Добавить в избранное

««ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԲԱՑ ԹՈՂՆՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ՝ ԱՅԼ ԱՆՁԻ ՏԻՐԱՊԵՏՄԱՆԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆԸ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Նախագծով նախատեսվում է սահմանել ժամանակավոր ներմուծված ապրանքները այլ անձի տիրապետման և օգտագործման իրավունքով փոխանցելու համար մաքսային մարմինների կողմից թույլտվության ստացման հետ կապված հարաբերությունները։ Մասնավորապես նախագծով նախատեսվում է սահմանել՝

1) մաքսային մարմին թույլտվության ստացման նպատակով փաստաթղթերի և տեղեկությունների ներկայացման կարգը.

2) մաքսային մարմնի կողմից համապատասխան տեղեկությունների և փաստաթղթերի ուսումնասիրության կարգը.

3) հայտարարատուի կողմից ներկայացվող դիմումի, ինչպես նաև մաքսային մարմնի կողմից թույլտվության տրամադրման և այդպիսի թույլտվության մերժման ձևերը:

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կանոնակարգել ժամանակավոր ներմուծված ապրանքների՝ այլ անձանց տիրապետման և օգտագործման իրավունքով փոխանցման համար մաքսային մարմինների կողմից թույլտվությունների տրամադրման գործընթացը։

  • Обсуждалось

    26.06.2023 - 11.07.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Государственные доходы

  • Министерство

    Комитет государственных доходов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1547

Принт