնավորապես՝ տեխնիկական և հատուկ նշանակության հրավառության իրականացման թույլատրելի վայրերը, պահանջները և պայմանները սահմանելու իրավասությունը, որը վերապահված է համայնքի ավագանուն:

Տեխնիկական և հատուկ նշանակության հրավառության իրականացման հետ կապված հարցերը կարգավորված են «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքով, ինչպես նաև ոլորտը կարգավորող այլ իրավական ակտերով:

«Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հրավառությունը՝ հրագործական նյութի (արտադրանքի) և հրագործական բաղադրիչի ծրագրված կիրառումն է, որը կարող է վտանգել մարդու կյանքը, առողջությունը և վնասներ պատճառել շրջակա միջավայրին ու գույքին:

Նույն օրենքով սահմանված է նաև տեխնիկական և հատուկ նշանակության հրավառության հասկացությունը, այն է՝ տեխնիկական և հատուկ նշանակության հրավառությունները՝ հրավառություններ են, որոնց հետ վարվելը պահանջում է հատուկ գիտելիքներ և հմտություն, կատարողների (օգտագործողների) համապատասխան որակավորում և (կամ) տեխնիկական սարքավորման որոշակի պայմանների ապահովում: Նույն հոդվածում ամրագրված կարգավորումների համաձայն՝ տեխնիկական և հատուկ նշանակության հրավառությունների չափորոշիչները, ինչպես նաև տեխնիկական անվտանգության ոլորտում տեխնիկական անվտանգության նորմերը, կանոնները և հրահանգները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 2-ի N 845-Ն որոշմամբ սահմանվել են տեխնիկական և հատուկ նշանակության հրավառությունների չափորոշիչները, իսկ «Հրդեհային անվտանգության մասին» օրենքի հիման վրա համապատասխան իրավասու մարմինների կողմից մշակվել և գործողության մեջ են դրվել մի շարք իրավական ակտեր, որոնք վերաբերվում են հրդեհային անվտանգության կանոնների հաստատմանը: Վերջիններիս համաձայն՝ հատուկ նշանակության հրագործական արտադրատեսակների օգտագործումը, հետևաբար նաև՝ տեխնիկական և հատուկ նշանակության հրավառությունների իրականացումը չի թույլատրվում՝ ցանկացած տեսակի շենքերում, շինություններում և կառույցներում, պայթյունահրդեհավտանգ օբյեկտների տարածքներում, գազատար և նավթատար խողովակաշարերի, ինչպես նաև բարձր լարման էլեկտրահաղորդալարերի մոտակա տարածքներում, տանիքներում, պատշգամբներում, շենքերի ճակատների ելուստային մասերում, բեմահարթակներում, մարզադաշտերում, մարզական կառույցներում, կամուրջների վրա, ճամփաբաժաններին, տրանսպորտային մայրուղիներում, երկաթգծի հանգույցներում, հակահրդեհային անբավարար վիճակում գտնվող տարածքներում, ցույցերի և քայլերթերի ժամանակ: Հրագործական արտադրատեսակների օգտագործումից առաջ հարկավոր է՝ նախապես որոշել (ընտրել) հրավառություն անցկացնելու վայրը, տարածքի չափերը պետք է համապատասխանեն արտադրատեսակի վրա նշված վտանգավոր տարածքի առավելագույն չափերին, տարածքում չպետք է լինեն ծառեր, էլեկտրահաղորդման լարեր և այլ օդային արգելքներ: Կարևորելով բնակչության անվտանգության ապահովման առաջնահերթ խնդիրը, հրդեհների և տեխնածին վթարների կանխարգելումը՝ դրանց ծանր հետևանքներից խուսափելու, ինչպես նաև քաղաքացիների բնականոն կյանքի, անդորրի պահպանման կարևորությունը, անհրաժեշտություն է առաջացել հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 41.1-ին կետում ամրագրված կարգավորումը՝ ընդունել հիշյալ իրավական ակտը:

  1. Իրավական ակտի նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը


     Նախագիծը կրում է նորմատիվ բնույթ, քանի որ պարունակում է վարքագծի պարտադիր կանոններ համայնքի վարչական տարածքում անորոշ թվով անձանց համար և ուղղված է  կարգավորելու Եղեգնաձոր համայնքի տարածքում տեխնիկական և հատուկ նշանակության հրավառության իրականացման հետ կապված հարաբերությունները։ 

  • Обсуждалось

    21.08.2023 - 10.09.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Местное самоуправление

  • Министерство

    Муниципалитет Егегнацора Вайоц Дзорской области

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1503

Принт