Добавить в избранное

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 2-ի №295-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 2-ի 295-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագծի վերաբերյալ

 

 

 

  1. Կարգավորման ենթակա խնդրի սահմանումը և առկա իրավիճակը

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 2-ի №295-Ն որոշմամբ հաստատվել է ջրային ոլորտում գործունեության լիցենզավորման կարգը (այսուհետ՝ Կարգ)։

 

2․  Առաջարկվող կարգավորման նպատակը

Կարգով ամրագրված իրավակարգավորումների հստակեցման, արդիականացման, ինչպես նաև հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտներում կիրառվող ընթացակարգերի համանմանությունն ապահովելու նպատակով մշակվել է «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 2-ի №295-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  որոշման նախագիծը, որով՝

  • հստակեցվել են Կարգով նախատեսված՝ իրազեկման և փաստաթղթերի հանձնման վերաբերյալ դրույթները,
  • հստակեցվել են լիցենզիա ստանալու հայտի և լիցենզիայում փոփոխություններ կատարելու մասին դիմումի մերժման հիմքերը, հանձնաժողովի կողմից լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու կամ հայտը մերժելու ժամկետը,
  • իրավական որոշակիության ապահովման նպատակով նախատեսվել է դրույթ առ այն, որ կարգով նախատեսված հայտը (դիմումը) ուսումնասիրության չընդունվելուց կամ մերժվելուց հետո կրկին ներկայացման դեպքում համարվում է նոր հայտ (նոր դիմում),
  • հանվել են ըստ էության կրկնվող գործընթացներ,
  • տարընկալումներից խուսափելու նպատակով Կարգում կատարվել են նաև խմբագրական բնույթի որոշ այլ փոփոխություններ։

 

3․  Ակնկալվող արդյունքը

     Որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի ջրային ոլորտում լիցենզավորման գործընթացի առավել արդյունավետ իրականացումը։    

  • Обсуждалось

    03.07.2023 - 18.07.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Энергетика и природные ресурсы, Публичная служба

  • Министерство

    Комиссия по регулированию общественных услуг РА

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1734

Принт