Добавить в избранное

Проект принят

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի օգոստոսի 24-ի №341-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի օգոստոսի 24-ի №341-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագծի վերաբերյալ

 

 

  1. Ընթացիկ իրավիճակը, խնդիրները և անհրաժեշտությունը

ՀՀ կապի նախարարության կողմից «Արմենթել» ՀՁ» փակ բաժնետիրական ընկերությանը 1995 թվականի փետրվարի 27-ի տրվել է Հայաստանի Հանրապետության տարածքում կապի բնագավառում գործունեություն ծավալելու վերաբերյալ №60 լիցենզիան։ Հետագայում, ՀՀ կառավարության 1997 թվականի հունիսի 25-ի «ԱրմենԹել» ՀՁ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը միջազգային մրցույթով սեփականաշնորհելու մասին» №218 որոշմամբ հաստատվել է ՀՀ կապի նախարարության կողմից «Արմենթել» ՀՁ» ՓԲԸ-ին 1995 թվականի փետրվարի 27-ին տրված վերոնշյալ №60 լիցենզիայի նոր վերախմբագրված և լրացված տարբերակը, որն իր հերթին լրացվել և հաստատվել (վերահաստատվել) է ՀՀ կառավարության 2004 թվականի նոյեմբերի 3-ի №1465-Ն որոշմամբ։

Հաշվի առնելով, որ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի 66-րդ հոդվածի համաձայն՝ 2006 թվականի հունվարի 1-ից էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում կարգավորման գործառույթներն իրականացնում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը՝ հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 18-ի №336-Ն որոշմամբ՝ նշված լիցենզիայում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությամբ պայմանավորված այն հաստատվել է նոր խմբագրությամբ, իսկ հետագայում հանձնաժողովի 2007 թվականի օգոստոսի 24-ի №341-Ն որոշմամբ հաստատվել է «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության (որի իրավահաջորդն է «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ն) №60 լիցենզիայի փոփոխված տարբերակը (որն իրենից, ըստ էության, ներկայացնում է հիշյալ լիցենզիայի պայմանները)։

«Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ի №60 լիցենզիայի պայմանները վարքագծի կանոններ են սահմանում, փաստական հետևանքներ են առաջացնում և վերաբերում են միայն դրանում անհատապես նշված անձի՝ «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ի համար, մինչդեռ հաստատվել են նորմատիվ բնույթի իրավական ակտով, հետևաբար անհրաժեշտություն է առաջացել ակտը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին։

 

  1. Կարգավորման նպատակը

«Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ի №60 լիցենզիայի պայմանները «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին համապատասխան իրավական ակտով հաստատելու նպատակով՝ նախագծով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել հանձնաժողովի 2007 թվականի օգոստոսի 24-ի №341-Ն որոշումը, զուգահեռաբար նախատեսվում է նաև հանձնաժողովի անհատական իրավական ակտով նոր խմբագրությամբ շարադրել ՀՀ կապի նախարարության կողմից «Տելեկոմ Արմենիա» բաց բաժնետիրական ընկերությանը 1995 թվականի փետրվարի 27-ին տրամադրված №60 լիցենզիայի պայմանները։

 

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման և հանձնաժողովի անհատական իրավական ակտով՝ ՀՀ կապի նախարարության կողմից «Տելեկոմ Արմենիա» բաց բաժնետիրական ընկերությանը 1995 թվականի փետրվարի 27-ին տրամադրված №60 լիցենզիայի պայմանները նոր խմբագրությամբ շարադրելու արդյունքում տվյալ իրավակարգավորումները կհամապատասխանեցվեն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին։

  • Обсуждалось

    14.07.2023 - 30.07.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Телекоммуникация(электронная коммуникация)

  • Министерство

    Комиссия по регулированию общественных услуг РА

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1692

Принт