Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի հոկտեմբերի 11-ի N 76-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

Номер Автор предложения, дата получения Статус Содержание предложения Прикрепленные файлы Заключение Article
1 2 3 4 5 6
1 Արմավիրի միջնակարգ դպրոց 09.08.2023 02:34:10 Հարգելի գրծընկեր, քանի որ նախադպրոցական կրթական ծրագիր իրականացնող հանրակրթական դպրոցների 5-ից մինչև 6 տարեկան հասակի խմբերի համար ուսումնական պարապմունքների ավարտի և սաներին դպրոցից ազատելու մասին ոչ մի կարգավորում չունենք առաջարկում եմ «Նախադպրոցական հաստատություններ սաների ընդունելության կարգ»-ի 22-րդ կետուի 4-րդ ենթակետից հետո ավելացնել 5-րդ ենթակետը հետևյալ բովանդակությամբ <<5. Նախադպրոցական կրթական ծրագիր և նախադպրոցական ծառայություն իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատությունների 5-ից մինչև 6 տարեկան հասակի խմբերի սաներին ազատել հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսումնական պարապմունքների ավարտին։ >> Ընդունվել է ի գիտություն: Նախագծի լրամշակման ժամանակ կդիտարկվի:
2 Շուշանիկ Գասպարյան 10.08.2023 12:54:06 Հարգելի գործընկեր «10․ Ընդունելությունը կազմակերպելիս առաջնահերթությունը տրվում է 3) զոհված զինծառայողի երեխային, քրոջը, եղբորը., այս կետը փոխարինել 3) զոհված զինծառայողի կամ վիրավորում ստացած և հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողի երեխային, քրոջը, եղբորը. Չի ընդունվել. նախադպրոցական ուսումնական հաստատություն ընդունվելու առաջնահերթության իրավունք ունեցողներն ամրագրված են «նախադպրոցական կրթության մասին» օրենքով: Օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասի առաջին կետի համաձայն՝ առաջնահերթության իրավունք ունեն առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ ֆունկցիոնալության ծանր կամ խորը աստիճանի սահմանափակումով ծնողի (ծնողների) երեխաները.
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: