Добавить в избранное

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

  1. Նախագծերի ընդունման անհրաժեշտությունը.

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետև՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 142-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված՝ յուրաքանչյուր աշխատողի օրական և շաբաթական աշխատաժամանակը գործատուի կողմից ստույգ հաշվառելու պարտավորության կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ, որն իր հերթին կնպաստի օրենսգրքի 17-րդ գլխով սահմանված՝ աշխատաժամանակի վերաբերյալ նորմերի պահանջների կատարման նկատմամբ պատշաճ վերահսկողության իրականացմանը: Նախագծով ներկայացված կարգավորումը մշակվել է «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի մայիսի 3-ի ՀՕ-160-Ն օրենքին համահունչ։

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

Օրենսգրքի իրավանորմերի համակարգային վերլուծությունից պարզ է դառնում, որ վարչական տույժի նպատակը վարչական իրավախախտում կատարած անձի մոտ իրավահպատակ վարքագիծ ձևավորելը ու նոր վարչական իրավախախտումները կանխելն է։

Միաժամանակ, վարչական տույժի տեսակները կամ չափերը պետք է համապատասխանեն կատարված վարչական իրավախախտման բնույթին, անհրաժեշտ և համարժեք լինեն Սահմանադրությամբ և օրենքներով հետապնդվող նպատակին հասնելուն։

Աշխատանքային օրենսգրքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ գործատուն պարտավոր է ստույգ հաշվառել յուրաքանչյուր աշխատողի օրական և շաբաթական աշխատաժամանակը, ըստ որի՝ կապահովվի այն տեղեկատվությունը, որով հնարավոր կլինի պարզել սույն օրենսգրքի 17-րդ գլխով սահմանված նորմերի պահանջների կատարումը:

Տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողության արդյունքում բազմաթիվ են դեպքերը, երբ գործատուներն աշխատողների օրական և (կամ) շաբաթական աշխատաժամանակի հաշվառում չեն իրականացնում, ինչի արդյունքում անհնարին է դառնում ոչ միայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 17-րդ գլխով սահմանված նորմերի պահանջների կատարումը պարզելը (արտաժամյա աշխատանքի տևողություն, հանգստյան օրը կատարված աշխատանք), այլ նաև՝ աշխատավարձի հաշվարկման ու վճարման նկատմամբ վերահսկողությունը։ Ընդ որում, աշխատաժամանակի հաշվառում չիրականացնելը շատ դեպքերում պայմանավորված է տվյալ խախտման համար Օրենսգրքի 41-րդ հոդվածով նախատեսված «նախազգուշացում» վարչական տույժով, որը ներգործության արդյունավետ միջոց չի հանդիսանում և հիմնականում չի ապահովում այն պարտականության կատարումը, որը չկատարելու համար նշանակվել էր նախազգուշացումը, ինչպես նաև՝ չի համապատասխանում կատարված վարչական իրավախախտման բնույթին, անհրաժեշտ և համարժեք չէ աշխատանքային օրենսդրությամբ հետապնդվող նպատակին։

  1. Կարգավորման նպատակը և բնույթը.

Նախագծով ներկայացվող լրացումներով՝ սահմանվում է Աշխատանքային օրենսգրքի 142-րդ հոդվածի 6-րդ մասով (ներառյալ «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի մայիսի 3-ի ՀՕ-160-Ն օրենքի համապատասխան մասի փոփոխություններով) նախատեսված պահանջով պարտականությունը կատարումն ապահովելու համար պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դրույթ։ 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ու Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից համատեղ: 

  1. Ակնկալվող արդյունք

Նախագծով ներկայացված լրացումներով նախատեսվում է ապահովել Աշխատանքային օրենսրքի 142-րդ հոդվածի 6-րդ մասով (ներառյալ «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի մայիսի 3-ի ՀՕ-160-Ն օրենքի համապատասխան մասի փոփոխություններով) սահմանված պահանջի կատարումը։           

  1. Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը.

  Նախագծի ընդունման դեպքում այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է: 

  1. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին.

        Նախագիծը ՀՀ պետական բյուջեում (կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում) ծախսերի կամ եկամուտների էական ավելացման կամ նվազեցման չեն հանգեցնում: 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

        Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից և ուղղված է իրավակիրառ պրակտիկայում ծագած մի շարք խնդիրների լուծմանը։

 

  • Обсуждалось

    08.08.2023 - 24.08.2023

  • Тип

    Кодекс

  • Область

    Инспекционная система

  • Министерство

    Аппарат Премьер-министра

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2680

Принт