Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

Մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի, ինչպես նաև տույժերի, տոկոսների՝ անհուսալի ճանաչման հիմքերով դադարեցված պարտավորությունները հաշվառելու և հաշվառումից հանելու կարգը, պարտավորությունների դադարեցման հանգամանքները հաստատող փաստաթղթերի ցանկը, անձնական օգտագործման ապրանքների ներմուծման համար մաքսատուրքերի, հարկերի, մաքսային գործառնությունների կատարման համար գանձվող պետական տուրքի, ինչպես նաև տույժերի գումարների՝ մաքսային մարմինների կողմից բռնագանձման համար անհնար լինելու հանգամանքով պայմանավորված անհուսալի ճանաչման հիմքերը և դուրսգրման կարգը սահմանելու մասին

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

«Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 70-րդ հոդվածի համաձայն՝ մաքսային վճարների, տույժերի, տոկոսների գումարները, որոնց բռնագանձումը հնարավոր չի եղել, ճանաչվում են բռնագանձման համար անհուսալի և դուրս են գրվում այն անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով ու հիմքերով, որի մաքսային մարմինն իրականացրել է այդպիսի գումարների բռնագանձումը: Նույն օրենսգրքի 77-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի, տույժերի, տոկոսների գումարները, որոնց բռնագանձումը հնարավոր չի եղել, ճանաչվում են բռնագանձման համար անհուսալի և դուրս են գրվում այն անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված կարգով և հիմքերով, որի մաքսային մարմինն իրականացրել է այդ գումարների բռնագանձումը: Նույն օրենսգրքի 270-րդ հոդվածի 13-րդ կետի համաձայն՝ անձնական օգտագործման ապրանքների հետ կապված մաքսատուրքերի, հարկերի, մաքսավճարների, տույժերի գումարները, որոնց բռնագանձումը հնարավոր չի եղել, ճանաչվում են բռնագանձման համար անհուսալի և դուրս են գրվում այն անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով ու հիմքերով, որի մաքսային մարմինն իրականացրել է այդպիսի գումարների բռնագանձումը:                                                                                                                                                                                                «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի, ինչպես նաև տույժերի, տոկոսների պարտավորությունը ճանաչվում է անհուսալի և հաշվառումից հանվում է նույն մասով սահմանված հիմքերի առկայության դեպքում: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածով սահմանված հիմքերով դադարեցված պարտավորություն­ները հաշվառելու և հաշվառումից հանելու կարգը, ինչպես նաև նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հանգամանքները հաստատող փաստաթղթերի ցանկը սահմանում է Կառավարությունը: Նույն օրենքի 175-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 270-րդ հոդվածի 13-րդ կետին համապատասխան՝ անձնական օգտագործման ապրանքների ներմուծման համար մաքսատուրքերի, հարկերի, մաքսային գործառնությունների կատարման համար գանձվող պետական տուրքի, ինչպես նաև տույժերի գումարները, որոնց բռնագանձումը մաքսային մարմինների կողմից անհնար է, ճանաչվում են անհուսալի և դուրս են գրվում Կառավարության սահմանած հիմքերով և կարգով:                                                                                                                                                                                                                                                                    «Մաքսային կարգավորման մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի 24․01․2023թ․ N74-Ա որոշման հավելվածի 16-րդ կետով նախատեսված է «Օրենքով սահմանված հիմքերով մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի, ինչպես նաև տույժերի, տոկոսների դադարեցված պարտավորությունները հաշվառելու և հաշվառումից հանելու կարգը, այդ հանգամանքները հաստատող փաստաթղթերի ցանկը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագծի, իսկ նույն հավելվածի 52-րդ կետով՝ «Անձնական օգտագործման ապրանքների ներմուծման համար մաքսատուրքերի, հարկերի, մաքսային գործառնությունների կատարման համար գանձվող պետական տուրքի, ինչպես նաև տույժերի գումարների՝ մաքսային մարմինների կողմից բռնագանձման համար անհուսալի ճանաչման և դուրսգրման հիմքերն ու կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագծի ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ։ Հաշվի առնելով նշված երկու կետերով կարգավորվող հարաբերությունների միասնական բնույթը՝ նախատեսվում է նշված հարաբերությունները կարգավորել մեկ որոշման շրջանակներում։ 

Կարգավորման առարկան, ակնկալվող արդյունքը.

Նախագծով կանոնակարգվում են մաքսային մարմինների կողմից բռնագանձման համար անհուսալի ճանաչման հիմքով մաքսային վճարների և մաքսային մարմիններին վճարվող այլ վճարների գծով դադարեցված պարտավորությունների հաշվառման և հաշվառումից հանելու հետ կապված գործընթացները։

  • Обсуждалось

    10.08.2023 - 25.08.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Государственные доходы

  • Министерство

    Комитет государственных доходов

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3554

Принт

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: