Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջներից ելնելով` հասարակական և արտադրական օբյեկտների կառուցման և սպասարկման համար տրամադրված և սահմանված կարգով կառուցապատված պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը (բացառությամբ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի) անհատույց սեփականության իրավունքով, օրենքի ուժով, փոխանցվեցին այն իրավաբանական և ֆիզիկական անձանց, ում մինչև 26.11.2005 թվականը նշված հողամասերը հատկացված էին անհատույց (մշտական) օգտագործման կամ վարձակալության իրավունքով:

Նշված, անհատույց սեփականության իրավունքով փոխանցված հողամասերի սեփականատիրոջ փոփոխության դեպքում (առուվաճառքի, նվիրատվության, փոխանակման կամ իրավաբանական անձանց լուծարումից հետո նրա հիմնադիրներին հանձնման, այդ թվում` պարտատերերի պահանջների բավարարման կամ բռնագանձման) սահմանված է հողամասի կադաստրային արժեքի միանվագ վճարման պարտադիր պայման՝ վճարման պարտավորությունը դնելով հողամասը ձեռք բերողի վրա, ուստի և հասարակական կամ արտադրական օբյեկտների կառուցման համար տրամադրված հողամասը ձեռք բերելու ցանկություն ունեցող անձինք հիմնականում խուսափում են նման պարտավորությամբ ծանրաբեռնված հողամասի ձեռքբերումից, քանի որ, որպես կանոն, դրանց՝ մակերեսի մեծ չափերից ելնելով, միանվագ վճարման ենթակա կադաստրային արժեքի գումարը զգալի է: Դրանից ելնելով կողմերը դիմում են հողամասի կադաստրային արժեքի վճարում չպահանջող և օրենքով չարգելված այլ ձևերի, որոնք հիմնականում չեն արտահայտում կողմերի իրական կամքը (հողամասի առուվաճառքի գործարքը) օրինակ՝

  • հողամասը նոր ստեղծվող իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում ներդնելու և բաժնետոմսը օտարելու միջոցով.
  • իրավաբանական անձի բաժանման կամ իրավաբանական անձի՝ այլ իրավաբանական անձի միացման ձևով և այլն:

Բացի այդ, բանկերի կամ վարկային կազմակերպությունների մեծ մասը ևս խուսափում են նման պարտավորությամբ ծանրաբեռնված հողամասերը որպես գրավի առարկա դիտարկելուց: Արդյունքում այդ տնտեսական նշանակության հողամասերը ու դրանց վրա կառուցված շինությունները դուրս են մնում քաղաքացիական շրջանառությունից:

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում պետք է փոփոխություններ կատարվեն, որոնցով հնարավորություն կտրվի հողամասերը ձեռք բերողների կողմից հողամասի կադաստրային արժեքը վճարել տարաժամկետ կարգով, եթե դրա կադաստրային արժեքը գերազանցում է 10 միլիոն դրամը:

 «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության վարչապետի 03.08.2017թ. N 02/24.12/17646-17 հանձնարարականի պահանջների կատարումն ապահովելու հանգամանքով:

 

Առաջարկվող լուծումները

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 1-ի նիստի 29.7/[407963]-17 N 23 արձանագրության 3-րդ կետով տրված հանձնարարականի՝ կապված պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն իրավաբանական և ֆիզիկական անձանց սեփականության իրավունքով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի ուժով փոխանցված հողամասերի կադաստրային արժեքն օրենսդրությամբ տարաժամկետ կարգով վճարելու հնարավորություն տալու վերաբերյալ, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության և Երևանի քաղաքապետարանի մասնագետների մասնակցությամբ կազմակերպվել էր աշխատանքային քննարկում: Ելնելով վերոգրյալ նոր սահմանման կիրարկման անհրաժեշտությունից, ներկայացված օրենքի նախագծով նախատեսված է շահագրգիռ մարմինների հետ  համատեղ քննարկման արդյունքում որպես առավել արդյունավետ և ընդունելի տարբերակներ դիտարկված հիմնական մոտեցումները, ինչը կապահովի Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի ուժով փոխանցված հողամասերի կադաստրային արժեքի տարաժամկետ վճարման կիրարկումը:

 

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի կողմից: Նախագծի մշակման գործընթացում մասնակցել են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության և Երևանի քաղաքապետարանի մասնագետները:

 

Ակնկալվող արդյունքը

Օրենքի նախագծով կսահմանվի Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի ուժով փոխանցված հողամասերի կադաստրային արժեքի տարաժամկետ վճարման կիրարկումը:

Նախագծի ընդունման արդյունքում կադաստրային արժեքի վճարման պարտավորությամբ ծանրաբեռնված հողամաս ձեռք բերողները հնարավորություն կունենան հողամասի կադաստրային արժեքից 10 միլիոն դրամը գերազանցող մասը վճարել հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցելուց հետո:

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ N 1

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՄ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ N 2

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:



Պետական բյուջեի կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների վրա ազդեցությունը

Ցուցանիշներ

ընթացիկ 2017թ.

Հաջորդող 3 տարիները

2018թ.

2019թ.

2020թ.

Ըստ 2017թ. պետական բյուջեի 

 

Փոխու-թյունը 2017թ. պետական բյուջեի  համեմատ

Փոփոխությունն ընթացիկ տարվա համեմատ

Փոփոխությունն ընթացիկ տարվա համեմատ

Փոփոխությունն ընթացիկ տարվա համեմատ

1

2

3

4

5

6

1.Եկամուտներ

Չկա

 

 

 

 

1.1. պետական բյուջեի եկամուտներ

 

 

 

 

 

1.2. ՏԻՄ եկամուտներ

 

 

 

 

 

2. Ծախսեր

Չկա

 

 

 

 

2.1. պետական բյուջեի ծախսեր

 

 

 

 

 

2.2. ՏԻՄ բյուջեի ծախսեր

 

 

 

 

 

3. Ֆիսկալ ազդեցության գնահատական

Չկա

 

 

 

 

3.1. պետական բյուջե

 

 

 

 

 

3.2. ՏԻՄ բյուջե

 

 

 

 

 

4. Եկամուտների և ծախսերի հաշվարկների մանրամասն ներկայացում (անհրաժեշտության դեպքում կարող է ներկայացվել հավելվածի տեսքով)

Չկա

 

 

 

 

4.1. Եկամուտների գնահատում

 

 

 

 

 

4.2. Ծախսերի գնահատում

 

 

 

 

 

5.  Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

Չկա

 

 

 

 

             

 

  • Обсуждалось

    12.12.2017 - 27.12.2017

  • Тип

    Кодекс

  • Область

    Кадастр

  • Министерство

    Kомитет кадастра

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 9285

Принт

Предложения

Արսեն Մխոյան

12.12.2017

Հայաստանում բանկերը՝ վարկեր են տալիս գույքի գրավադրմամբ ու առանց խորը ուսումնասիրելու թե արդյոք՝ իրենց հաճախորդը ճիշտ է ներկայացրել գրավադրման պատճառներյ։ Դրա համար բոլորը բանկի տակ են հողամասը բանկ են դրել գյուղատնտեսական նպատակով ու գնել են opel astra և չեն կարողանում վճարել բանկերի գումարները՝ այդ իսկ պատճառով ես կողմ եմ գործող օրենքին՝ որովհետև այն դժվարեցնում է գրավադրման գործնթացը։ Նախ պետք է խստացնել գրավադրման գործնթացը։ Գրավը պետք է բուժի բիզնեսին Այլ ոչ թե մարդուն գցի աղքատության մեջ։

Узнать больше