03.08.2023
Նախագծի 2-րդ հավելվածի 6-րդ կետի վերրջում առաջարկում ենք լրացնել նոր նախադասություն հետևյալ բովանդակությամբ. «Դասագիրքը պետք է ունենա տեխնիկական էջ և տիտղոսաթերթ:»:
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի հունիսի 9-ի N 20-Ն հրամանում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է հրամանում առկա կարգավորումներն ավելի հստակեցնելու, վեր հանված խնդիրները կարգավորելու համար:
Անհրաժեշտություն է առաջացել դասագրքերին և ուսումնաօժանդակ նյութերին ներկայացվող պահանջները սահմանել առանձին հավելվածով:
Սույն փոփոխությամբ խնդրահարույց հարցերը պարզեցվել են. հանրակրթական առարկաների դասագրքերի փորձաքննող մասնագետների ցանկում օտար լեզուների մասով հանվել է հայոց լեզվի մասնագետի պահանջը՝ փոխարենը ներգրավելով տվյալ օտար լեզվի համապատասխան մասնագետին, հստակ տարանջատվել են «դասագիրք» և «դասագրքին հավակնող ուսումնաօժանդակ նյութ» հասկացությունները, որոշակի լրացումներ են կատարվել դասագրքերին ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջների մասով:
Դասագրքերին և ուսումնաօժանդակ նյութերին ներկայացվող պահանջները կսահմանվեն առանձին հավելվածով, որը չափանիշ կհանդիսանա նշված նյութերը երաշխավորելու համար:
Обсуждалось
24.07.2023 - 08.08.2023
Тип
Приказ решение
Область
Образование и наука
Министерство
Министерство образования, науки, культуры и спорта
Просмотры 4409
Принт03.08.2023
Նախագծի 2-րդ հավելվածի 6-րդ կետի վերրջում առաջարկում ենք լրացնել նոր նախադասություն հետևյալ բովանդակությամբ. «Դասագիրքը պետք է ունենա տեխնիկական էջ և տիտղոսաթերթ:»:
25.07.2023
ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի N 20-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 1. Հրամանի նախագծի 3-րդ կետի 1-ին ենթակետի վերջին նախադասության «հրատարակչի կողմից» բառերն առաջարկում ենք փոխարինել «դասագիրք ստեղծողի կողմից» բառերով: 2. 3-րդ կետի 2-րդ ենթակետի բ) պարբերության «հրատարակչին» բառն առաջարկում ենք փոխարինել «դասագիրք ստեղծողին» բառերով: