Добавить в избранное

В стадии разработки

«Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծեր

Նախագծերի նպատակը վարչական դատարանի ծանրաբեռնվածության թեևթացումը և իրավակիրառ պրակտիկայում բարձրացված խնդիրների լուծումն է:

Նախագծերով նախատեսվում են հետևյալ հիմնական կարգավորումները՝

Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխությունների մասով.

  1. Դատավարական իրավունքների կամ այլ հնարավարությունների չարաշահման դեպքում դատական սանկցիաներ կամ օրենքով նախատեսված իրավական ներգործության այլ միջոցներ կիրառելու իրավական հնարավորություն:
  2. Որպես ապացույցի տեսակ նախատեվում է մասնագետի բացատրությունը:
  3. Կարգավորվում են դատական ակտը միայն դատական ծախսերի մասով բողոքարկելու, հիմնական պահանջից բացի, ածանցյալ պահանջներ ներկայացնելու դեպքում պետական տուրքի գանձնման հարցերը:
  4. Հայցադիմումին ներկայացվող պահանջների մեջ ավելացվում է պահանջ առ այն, որ Օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ մասում նշված սուբյեկտների կողմից ներկայացված հայցադիմումը պետք է պարունակի այդ մասով նախատեսված տեղեկությունները:
  5. Նախատեսվում է, որ եթե վերաքննիչ վարչական դատարանն ընդունում է հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշումը վերացվելու մասին որոշում, ապա վարչական դատարանը հայցադիմումն ընդունում է վարույթ, եթե բացակայում են սույն օրենսգրքով նախատեսված հայցադիմումը վերադարձնելու հիմքերը:
  6. Սահմանվում է վերաքննիչ և Վճռաբեկ դատարաններիորոշումների մեջ առկա վրիպակների, գրասխալների և թվաբանական սխալների ուղղման, լրացուցիչ որոշում կայացնելու հնարավորություն:
  7. Սահմանվում է որոշ հիմքերի առկայության պարագայումդատական ակտը՝ անկախ բողոքի հիմքերից և հիմնավորումներից անվերապահ բեկանելու կանոն:
  8. Բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդության բացակայությամբ վճռաբեկ բողոքը սահմանված ժամկետը լրանալուց հետո բերված լինելը սահմանվում է վճռաբեկ բողոքը վերադարձնելու հիմք:
  9. Սահմանվում է, որ վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ նշված թերությունները չվերացվելու, բողոքը կրկին ներկայացնելու դեպքում նոր խախտումներ թույլ տալու, վճռաբեկ բողոքը սահմանված ժամկետը լրանալուց հետո բերվելու և բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը բացակայելու, պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու դեպքում վճռաբեկ բողոքն առանց քննության է թողնվում.
  10. Կարգավորում են դատական նիստում վճռաբեկ բողոքի քննությունն իրականացնելու հարցերը:
  11. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման դատավարական կանոնները համապատասխանեցվել են Օրենսգրքի գործող կարգավորումներին.
  12. Օրենսգրքի նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ հատուկ վարույթի կարգավորմանը նվիրված 26-րդ գլխում կարգավորումները համապատասխանեցվել են օրենսդրական գործող կարգավարորումների տրամաբանությանը:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխությունների մասով.

         Որոշ, մասնավորապես, միջուկային անվտանգության ապահովման, լեզվի և կրթության, պրոբացիայի ծառայության բնագավառների, հավաքներ անցակցնելու՝ օրենքով սահմանված կարգը խախտելու, ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու, պետական մարմնին (պաշտոնատար անձին) տեղեկատվություն չտրամադրելու վերաբերյալ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննությունը վերապահվում է իրավասու վարչական մարմիններին:

  • Обсуждалось

    09.08.2023 - 24.08.2023

  • Тип

    Закон

  • Область

    Юстиция, Принудительное исполнение судебных актов, Административные правонарушения

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1233

Принт