Добавить в избранное

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N1477-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

_____  ­_____________ 2023 թվականի    N ________Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի

N1477-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բուսական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 28-ի «Արոտավայրերից և խոտհարքներից օգտվելու կարգը սահմանելու մասին» N1477-Ն որոշման հավելված 1-ում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները․
  • որոշման հավելված 1-ի 7-րդ կետը լրացնել նոր ենթակետերով հետևյալ բովանդակությամբ՝

«8)  գործել բնության պահպանության մասին օրենսդրության պահանջներին համապատասխան»,

9) ապահովել բուսական աշխարհի՝ իրեն հատկացված օբյեկտների պահպանությունը,

10) չխախտել բնական բուսական համակեցությունների ամբողջականությունը,                                                                                         

11) իրականացնել անհրաժեշտ միջոցառումներ՝ բուսական աշխարհի օբյեկտների վերարտադրության և պաշտպանության նպատակով,

12) աջակցել պետական մարմինների գործունեությանը՝ բուսական աշխարհի օբյեկտների հսկողության, պետական հաշվառման և մոնիթորինգի իրականացման համար,

13) չխախտել բուսական աշխարհի այլ օգտագործողների իրավունքները»։

  1. որոշման հավելված 2-ում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները․
  • որոշման հավելված 2-ի 7-րդ կետը լրացնել նոր ենթակետերով հետևյալ բովանդակությամբ․

«7) գործել բնության պահպանության մասին օրենսդրության պահաջներին համապատասխան,

8) ապահովել բուսական աշխարհի՝ իրեն հատկացված օբյեկտների պահպանությունը,

9) չխախտել բնական բուսական համակեցությունների ամբողջականությունը,

10)   իրականացնել անհրաժեշտ միջոցառումներ՝ բուսական աշխարհի օբյեկտների վերարտադրության և պաշտպանության նպատակով,

11) աջակցել պետական մարմինների գործունեությանը՝ բուսական աշխարհի օբյեկտների հսկողության, պետական հաշվառման և մոնիթորինգի իրականացման համար,

12) չխախտել բուսական աշխարհի այլ օգտագործողների իրավունքները»։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: 
  • Обсуждалось

    27.06.2023 - 12.07.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Сельское хозяйство, Экономика

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2621

Принт