Добавить в избранное

В стадии разработки

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1035-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1035-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

Իրավական ակտի հիմնավորումը

1.

Անհրաժեշտությունը

 

 

Նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է աջակցող միջոցների վերանորոգման փոխհատուցման գումարի չափը հաստատելու անհրաժեշտությունից։

 

2.

Առկա իրավիճակը և խնդիրները

 

 

 Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1035-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) N 1 հավելվածի 28-րդ կետի համաձայն՝ ՄՍԾ-ի եզրակացության հիման վրա վերին և ստորին վերջույթների պրոթեզների, ստորին վերջույթի հոդով օրթեզների և օրթոպրոթեզների վերանորոգումն իրականացնում են համապատասխանաբար վերին և ստորին վերջույթների պրոթեզներ և (կամ) ստորին վերջույթի հոդով օրթեզներ և (կամ) օրթոպրոթեզներ տրամադրող՝ որակավորման ընթացակարգի արդյունքում ընտրված այն կազմակերպությունները, որոնք լիազորված մարմնի հետ կնքել են վերին և ստորին վերջույթի պրոթեզների և (կամ) ստորին վերջույթի հոդով օրթեզների և (կամ) օրթոպրոթեզներ վերանորոգելու մասին համապատասխան պայմանագիր: Սակայն նշված ծառայությունը չի իրականացվում վերանորգման գները սահմանված չլինելու պատճառով։

 

3.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

 

Նախագծով սահմանվում են աջակցող միջոցների վերանորոգման գները։ Գները ձևավորվել են հետևյալ սկզբունքով՝

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակել է համապատասխան ձևաչափ և ուղարկել աջակցող միջոց տրամադրող կազմակերպություններին՝ վերանորոգման գնառաջարկ ներկայացնելու համար։ Դրանք ստանալուց հետո բանակցությունների միջոցով որոշ գներ վերանայվել են, ապա կրկին համաձայնեցվել կազմակերպությունների հետ։ Նույնանուն շատ դետալների համար տարբեր կազմակերպությունների կողմից ներկայացվել են տարբեր գներ, որոշ դեպքերում իրարից մեծ ինտերվալներով տարբերվող; Սա պայմանավորված է այն հանգամանքով, թե որ երկրից է ներկրվում դետալը կամ  նյութը։ Նույն գնային տարբերություններն առկա են նաև պրոթեզների դեպքում։ Տվյալ պրոթեզը կրող անձի պրոթեզի վերանորոգումը կարող է իրականացվել այն կազմակերպության կողմից, որը տրամադրել է պրոթեզը։ Հետևաբար,  նպատակահարմար ենք գտնում դետալների գները սահմանել նվազագույնից-առավելագույն միջակայքում, սակայն տվյալ կազմակերպության հետ պայմանագիր կամ համաձայնագիր կկնքվի  իր կողմից ներկայացված և աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ նախապես համաձայնեցրած գներով։ Միջինացված գների դեպքում ծառայությունն արդյունավետ չի գործի՝ ցածր գին ներկայացրած կազմակերպությունները կարող են արհեստականորեն բարձրացնել գինը, իսկ բարձր գին ներկայացնողների դեպքում՝ կամ հավելավճարը պետք է կատարի շահառուն, ինչն իրատեսական չէ, քանի որ խոսքը կարող է գնալ 100 և ավել հազար դրամների մասին, կամ կազմակերպությունը չի մասնակցի գործընթացին, որի արդյունքում իր մոտ պրոթեզավորված անձի պրոթեզի վերանորոգում չի կատարվի։ Նման դեպքերում շահառուները դիմում եմ ժամկետից ծուտ պրոթեզ ստանալու համար, որն ավելի ծախսատար է։ Ֆունկցիոնալ պրոթեզների համար սահմանվել են առավելագույն գնային արժեքներ։

  Կազմակերպությունների հետ նախապես համաձայնեցված վերանորոգման ծառայությունների գները կցվում են։

Նախագծով նաև նախատեսվում է հեշտացնել քաղաքացիների կողմից փաստաթղթեր ներկայացնելու գործընթացը։ Քանի որ ՄՍԾ-ն տնօրինում է որոշ տեղեկատվությանը, մասնավորապես, տնօրինում է այն էլեկտրոնային համակարգերին, որոնցում արտացոլված են բժշկասոցիալական փորձաքննական որոշման կամ ֆունկցիոնալության գնահատման որոշման (վարչական ակտի), հաշմանդամություն ունեցող անձի վերականգնողական անհատական ծրագրի կամ ծառայությունների անհատական ծրագրի մասին տեղեկատվություն, ապա դրանք շահառուի կամ նրա ներկայացուցչի կամ օրինական ներկայացուցչի կողմից չներկայացնելու դեպքում, լրացուցիչ չեն պահանջվի։

Նախագծով նախատեսվում է վերին վերջույթի միոպրոթեզով և ֆունկցիոնալ պրոթեզով պրոթեզավորման դեպքում ստանալ նաև վերին վերջույթի էլեկտրանեյրոմիոգրաֆիա հետազոտության արդյունքը՝ տրված ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան լիցենզիա ստացած բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպության կողմից, քանի որ նշված պրոթեզավորումներն արդյունավետ են միայն վերջույթների նյարդամկանային հաղորդչականության պահպանման դեպքում։

 

4

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 

5.

Ակնկալվող արդյունքը

 

 

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է սահմանել աջակցող միջոցների, մասնավորապես վերին և ստորին վերջույթների վերջույթների պրոթեզների (նաև ֆունկցիոնալ պրոթեզների) վերանորգման գները։

 

6.

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխությունները

 

 

Նախագծի ընդունման դեպքում  Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում լրացուցիչ փոփոխությունների անհրաժեշտություն կառաջանա։ 2023 թվականի պետական բյուջեի հայտով հաշմանդամություն ունեցող անձանց աջակցող միջոցների վերանորոգման (1160 բյուջետային ծրագրի 12006 դասիչ) ծառայություններ մատուցելու համար հաստատվել է 5587.0 հազ․դրամ։ 2023 թվականի ընթացքում սույն նախագծով սահմանված գներով վերանորոգման ծառայությունը իրականացնելու արդյունքում, հաջորդ տարիներին հնարավոր կլինի կանխատեսել վերանորոգման համար անհրաժեշտ գումարի չափը։  

 

7.

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

 

 

 Նախագիծը փոխկապակցված չէ ռազմավարական փաստաթղթերի, Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թթ. ծրագրի, ոլորտային այլ ռազմավարությունների հետ։

 

 

  • Обсуждалось

    11.08.2023 - 28.08.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1347

Принт