Добавить в избранное

«ՕՐԻՆԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

«Մաքսային կարգավորման մասին» օրենքի 188-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն, Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 378-րդ հոդվածի 3-րդ կետի 3-րդ ենթակետին համապատասխան, ռիսկերի կառավարման համակարգի կիրառմամբ, Կառավարության սահմանած կարգով համապատասխան հավաստագրի տրամադրման միջոցով հավաստում է այն անձանց օրինապահությունը, որոնց կողմից տեղափոխվող ապրանքների նկատմամբ ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցների կիրառման անհրաժեշտություն չի առաջանում։ Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 5-րդ մասում նշված հավաստագիր ունեցող անձանց համար Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման արագացման և պարզեցման նպատակով կարող են սահմանվել պարզեցված ընթացակարգեր, որոնց ցանկը և կիրառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն:

Ներկայումս բարեխիղճ տնտեսվարող սուբյեկտների համար պարզեցված ընթացակարգերի սահմանումը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի ռազմավարական նպատակ, ինչի իրագործմանն ուղղված են նախագծով նախատեսված կարգավորումները։

  • Обсуждалось

    14.08.2023 - 29.08.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Государственные доходы

  • Министерство

    Комитет государственных доходов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1503

Принт