Добавить в избранное

В стадии разработки

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՔԱՂԱՔԻ ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ N 36 ՀԱՍՑԵՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ԵՎ ՀԱՏԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՔԱՂԱՔԻ ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ N 36 ՀԱՍՑԵՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ԵՎ ՀԱՏԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Բաղրամյան N 43 և Գարեգին Նժդեհի N 7 հասցեներում գտնվող վթարային շենքներում բնակվում են թվով 38 ընտանիքներ: Նշված ընտանիքների բնակարանային ապահովման հարցը լուծելու համար Ապարան քաղաքի Գարեգին Նժդեհի N 36 հասցեում կառուցվել է նոր, թվով 43 բնակարան ունեցող բազմաբնակարան շենք, որի բնակարանների բաշխումն ու հատկացումն ապահովելու համար անհրաժեշտ է ՀՀ կառավարության համապատասխան որոշում: Հարկ է նշել, որ նշված բազմաբնակարան շենքի շինարարական աշխատանքներն ավարտված են, իսկ վթարային շենքերի տեխնիկական վիճակն օրեցօր վատթարանում է:

 Ներկայացվող նախագծի նպատակը վթարային շենքների թվով 38 ընտանիքներին նոր շենքում բնակարան, իսկ մնացած 5 բնակարանները բնակարանային ապահովման կարիք ունեցող անձանց հատկացնելն է:

 

  • Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

          Ապարան քաղաքի Բաղրամյան N 43 և Գարեգին Նժդեհի N 7 վթարային շենքերում այս պահին էլ բնակվում են թվով 38 ընտանիքներ և, շենքների անբավարար տեխնիկական վիճակից ելնելով, անհրաժեշտ է սեղմ ժամկետում իրականացնել նրանց վերաբնակեցումը:

 

          1.2 Առկա խնդրի առաջարկվող լուծումը

  Որոշման նախագծով առաջարկվում է վթարային շենքերում բնակվող թվով 38 ընտանիքներին նոր շենքում հատկացնել բնակարան: Իսկ մնացած 5 բնակարանները առաջարկվում է տրամադրել 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի հետևանքով Ապարան քաղաքում բնակելի տունը քանդված և նախկինում բնակարան չստացած ընտանիքներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի` ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին, որոնց բնակարանային խնդիրների լուծման մասով ձևավորված է պետական պարտավորություն:

 

2.Կարգավորման առարկան

 Նախագծով կարգավորվում է քաղաքացիների բնակարանային ապահովման իրավունքի իրացումը:

 

   3.Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 

Իրավական ակտի ընդունման արդյունքում կլուծվի վթարային շենքերում բնակվող թվով 38 ընտանիքների բնակարանային խնդիրը, բնակարան կհատկացվի 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի հետևանքվ Ապարան քաղաքում բնակելի տունը քանդված և նախկինում բնակարան չստացած թվով 5 ընտանիքներին՝ այդ թվում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի` ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին:

 

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

 

Նախագծով ՀՀ պետական բյուջեի եկամուտների և ծախսերի հնարավոր ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

    5.Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

 

Նախագծի մշակումը բխում է ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրի 2.7-րդ և ՀՀ կառավարության 2021-2026 թթ. գործունեության միջոցառումների ծրագրի 15.7 կետի պահանջներից։

 

  • Обсуждалось

    20.07.2023 - 07.08.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1706

Принт