Добавить в избранное

В стадии разработки

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՓՈՔՐ ՏՆԵՐՈՒՄ ՏԱՐԵՑ ԿԱՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՇՈՒՐՋՕՐՅԱ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԻՑ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՑ ԲԽՈՂ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԱԹՂԹԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ և ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ «ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՓՈՔՐ ՏՆԵՐՈՒՄ ՏԱՐԵՑ ԿԱՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՇՈՒՐՋՕՐՅԱ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԻՑ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՑ ԲԽՈՂ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԱԹՂԹԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ

1.

Անհրաժեշտությունը

 

Նախագծի անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N 498-Լ որոշման 2-րդ հավելվածի 1․1-ին կետում նշված դրույթներից, որով նախատեսվում էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) ենթակայության տակ գտնվող և համագործակցող, խնամքի ծառայություններ տրամադրող կազմակերպություններում տարեց և (կամ) հաշմանդամություն, այդ թվում՝ հոգեկան առողջության տարաբնույթ խնդիրներ ունեցող շահառուների արժանապատիվ կենսական պայմանների ապահովման համար անհրաժեշտ օրենսդրական դաշտի վերանայում։

Նույնն ամրագրված է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի իրականացմանն ուղղված ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի  N 1902-Լ որոշման 1-ին հավելվածի 9․1-ին կետում։ Միաժամանակ, 2023 թվականի հունվարի 12-ի N 2 արձանագրության քաղվածքի 22-րդ կետի պահանջով պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարները՝ յուրաքանչյուրն իր մասով պետք է ուսումնասիրեին և վեր հանեին նախկինում ընդունված և մինչ օրս գործող իրավական ակտերը՝ դրանք համապատասխանեցնելով կառավարության կողմից որդեգրված ռազմավարությանը:

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

2022 թվականի  հունիսի 9-ին ՀՕ-277-Ն օրենքի ընդունմամբ փոփոխություններ կատարվեցին «Սոցիալական աջակցության մասին» օրենքում, որի կատարումն ապահովելու համար ընդունվեց ՀՀ վարչապետի 2022 թվականի օգոստոսի 18-ի N 948-Ա որոշումը՝ ի կատարումն ՀՀ վարչապետի 2021 թվականի նոյեմբերի 4-ի N 02/10.3/37766-2021 հանձնարարականի։ Դրա համաձայն, ի թիվս սոցիալական տարբեր ծառայությունների, խնամքի տրամադրման համար պետք է ստեղծվեր կառավարության առանձին որոշում, որն ընդունվել է 2022 թվականի նոյեմբերի 10-ին N 1744-Ն համարով։

Միևնույն ժամանակ, «Սոցիալական աջակցության մասին» օրենքում արվում են լայնածավալ փոփոխություններ, նախագիծը ներկայացվել է ՀՀ վարչապետի աշխատակազմ, և ակնկալվում է, որ ընթացիկ տարվա սեպտեմբերին օրենքը կարող է ընդունվել։ Դրանում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին տրվում է լիազորություն խնամքի տրամադրման կարգերից ու պայմաններից ընթացակարգերը և սոցիալական ծառայությունների հետ կապված օրինակելի ձևաթղթերը հաստատելու համար՝ այն ձևակերպելով որպես նորմատիվ իրավական ակտ։ Սակայն հաշվի առնելով հրամանի ընդունման հրատապությունը՝ շրջանառվում է այս փուլում, իսկ ստորագրման կներկայացվի, բնականաբար, օրենքի ընդունումից հետո։

3.

Կարգավորման նպատակը և բնույթը.

 

Նախագծի ընդունումը նպատակ ունի խմբագրական ու բովանդակային փոփոխություններ կատարել խնամքի տրամադրման ընթացակարգի մեջ, քանի որ գործող իրավակարգավորումներն արդեն ժամանակավրեպ են դարձել։ Սույն նախագծի ընդունումից հետո խնամքի տրամադրման ժամանակ առաջացող խոչընդոտները զգալիորեն կկրճատվեն։

4.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

Որոշման նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից:

5.

Ակնկալվող արդյունքը

 

Նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կլինի սոցիալական ոլորտը կարգավորող օրենսդրական ակտերը հիմք ընդունելով հստակեցնել և ճշգրիտ անվանումները արձանագրել տարեցների կամ հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի տրամադրման կարգը, պայմանները և չափորոշիչները սահմանող հիմնական իրավական ակտում։

6.

Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ

 

ՀՀ կառավարության սույն որոշման նախագծի ընդունումը ՀՀ պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխության չի հանգեցնի, քանի որ նրանում ֆինանսական հարցեր արծարծված չեն՝ դրանք մնում են ՀՀ կառավարության 2022 թվականի նոյեմբերի 10-ին N 1744-Ն որոշման տիրույթում։

7.

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

 

ՀՀ Կառավարության 2021-2026թ. ծրագրի 4.6 բաժնի 25-րդ պարբերության համաձայն՝ իրականացվելու է տարեցներին մատուցվող խնամքի ծառայությունների բարելավման և համայնքահեն ծառայությունների ներդրման ու զարգացման ծրագիրը՝ վերանայելով ողջ օրենսդրական դաշտը՝ ապահովելու տարեցների համար արժանապատիվ, առողջ և ակտիվ կենսակերպ, բարելավելու խնամքի որակը:

 

 

  • Обсуждалось

    25.07.2023 - 10.08.2023

  • Тип

    Приказ

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1567

Принт