Добавить в избранное

<<Վարժական հավաքներ հայտարարելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո  Ր  Ո  Շ  ՈՒ  Մ

 

2023 թվականի N     -Ն

 

ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ

ՄԱՍԻՆ

 

      Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ  է.

  1. Հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառ­ված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժա­կան հավաքներ` երեք ամիս ժամկետով` 2023 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը:
  2. Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղաքացիների`

      1) ռազմական ունակությունների կատարելագործման,

      2) մասնագիտական վերապատրաստման,

      3) մասնագիտական պատրաստման,

      4) բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպա-ների պատրաստման նպատակով:

  1. Վարժական հավաքներին ներգրավել մինչև 1047 քաղաքացու, որոնցից 528-ը` կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի, 28-ը` ավագ ենթասպայական կազմի, 491-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:
  2. Սահմանել, որ վարժական հավաքներին ներգրավվում են.

      1) մոտոհրաձգային մասնագիտություններով մինչև 382 պահեստազորային, որոնցից` 100 պահեստազորային` 2023 թվականի սեպտեմբերի 15-ից հոկտեմբերի 9-ը ներառյալ, 63 պահեստազորային` 2023 թվականի հոկտեմբերի 3-ից հոկտեմբերի 27-ը ներառյալ, 83 պահեստազորային` 2023 թվականի հոկտեմբերի 9-ից նոյեմբերի 2-ը ներառյալ, 9 պահեստազորային` 2023 թվականի հոկտեմբերի 10-ից նոյեմբերի 3-ը ներառյալ, 127 պահեստազորային` 2023 թվականի հոկտեմբերի 12-ից նոյեմբերի 5-ը ներառյալ,

      2) հրթիռա-հրետանային մասնագիտություններով մինչև 262 պահեստազորային` 2023 թվականի հոկտեմբերի 17-ից նոյեմբերի 10-ը ներառյալ,

      3) հակաօդային պաշտպանության մասնագիտություններով մինչև 50 պահեստա­զո­րային` 2023 թվականի հոկտեմբերի 17-ից նոյեմբերի 10-ը ներառյալ,

      4) կապի մասնագիտություններով մինչև 51 պահեստազորային՝ 2023 թվականի հոկտեմբերի 17-ից նոյեմբերի 10-ը ներառյալ,

      5) հետախուզական մասնագիտություններով մինչև 168 պահեստազորային, որոնցից` 80 պահեստազորային` 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հոկտեմբերի 13-ը ներառյալ, 18 պահեստա­զորային` 2023 թվականի հոկտեմբերի 3-ից հոկտեմբերի 27-ը ներառյալ, 70 պահեստա­զորային` 2023 թվականի նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 9-ը ներառյալ,

      6) անօդաչու թռչող սարքերի մասնագիտություններով մինչև 30 պահեստազորային, որոնցից` 10 պահեստազորային` 2023 թվականի սեպտեմբերի 15-ից հոկտեմբերի 9-ը ներառյալ, 20 պահեստա­զորային` 2023 թվականի հոկտեմբերի 15-ից նոյեմբերի 8-ը ներառյալ,

      7) ռադիոէլեկտրոնային պայքարի մասնագիտություններով մինչև 26 պահեստա­զո­րային` 2023 թվականի սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 20-ը ներառյալ,

      8) տեխնիկական մասնագիտություններով մինչև 39 պահեստազորային` 2023 թվականի սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 20-ը ներառյալ,

     9) թիկունքային մասնագիտություններով մինչև 20 պահեստազորային` 2023 թվականի սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 20-ը ներառյալ,

    10) տեղագրական մասնագիտություններով մինչև 19 պահեստազորային` 2023 թվականի հոկտեմբերի 17-ից նոյեմբերի 10-ը ներառյալ:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                        ՎԱՐՉԱՊԵՏ                                                 Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

                      Երևան

  • Обсуждалось

    07.07.2023 - 22.07.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Безопасность

  • Министерство

    Министерство обороны

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2971

Принт