Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետությունում ԱՏԳ ԱԱ 2201 10 110 0, 2201 10 190 0, 2201 10 900 0, 2201 90 000 0 ծածկագրերին դասվող ապրանքների դրոշմավորման փորձնական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

«Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» Համաձայնագիրը սահմանում է ԵԱՏՄ անդամ պետությունների համար նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման միասնական եղանակը և կարգավորումները։

Ներկայումս գործող ՀՀ հարկային օրենսգիրքը ամբողջովին չի արտացոլում ԵԱՏՄ Համաձայնագրի դրույթները, քանի որ կարգավորում է 2014 թվականից գործող Դրոշմապիտակների և դրոշմանիշերի վերագրման, հաշվառման էլեկտրոնային համակարգի գործունեությունը, որն ունի որոշակի սահմանափակումներ և չի բավարարում Համաձայնագրում նշված պահանջներին։

07.01.2013թ.-ից ԱՏԳ ԱԱ 2201 ծածկագրին դասվող ջուրը (գազավորված և չգազավորված) ՀՀ-ում ենթակա է դրոշմապիտակներով պարտադիր դրոշմավորման։ Միաժամանակ, 29.10.2021թ. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդն ընդունել է N113 որոշմումը փաթեթավորված ջրի՝ նույնականացման միջոցներով դրոշմավորում սահմանելու մասին։ Որոշման 1-ին կետի համաձայն՝ ԵԱՏՄ անդամ պետությունները նույն որոշմանը համապատասխան, ինքնուրույն են որոշում իրենց տարածքում փաթեթավորված ջրի՝ նույնականացման միջոցներով դրոշմավորում սահմանելու ամսաթիվն ու կարգը։

ՀՀ հարկային օրենսգրքի 396.1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ՀՀ վավերացրած միջազգային համաձայնագրերի հիման վրա հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկը, դրոշմավորման ներդրման ժամկետները, այդ թվում՝ փորձնական ծրագրերի իրականացման ժամկետները, մինչև դրոշմավորման ներդրման ժամկետը չօտարված՝ դրոշմավորման ենթակա ապրանքային մնացորդների դրոշմավորման կարգը, դրոշմավորման կանոնները, օրենսգրքով սահմանված՝ դրոշմավորման ենթակա ապրանքների դրոշմավորման դադարեցման ժամկետները, ապրանքների շրջանառության նկատմամբ մոնիտորինգի տեղեկատվական համակարգի ներդրման առանձնահատկությունները հաստատում է Կառավարությունը:

  • Обсуждалось

    20.07.2023 - 04.08.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Государственные доходы, Финансовая, Экономическая

  • Министерство

    Комитет государственных доходов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2503

Принт