Добавить в избранное

«Սպա¬ռազինությունը, ռազմական տեխնիկան ու ռազ¬մա¬¬կան նշանակության այլ նյութա¬տեխ¬նիկական միջոցները հետագա շահագործման համար ոչ պիտանի ճանաչելու, դուրս գրելու և դրանց օտարման կամ ոչնչացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«    »               2023թ. N           -Ն

 

 

ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆԸ, ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՆ ՈՒ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՈՉ ՊԻՏԱՆԻ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ՕՏԱՐՄԱՆ ԿԱՄ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

      Ղեկավարվելով «Պաշտպանության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի «է» ենթակետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել սպա­ռազինությունը, ռազմական տեխնիկան ու ռազ­մա­­կան նշանակության այլ նյութա­տեխ­նիկական միջոցները շահագործման համար ոչ պիտանի ճանաչելու և դրանց օտարման կամ ոչնչացման կարգը՝ համաձայն հավելվածի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2023 թ.

Երեւան

 

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության

2023 թվականի        -ի N     -Ն որոշման

 

 

ԿԱՐԳ

ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆԸ, ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՆ ՈՒ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՈՉ ՊԻՏԱՆԻ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ՕՏԱՐՄԱՆ ԿԱՄ ՈՉՆՉԱՑՄԱՆ

 

  1. Սույն կարգով կարգավորվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նա­խա­րարության համակարգում սպա­ռազինությունը, ռազմական տեխնիկան ու ռազ­մա­­կան նշանակության այլ նյութա­տեխ­նիկական միջոցները շահագործման համար ոչ պիտանի ճանաչելու և դրանց օտարման կամ ոչնչացման հետ կապված հարաբերությունները:
  2. Սույն կարգի իմաստով սպառազինության, ռազմական տեխնիկայի (Ս և ՌՏ) ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցներն են՝
  • տարբեր տեսակի զենքեր և դրանց մարտական ​​կիրառումն ապահովող միջոցների համալիրներ, այդ թվում՝ տեղափոխման միջոցներ, ուղղորդման, արձակման, կառա­վար­ման համակարգեր, ինչպես նաև այլ հատուկ տեխնիկական միջոցներ, որոնք նախա­տես­ված են ՀՀ զինված ուժերը համալրելու համար, ռազմամթերք և դրանց բաղադրիչները, պահեստային սարքավորումներ և սարքեր, ուսումնական զենքերի մասեր, սարքեր և բա­ղադրիչներ (տարբեր տեսակի զենքերի և ռազմական տեխնիկայի կեղծ մոդելներ և սի­մուլ­յատորներ), պահեստային գործիքներ և պահես­տա­մասեր,
  • ՀՀ զինված ուժերում կիրառվող օպտիկական, ջերմատեսիլ, գիշերային տեսա­նե­լիության և ռադիոէլետրոնային սերքեր և սար­քավորումներ, ինչպես նաև զորքերի, սպա­ռա­զինության ու ռազմական տեխնիկայի կա­ռա­վարման համակարգեր,
  • պայթուցիկ նյութեր, պայթեցման առարկաներ և սարքեր, վառոդ (բացառությամբ որսորդականի), մարտական հրթիռների հրթիռային վառելիք, հատուկ նշանակության նյու­թեր և դրանց արտադրության համար նախատեսված հատուկ սարքավորումներ,
  • սպառազինության և ռազմական տեխնիկայի մարտական կիրառման համար նա­խատեսված սարքավորումներ,
  • սպառազինության և ռազմական տեխնիկայի արտադրության, նորոգման, արդիա­կանացման և (կամ) ոչնչացման (օգտահանման) համար նախատեսված հատուկ սարքա­վորումներ և տեխնոլոգիաներ,
  • զինված ուժերի անձնակազմի անհատական պաշտ­պա­նական միջոցներ, անձնա­կազմի կենսագործունեության ապահովման համակարգեր, ռադացիոն սարքերի ստուգ­ման չափագիտական սարքավորումներ, դրանց արտադրու­թյան հա­մար նախատեսված հատուկ սարքավորումներ և սարքեր,
  • զանգվա­ծա­յին ոչնչացման զեն­քից պաշտպանության համար նախատեսված միջոց­ներ (ՌՔԿ հե­տա­խու­զության մի­ջոցներ, հատուկ մշակման միջոցներ, ոչ սպեցիֆիկ կենսաբանական հետախուզության տեխնիկական միջոցներ, անհա­տա­կան և կո­լեկ­տիվ պաշտ­­պա­նա­կան միջոց­ներ, ծխային միջոցներ, հրանետային հրկի­զող միջոց­ներ (համակարգեր)),
  • թիկունքի ապահովման հատուկ սարքավորումներ, տեխնիկական միջոցներ, հատուկ մասի բաղադրիչներ, հրթիռային վառելիք և վառելիքաքսուկային նյութեր ու հատուկ հեղուկներ, ջերմային, սառնարանային, մեխանիկական սարքավորումներ, ճա­շա­րանախոհանոցային սպասք և գույք, վերանորոգման արհեստանոցի հիմնական միջոցներ, անձնակազմի հանդերձանք, կենցաղ-սպասարկման սարքավորումներ (լվացքի մեքենաներ, չորացնող թմբուկներ, կենտրոնախույզ քամիչներ, արդուկներ և արդուկող գլա­նակներ, կարի մեքենաներ և այլ տեսակի միջոցներ), ինչպես նաև նշված սարքերի սարքավորումներ, բոլոր տեսակի վրաններ, դաշտային շարժական բաղնիքներ, միջա­տազերծող ախտահանիչ սարքեր և սարքավորումներ, հրշեջ ավտոտեխնիկա, հրշեջ տեխնիկական միջոցներ, հակահրդեհային գույք և միջոցներ,
  • տեխնիկական փաստաթղթեր (նորմատիվ-տեխնիկական, կոնստրուկտորական, նա­­խա­գծային, տեխնոլոգիական, շահագործման, ծրագրային, հրահանգիչ-մեթոդական), որոնք կարգավորում են ռազմական նշանակության արտադրանքի ստեղծումը, ար­տադրու­թյունը, շահագործումը, մարտական կիրառումը, արդիականացումը, վերանո­րո­գումը և ոչնչացումը (օգտահանումը), կա­նոնադրական փաստաթղթեր (ավիացիոն տեխնիկայի, նրա շահա­գործման և նորոգման միջոցների պահ­պա­նումը կանոնակարգող փաս­տա­թղթեր, ուղե­ցույց­ներ և այլն), համարային փաս­տա­թղթեր (Ս և ՌՏ-ի ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների շահագործման, տեխնիկական նկարագրի, տեխնիկա­կան սպասարկման և նորագման միջոցների պահպանումը կանոնակարգող փաս­տաթղթեր, ուղեցույցներ և այլն), հաշվառման-հաշվետվական փաստա­թղ­թեր,
  • անվտանգությունը, այդ թվում՝ էկոլոգիական անվտանգությունը, ռազմական նշա­նակության արտադրանքի արտադրության անվտանգությունը կանոնակարգող գիտա­տեխնիկական (նորմատիվ-տեխնիկական) փաստաթղթեր,
  • սպառազինության և ռազմական տեխնիկայի ստեղծման, արդիականացման և (կամ) ոչնչացման (օգտահանման) գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշ­խա­տանքների արդյունքները:
  • նյութական կրիչներ, որոնք պարունակում են գիտատեխնիկական տեղե­կատվու­թյունը, ինչպես նաև ռազմական, ռազմատեխնիկական նշանակության գյուտերը, օգտա­կար մոդելները և արդյունաբերական նմուշներն ու մտավոր գործունեության այլ արդ­յունք­ները,
  • զորքերի, զենքի և ռազմական տեխնիկայի, ավտոմատացված կառավարման համա­­կարգերի, ռազմական նշանակության գիտահետազոտական և փորձակոնստ­րուկ­տո­րական աշխատանքների հատուկ ծրագրային-մաթեմատիկական ապահովում:
  • ուսումնանյութական բազայի սարքա­վո­րում­ներ (զրահա­տեխ­նիկայի և հրաձգային զեն­­քերի վարժասարքեր, հրաձգարանային սարքավորումներ, ՈՒՆԲ-ի օժանդակ այլ մի­ջոցներ),
  • ավիացիոն տեխնիկա (այսուհետ՝ ԱՏ) (օդանավավարվող և անօդաչու թռչող սար­քեր, թռչող սարքերի շարժիչներ, թռչող սարքերի սարքավորումներ (հանովի և ստա­ցիո­նար, տեղադրված թռչող սարքերի վրա)), ավիացիոն խոցման միջոցներ (այսուհետ՝ ԱԽՄ) (ավիա­ցիոն հրթիռներ և ռումբեր, բոցավառվող բաքեր, ականներ, ավիացիոն հրե­տանային զենքի փամփուշտներ և նրանց լրակազմող մասերը, ազդանշանային և
    խոչընդոտող հրթիռ­ներ և փամփուշտներ, ծածկագիր-լիցքեր, ձայնի պայթյունային աղբ­յու­րներ, հրատեխնիկական միջոցներ և այլ, ավիա­ցիոն վարժասարքեր, անօդաչու թռչող համակարգերի բաղկացուցիչ մասեր, անօդաչու թռչող սարքերի ղեկավարման կայաններ, ղեկավարման կայանի սարքա­վո­րում­ներ և բաղկացուցիչ մասեր (հանովի և ստացիոնար, տեղադրված ղեկա­վարման կա­յա­նի վրա)),
  • բժշկական նշանակության նյութատեխնիկական միջոցներ,
  • դաստիարակության տեխնիկական միջոցներ,
  • կապի տեխնիկական միջոցներ:
  1. Ս և ՌՏ-ն ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցները հե­տա­գա շահագործման համար ոչ պիտանի են ճանաչվում, եթե.

1) դրանք հետագա շահագործման համար ոչ պիտանի են դարձել լրիվ ֆիզիկական մաշ­վածության, վթարների, տարերային աղետների, ռազմական գործողությունների, շա­հա­գործ­ման կանոնների խախտման հետևանքով, շահագործման և պահպանման ժամ­կետ­­ները լրանալու պատճառներով առկա է չվերականգնվող վնասվածք և այլ նմանա­տիպ պատճառ­ներով,

2) դրանք պիտանի չեն ՀՀ ՊՆ ստորաբաժանման ընդլայնման, վերակառուցման և տեխ­նի­կական վերազինման նպատակով օգտագործելու համար,

3) դրաց հետագա օգտագործումն անհնար է կամ տնտեսապես աննպատա­կա­հարմար՝ վերա­կանգն­ման համար անհրաժեշտ ծախսերը գերազանցում են դրանց իրա­կան արժեքը կամ դրանցից ակնկալվող օգուտը:

4) դրանք ենթակա չեն նորոգման կամ նորոգումը տնտեսապես նպատակահարմար չէ,

5) համալիր (տարբեր զորատեսակներին պատկանող) միավորի բազային և հատուկ մասի դուրսգրումը իրականացվում է առանձին` ընդ որում բազային մասի դուրսգրումը իրականացվում է հատուկ մասի դուրսգրումից կամ անջատումից (հա­նելուց) հետո:

  1. Հետագա շահագործման (օգտա­գործման) համար պիտանի սպառազինության և ռազ­մական տեխնիկայի, նյութական միջոցների շահագործման ռեսուրսի (օգտա­կար ծա­ռա­յության ժամկետի) լրանալը և դրա արժեքի նկատմամբ 100% մաշ­վա­ծության հաշ­վար­կու­մը չի կարող հիմք հանդիսանալ լրիվ մաշվածության պատճառով դրանք ոչ պիտանի ճա­նաչելու համար:
  2. Շահագործման համար ոչ պիտանի ճանաչված Ս և ՌՏ-ն ու ռազմական նշանա­կության այլ նյութատեխնիկական միջոցները ենթակա են դուրսգրման և օտարման կամ ոչնչացման, եթե այլ բան սահմանված չէ ՀՀ կառավարության որոշ­մամբ:
  3. Սույն կարգի 3-րդ կետի համաձայն շահագործման համար ոչ պիտանի ճանաչված Ս և ՌՏ-ներից ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցներից են­թակա են ոչնչացման այն միջոցնեը, որոնք պարունակում են.

1) այնպիսի նյութեր, դետալներ, առանձին մասեր, որոնք անհրաժեշտ են ՀՀ ՊՆ ստո­րաբաժանմանը հետագա գործունեության համար (ոչնչացումը՝ դրանք նախապես առանձ­նաց­նե­լուց հետո),

2) թանկարժեք մետաղներ և թանկարժեք քարեր ունեցող այնպիսի դետալներ, առանձին մասեր ու հանգույցներ, որոնք հնարավոր չէ առանձնացնել,

3) ոչ պիտանի ճանաչված զենք, որը հնարավոր չէ ապամոնտաժել և առանձնացնել,

4) ոչ պիտանի ճանաչված ռազմամթերք, որը չունի առանձնացվող պայթուցիկ մաս,

5) ԱԽՄ-ները (միայն մարտական մասերի և հրթիռային շարժիչների լիցքերը, եթե դրանց ապամոնտաժումը թույլատրվում է շահագործման փաստաթղթերով), հրա­տեխ­­նի­կա­կան միջոցները:

  1. Սույն կարգի 3-րդ կետի համաձայն շահագործման համար ոչ պիտանի ճանաչված Ս և ՌՏ-ներից ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցներից են­թակա չեն ոչնչացման, եթե այն հանդիսանում է.

1) ոչ պիտանի ճանաչված ռադիացիոն, քիմիական հետախուզության սարքա­վո­րում­ներ, ռադիոակտիվ նյութեր, ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքեր և այլն, որոնք իրենց մեջ պարունակում են ռադիոիզոտոպային և գեներացնող ճառա­գայ­թման աղբյուր­ներ, ինչպես նաև բարձր տոքսիկայնություն պարունակող նյութեր (հանձնվում են համա­պատասխան ոլորտը կարգավորող գերատես­չու­թյուն),

  1. Սույն կարգի 6-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված շահագործման համար ոչ պիտանի ճանաչված Ս և ՌՏ-ի ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական մի­ջոցների ոչնչացումից առաջացած կամ Ս և ՌՏ-ից ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցներից առանձնացված թանկարժեք մե­տաղ­ների և թան­կար­ժեք քարերի հանձնման հետ կապված հարա­բերու­թյունները կարգա­վորվում են Հա­յաս­տանի Հանրապետության օրենսդրությամբ:
  2. Ս և ՌՏ-ից ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցներից ա­ռանձ­նացված և ոչ պիտանի ճանաչված զենքի, ինչպես նաև ոչ պի­տա­նի ճանաչված ռազմամթերքի շրջանառության հետ կապված հարաբերությունները կար­գա­վորվում են «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքով:
  3. Ս և ՌՏ-ի ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների հե­տա­­գա շահագործման համար ոչ պիտանի ճանաչման գործընթացը կազմակերպվում է միայն տվյալ Ս և ՌՏ-ն ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցները հաշ­վառող և շահագործող ՀՀ ՊՆ ստորաբաժանման հրամանատարի (պետի) հրա­մանով:
  4. 11. Ս և ՌՏ-ն ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցները շա­հա­գործման համար ոչ պիտանի ճանաչելու և անհրաժեշտ փաստա­թղթերը ձևակերպելու նպատակով տվյալ Ս և ՌՏ-ն ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցները հաշվառող և շահագործող ՀՀ ՊՆ ստորաբաժանման հրամանատարի (պետի) հրամանով ստեղծվում է Ս և ՌՏ-ի ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների դուրսգրման (ոչնչացման) հանձնաժողով, որի կազ­մում ընդգրկվում են տվյալ Ս և ՌՏ-ի ու ռազմական նշանակության այլ նյու­թա­տեխ­նիկական միջոցների շահա­գործ­ման և հաշվապահական հաշվառման համար պա­տասխանատվություն կրող անձինք, ինչպես նաև պաշտպանության նախարարի որոշմամբ՝ վերադաս մարմնի, անհրա­ժեշ­տության դեպքում նաև այլ գե­րա­տես­չու­թյունների (կազ­մա­կեր­պությունների) համապա­տասխան մաս­նա­գետ­ներ (փոր­ձա­գետներ): Հանձնաժողովի նախագահ է նշա­նակ­վում ՀՀ ՊՆ ստորաբաժանման հրամա­նատարի՝ տվյալ Ս և ՌՏ-ի ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների նկատմամբ վերա­հսկո­ղություն իրականացնող հա­մա­­պա­տաս­խան տեղակալը կամ նրա պարտակա­նու­թյուն­նե­րի ժամանակավոր կատա­րո­ղը:
  5. Ս և ՌՏ-ի ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների հե­տա­գա շահագործման համար ոչ պիտանի ճանաչման, դուրսգրման (ոչնչացման) հանձ­նաժողովը.

1) անցկացնում է Ս և ՌՏ-ի ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների զննում (եթե ֆիզիկապես առկա է) և, օգտագործելով անհրաժեշտ տեխ­նի­կական փաստաթղթերը, հաշվապահական հաշվառման տվյալները բնութագրում է Ս և ՌՏ-ի ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների տեխնիկական վիճակը և կազմում եզրակացություն՝ Ս և ՌՏ-ի ու ռազմական նշանակության այլ նյու­թա­տեխնիկական միջոցների հետագա շահագործման համար ոչ պիտանի ճանաչելու, դրանք ոչնչացնելու վերաբերյալ՝ նշելով հիմքերը (համաձայն սույն կար­գի 3-րդ կետի),

2) հիմնավորում է հետագա շահագործման համար ոչ պիտանի ճանաչված Ս և ՌՏ-ի ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների շահագործման փաս­տը,

3) որոշում է հետագա շահագործման համար ոչ պիտանի ճանաչված Ս և ՌՏ-ի ու ռազ­մական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների համալրվածությունը հիմ­նական հանգույցներով կամ անհամալրվածությունը, կազմում է համապատասխան ցանկ,

4) որոշում է հետագա շահագործման համար ոչ պիտանի ճանաչված Ս և ՌՏ-ի ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների առանձին հանգույցների, դետալների, նյութերի հետագա օգտագործման հնարավո­րութ­յունը և կազմում է համա­պա­տասխան ցանկը, հանձնաժողովի միջոցով իրականացվում է նաև ոչ պի­տանի ճա­նաչված Ս և ՌՏ-ի ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների հանգույցների, դետալների, նյութերի գնահատումը և դրանց առանձնացման ու համա­պա­տասխան պահեստներ հանձնման վերահսկումը:

5) որոշում է հետագա շահագործման համար ոչ պիտանի ճանաչված Ս և ՌՏ-ի ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների հան­գույցներում թան­կարժեք մետաղների և թանկարժեք քարերի պարունակության առ­կա­յությունը և այդ հան­գույցների առանձնացման հնարավորությունը, կազմում է համա­պատասխան ցանկ, եթե շահագործման փաստաթղթերի լրակազմում առկա է տեղեկատվություն այդ հան­գույցների վերաբերյալ:

6) որոշում է հետագա շահագործման համար ոչ պիտանի ճանաչված Ս և ՌՏ-ում ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցներում տե­ղադրված զենքի հետագա շահագործման համար պիտանելիությունը կամ հետագա վերականգնման աննպա­տակահարմարությունը և առանձնացման հնարավորությունը, կազ­­մում է համա­պա­տասխան ցանկ,

7) որոշում է հետագա շահագործման համար ոչ պիտանի ճանաչված Ս և ՌՏ-ն ու ռազ­մական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցները իրենց նշանակությամբ գաղտնի աշխատանքների կատարման համար նախատեսված լինելու փաստը, ներ­կա­յացնում է առաջարկություններ ՀՀ ՊՆ ստորաբաժանման հրամա­նա­տա­րին (պետին), ղեկավարին, ում հրամանով ստեղծվել է հանձնաժողովը հետագա շահա­գործման համար ոչ պիտանի ճանաչման ենթակա Ս և ՌՏ-ի ու ռազմական նշանակության այլ նյութա­տեխնիկական միջոցների գաղտ­նա­զերծման վերա­բերյալ,

8) կազմում է Ս և ՌՏ-ի ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական մի­ջոցների հետագա շահագործման համար ոչ պիտանի ճանաչման և դուրսգրման ակտ ու ներկայացնում այն հաստատման:

Եթե Ս և ՌՏ-ն ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցները իրենց մեջ պարունակում են զենք, որը ենթակա է ապամոնտաժման և առանձ­նացման, ապա այդ զենքի համար կազմվում է առանձին ոչ պիտանի ճանաչման և ոչնչացման ակտ, կամ զենքը հետագա շահագործման համար պիտանի լինելու դեպքում՝ զենքի ապա­մոնտաժման և մուտքագրման փաստաթուղթ,

9) նյութական միջոցների որակական (տեխնիկական) վիճակը որոշելիս հանձնա­ժո­ղո­վը ղեկավարվում է.

ա) նյութական միջոցների որակական (տեխնիկական) վիճակը որոշող համապա­տաս­խան ստանդարտներով, նկարագրերով, տեղեկագրերով, տեխնիկական ցուցա­նիշներով,

բ) ՀՀ պաշտպանության նախարարի և ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հրաման­ներով,  հրա­հանգներով սահմանված (հաստատված) նյութական միջոցների ծառա­յության  (շա­հա­գործ­ման, պահպանման, պիտանելիության) ժամկետներով,

գ) որակական վկայականով, եթե նյութական միջոցների որակական (տեխնի­կական)  վիճակը հնարավոր է որոշել միայն փորձարկումների և լաբորատոր հետազոտումների արդյունքներով:

10) Ս և ՌՏ-ի ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների ժամ­կետից շուտ հետագա շահագործման (օգտագործման) համար ոչ պիտանի դառնալու դեպ­քում ներկայացնում է առաջարկություն դրա ոչ պիտանի դառ­նալու հան­գամանքները պարզաբանելու նպատակով ծառայողական քննություն անցկաց­նելու, մե­ղա­վոր անձանց հայտնաբերելու և օրենքով սահմանված կարգով պատաս­խա­նա­տվու­­թյան ենթարկելու համար,

11) Դուրսգրման ակտը ստորագրող հանձնաժողովի անդամները, նախագահը,  ինչ­­պես նաև ակտը հաստատող հրամանատարը (պետը) պատասխանատու են ոչ պիտանի ճանաչված նյութական միջոցների վիճակի մասին ճշգրիտ եզրակացություն կազմելու և դրանց հետագա ճակատագրի (օգտագործման) որոշման ճշտության համար:

  1. 13. Ս և ՌՏ-ի ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների հե­տագա շահագործման համար ոչ պիտանի ճանաչման կամ ոչնչացման ակտում նշվում են Ս և ՌՏ-ն ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական մի­ջոցները բնութագրող հետևյալ տարրերը.

1) Ս և ՌՏ-ի ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների ան­վանումը, գործարանային կամ նույնականացման համարը և ար­տադրման ամսաթիվը, եթե դրանք առկա են,

2) ՀՀ ՊՆ ստորաբաժանման կողմից Ս և ՌՏ-ի ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների ստացման ամսաթիվը, դրանք շահա­գործման հանձնելու ամսաթիվը,

3) Ս և ՌՏ-ի ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների  սկզբնական արժեքը (վերագնահատված արժեքը, վերագնահատման ամ­սա­թիվը, ար­ժեքը),

4) հաշվապահական հաշվառման նպատակով հաշվարկված մաշվածության գումարը,

5) Ս և ՌՏ-ի ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների ոչ պի­տանի ճանաչման կամ ոչնչացման հիմքերը (համաձայն սույն կար­գի 3-րդ կետի),

6) Ս և ՌՏ-ի ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների տեխ­նիկական վիճակը և համալրվածությունը,

7) հետագա շահագործման համար ոչ պիտանի ճանաչված Ս և ՌՏ-ի ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների թանկարժեք մետաղներ և թան­կար­ժեք քարեր պարունակող հանգույցները և դետալները պահեստ հանձնելու մասին տեղե­կատվությունը, եթե շահագործման փաստաթղթերի լրակազմում առկա է տեղեկատ­վու­թյուն այդ հանգույցների վերաբերյալ,

8) հետագա շահագործման համար ոչ պիտանի ճանաչված Ս և ՌՏ-ում ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցներում տեղադրված զենքի ապա­մոն­տաժ­ման և պահեստ հանձնելու մասին տեղեկատվությունը,

9) հետագա շահագործման համար ոչ պիտանի ճանաչված Ս և ՌՏ-ն ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցները իրենց նշա­նա­կությամբ գաղտնի աշխատանքների կատարման համար նախատեսված չլինելու կամ գաղտ­նազերծելու վերաբերյալ տեղեկատվությունը,

10)  տեղեկություններ միավորի կազմի և որակական վիճակի վերաբերյալ,       

11) տեղեկություններ շահագործման ցուցանիշների և սահմանված շահագործմ­ան, պահ­­պանության և պիտանելիության նորմերի, մնացորդային ռեսուրսի (ժամկետի) վերա­բեր­յալ,

12) տեղեկություններ ժամկետից շուտ մաշվածության կամ վնասվածքի պատճառ­ների վե­րա­բերյալ:

  1. Ս և ՌՏ-ի ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների ոչ պի­տանի ճանաչման և դուրսգրման ակտը ստո­րագրվում է Ս և ՌՏ-ի ու ռազ­մական նշա­նակության այլ նյութատեխնիկական միջոցների ոչ պիտանի ճանաչման և դուրս­գրման հանձնաժողովի նախագահի և անդամների կողմից, համաձայնեցվում ՀՀ ՊՆ ստորա­բա­ժանման հրամանատարի (պե­տի) և հաս­տատվում Ս և ՌՏ ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների տվյալ տեսակի կառավարման քաղաքականություն իրա­կա­նաց­նող ՀՀ ՊՆ կամ ԶՈՒ ԳՇ կառուցվածքային ղեկավարի, ԶՈՒ ԳՇ պետի կամ ՀՀ պաշտ­պա­նության նա­­խա­րարի կող­մից՝ կախված ոչ պիտանի ճանաչվածև դուրս գրվող միջոցի սկզբնական (վե­րագնահատված) գնային արժե­քից.
  2. 15. Ս և ՌՏ-ի ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների օտարման կամ ոչնչացման մասին ակտը ստո­րագրվում է Ս և ՌՏ-ի ու ռազ­մական նշա­նակության այլ նյութատեխնիկական միջոցների օտարման (ոչնչացման) հանձ­նա­ժողովի նախագահի և անդամների կողմից, համաձայնեցվում ՀՀ ՊՆ ստորա­բա­ժան­ման հրա­մանատարի (պետի) և հաս­տատվում Ս և ՌՏ ու ռազմական նշանակության այլ նյու­թա­տեխ­նիկական միջոցների տվյալ տեսակի կառավարման քաղաքականություն իրա­կա­նաց­նող ՀՀ ՊՆ կամ ԶՈՒ ԳՇ կառուցվածքային ղեկավարի, ԶՈՒ ԳՇ պետի կամ ՀՀ պաշտ­­պա­նության նա­խա­րարի կողմից՝ կախված օտարվող կամ ոչնչացվող միջոցի սկզբնական (վերագնահատված) գնային արժե­քից.

ա. ՀՀ ՊՆ կամ ԶՈՒ ԳՇ կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից՝ 20մլն դրամը չգերա­զան­­ցելու դեպքում՝ միավորի համար,

բ. ԶՈՒ ԳՇ պետի կողմից՝ 20-50մլն դրամի սահմանաչափի դեպքում՝ միավորի հա­մար,

գ. ՀՀ պաշտպանության նախարարի կողմից՝ 50մլն դրամը գերազանցելու դեպ­քում՝ միա­վորի համար:

  1. 16. Մինչև Ս և ՌՏ-ի ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական մի­ջոց­նե­րի ոչ պիտանի ճանաչման, դուրսգրման կամ ոչնչացման ակտի հաս­տատումը՝ չի թույ­լատրվում Ս և ՌՏ-ի ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոց­նե­րի քանդում, ապամոնտաժում, ոչնչացում կամ օտարում, ինչպես նաև շահագործում:
  2. 17. Վերադաս պետի կողմից հաս­տատված Ս և ՌՏ-ի ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների ոչ պիտանի ճանաչման և դուրսգրման մասին ակտը հիմք է հան­դի­սա­նում այդ Ս և ՌՏ-ն քանդման, ապամոն­տաժ­ման, ոչնչացման կամ դրա հե­տագա օտարման համար:
  3. 18. Ս և ՌՏ-ի ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների քան­դումը, ապամոնտաժումը իրականացվում է տվյալ ՀՀ ՊՆ ստո­րա­բա­ժանման ուժերով և մի­ջոցներով, իսկ դրա բացակայության դեպքում ՀՀ պաշտ­պա­նության նախարարության մասնագիտացված ստորաբաժանման կամ «Գնում­ների մա­սին» ՀՀ օրենքի համաձայն պայմանագրային հիմունքներով ներգրաված կազ­մա­կեր­պու­թ­յունների կողմից: ՍևՌՏ-ի ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների ոչնչացումը իրակա­նացվում է ՀՀ ՊՆ համապա­տաս­խան մաս­­նագիտացված ստորաբաժանումների կողմից:
  4. 19. Ս և ՌՏ-ի ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների քանդման, ապամոնտաժման կամ ոչնչացման համար Ս և ՌՏ-ն ու ռազմական նշանա­կության այլ նյութատեխնիկական միջոցները հաշվա­ռող և շահագործող ՊՆ ստորա­բաժանման հրամանատարի (պետի) հրամանով ստեղծ­վում է հանձնաժողով:

20.Ս և ՌՏ-ի ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների քանդ­ման, ապամոնտաժման կամ ոչնչացման արդյունքները ձևա­կերպ­վում են համապա­տաս­խան արձանագրությամբ, որտեղ նշվում է.

1) առանձնացված այն հանգույցները, նյութերը, դետալները և առանձին մասերը, որոնք պիտանի են ՀՀ ՊՆ ստորաբաժանումներում հետագա օգտագործման համար, իսկ թանկարժեք մետաղներ կամ քարեր պարունակող հանգույցները, դետալները և պահեստավորված զենքերը՝ առանձնացված ցուցակներով,

2) դետալները, հանգույցները և նյութերը, որոնք վերածվել են ջարդոնի, դրանց քաշը,

3) դետալները, հանգույցները և նյութերը, որոնք ոչնչացվել են, դրանց ոչնչացման եղա­նակը (այրում, պայթեցում, կտրտում, աղբի վերածում և այլ),

4) ոչնչացված Ս և ՌՏ-ին ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական մի­ջոցներին պատկանող ոչնչացված տեխնիկական փաստաթղթերի ցանկը:

  1. Ս և ՌՏ-ի ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների քանդ­­ման, ապամոնտաժման կամ ոչնչացման արձանագրությունը ստո­րագրում են հանձ­նաժողովում (այդ գործողություներում) ներգրաված անձինք և հաս­տատ­վում ՀՀ ՊՆ ստո­րաբաժանման կամ մասնագիտացված ստորաբաժանման, կամ պայմանագրային հի­մունք­ներով ներգրաված կազմկերպության ղեկավարի կողմից:
  2. Ս և ՌՏ-ի ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների քանդման, ապամոնտաժման կամ ոչնչացման ՀՀ ՊՆ տվյալ ստորա­բա­ժանման հրամա­նա­տարի հաստատված արձանագրությունը, ինչպես նաև Ս և ՌՏ-ի ու ռազմական նշա­նակության այլ նյութատեխնիկական միջոցների ոչնչացման համար ՀՀ ՊՆ մասնա­գի­տացված ստորաբաժանմանը կամ պայմանագրային հիմունքներով ներգրաված կազմա­կեր­պությանը հանձնման ակտը հիմք է հանդիսանում ոչ պիտանի ճանաչված և ոչնչացման ենթակա Ս և ՌՏ-ն ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցները հաշվառումից հանելու և ոչնչացման արդյունքում առաջացած հետագա օգտա­գործման համար պիտանի ճանաչված հանգույցները, նյութերը, դետալները, առանձին մասերը և ջարդոնը պահեստ մուտքագրելու համար:
  3. Հաստատված Ս և ՌՏ-ի ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների ոչ պիտանի ճանաչման և դուրսգր­ման մասին ակտը, ինչպես նաև քրեական գործի առկայության ժամանակ, դատա­րա­նի օրինական ուժի մեջ մտած դատավճիռը հիմք են հանդիսանում այդ Ս և ՌՏ-ի ու ռազմական նշանակության այլ նյութա­տեխնիկական միջոցների օտարմանը ներ­կայաց­նելու համար:
  4. 24. Հետագա շահագործման համար ոչ պիտանի ճանաչված և դուրս գրված Ս և ՌՏ-ի ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների, ինչպես նաև ոչ պի­տանի ճանաչված և ոչնչացման արդյունքում առաջացած ջարդոնի, իսկ ոչ կոնդիցիոն հրթիռային վառելիքի, վառելանյութերի, օգտագործված (բանեցված) յուղերի, քսուքների և հատուկ հեղուկների մասով՝ լաբորատոր փորձաքննության եզրակացության դեպքում վերաբերյալ ելա­կե­տա­յին տվյալները ներկացվում է ՀՀ պաշտպանության նախա­րա­րության պատաս­խա­նա­տու ստորաբաժանմանը, որը դրանք ամփոփելուց հետո ուղար­կում է Տարածքային կառավարման և ենթա­կառուց­վածք­ների նախարա­րու­թյան պետական գույքի կառավարման կոմիտե (այսուհետ՝ Կոմի­տե), որը կազմակերպում է գույքի գնահատում և օտարում՝ Հայաստանի Հանրա­պետու­թյան կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի N 587-Ն որոշմամբ սահմանված կար­գով:
  5. 25. Օտարման վերաբերյալ Կոմիտեի կողմից կազմված արձանագրությունը և պետա­կան բյուջե համապատասխան վճարում կատարելու վերաբերյալ անդորագրերը ներկա­­յացվում են Պաշտպանության նախարարություն, որի պատասխանատու ստո­րա­բա­ժանման կողմից տրված հանձնարարականը հիմք է հանդիսանում ոչ պիտանի ճա­նաչված և դուրս գրված Ս և ՌՏ-ն ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցները կամ ջարդոնը գնորդին բացթողելու և հաշվառումից հանելու համար:
  6. ՀՀ ՊՆ, ԶՈՒ ԳՇ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին թույ­լատրվում է դուրս գրված օտարման կամ ոչնչացման ենթակա Ս և ՌՏ-ն ու ռազմական նշա­­նա­կության այլ նյութատեխնիկական միջոցները կազմաքանդել՝ հետագայում պի­տա­նի պահեստամասերը (սարքավորումները, սարքերը, հանգույցները) օգտագործելու նպա­տակով՝ համաձայնեցնելով տվյալ միջոցի կառավարման քաղաքականությունն իրա­կա­նացնող ՀՀ ՊՆ կամ ԶՈՒ ԳՇ կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի հետ:
  7. Պաշտպանության նախարարության օգտագործման համար ոչ պիտանի կամ ոչ նպատակահարմար ճանաչ­ված, դուրս գրված Ս և ՌՏ-ից ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցներից առանձնացած թանկարժեք մետաղներ և թան­կարժեք քարեր պա­րու­­նա­կող դետալները, հանգույցները, մասերը, օրենսդրությամբ սահ­մանված կարգով ենթակա են փոխանցման ՀՀ ֆինանսների նախարարության «Թան­կարժեք մե­տաղների և թան­կար­ժեք քարերի պետական գանձարան» գործակալությանը:
  • Обсуждалось

    03.07.2023 - 18.07.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Безопасность

  • Министерство

    Министерство обороны

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1393

Принт