Добавить в избранное

«ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՆԵՐԻ ՈՒ ԴԻԱԿԻԶԱՐԱՆՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 Լիանա Բաբաջանյան 08.08.2023 16:05:04 Նախագծի հիմնավորման մեջ առկա է հետևյալ ձևակերպումը․ «․․այսօր Հայաստանում փաստացի դիակիզարաններ չեն գործում և մոտ ապագայում հավանաբար, չեն էլ գործի` նկատի ունենալով մեր ազգի մտածելակերպը և պահանջարկի բացակայությունը...», գուցե այդքան էլ կապ չունի ներկայացված նախագծի հետ, բայց չե՞ք կարծում, որ դիակիզարանների առկայությունը Հայաստանի համար ոչ միայն էկոլոգիական, այլև կոնկրետ անվտանգային հարց է։ Հայաստանը դարձրել ենք գերեզման բաց երկնքի տակ, նախաձեռնեք հանրային քննարկում պատասխանատու գերատեսչությունների հետ դիակիզարանների կազմակերպման համար, մոնիթորինգ իրականացրե՞լ եք, որ հայտարարում եք հանրային պահանջարկ չկա դիակիզման։ Ընդունվել է մասնակի Համակարծիք լինելով և կիսելով Ձեր մտահոգությունը, հարկ է նշել, որ խնդրո առարկայի վերաբերյալ մոնիտորինգի իրականացումը և Ձեր կողմից առաջադրված հարցի լուծումը դուրս է սույն նախագիծը ներկայացնող գերատեսչության` առողջապահության նախարարության, լիազորությունների շրջանակներից, իսկ նշված ձևակերպման հիմք են հանդիսացել համապատասխան գերատեսչությունների հետ բանավոր քննարկումները: Այնուամենայնիվ, նախագծի հիմնավորման մեջ տեղ գտած` «նկատի ունենալով մեր ազգի մտածելակերպը և պահանջարկի բացակայությունը» ձևակերպումը կհանվի: