Добавить в избранное

«ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-Ի N253-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

<ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-Ի N253-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ  ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

1. Անհրաժեշտությունը

ՀՀՇՆ IV-11.07.01-2006 (ՄՍՆ 3.02-05-2003) <Շենքերի և շինությունների մատչելիությունը բնակչության սակավաշարժուն խմբերի համար> շինարարական նորմերում մասնակի փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների պատվիրատվությամբ նախագծվող մեծ թվով նախադպրոցական, դպրոցական, բարձրագույն ուսումնական հաստատությունների ներառականության ապահովման և դրանցում հաշմանդամություն ունեցող անձանց համար (սանիտարահիգիենիկ սենքերում) մատչելիության միջոցառումների նախատեսման անհրաժեշտությամբ, ինչպես նաև հանրային նշանակության այլ հասարակական և արտադրական օբյեկտների շենքերի նմանատիպ հարմարեցման ու արդի նորմերին համապատասխանեցման պահանջով, ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի <Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին> N1902-Ն որոշմամբ հաստատված միջոցառումների կատարմամբ :

 

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

ՀՀ քաղաքաշինության նախարարի 2006 թվականի նոյեմբերի 10-ի N253-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ IV-11.07.01-2006 (ՄՍՆ 3.02-05-2003) շինարարական նորմերի 5.7.1 և 5.7.2 կետերի գոյություն ունեցող կարգավորումները միանշանակ չեն, առաջացնում են տարընկալում հասարակական նշանակության օբյեկտներում, և մասնավորապես մանկապարտեզներում և դպրոցներում, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների շենքերի բոլոր հարկաբաժիններում հաշմանդամություն ունեցող անձանց համար սանիտարահիգիենիկ սենքերի՝ սանհանգույցների նախատեսման մասով: 

 

3. Կարգավորման նպատակը և բնույթը

ՀՀ քաղաքաշինության նախարարի 2006 թվականի նոյեմբերի 10-ի N253-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ IV-11.07.01-2006 (ՄՍՆ 3.02-05-2003) շինարարական նորմերի 5.7.1 և 5.7.2 կետերի  ձևակերպումները վերանայվել են և համապատասխանեցվել արդի պահանջներին՝ ամրագրելով  հստակ կարգավորումներ հասարակական և արտադրական նշանակության օբյեկտներում հաշմանդամություն ունեցող անձանց համար սանիտարական հանգույցների նախատեսման պարտադիր պայմանները: Խնդիրը հատկապես կարևորվում է ՀՀ պետական բյուջեների միջոցների հաշվին 2021-2026թթ ընթացքում 300 դպրոցների և 500 մանկապարտեզների կառուցման/վերակառուցման խնդիրների համատեքստում:

Կարգավորումը մասնակի է՝ կրում է իրավիճակային բնույթ՝ հաշվի առնելով մեծածավալ և ծախսատար նմանատիպ շինարարական ծրագրերի նախագծման կամ կառուցապատման մեկնարկի փուլում հնարավոր նախագծային փոփոխությունների  կատարման սեղմ ժամկետները: Ուստի փոփոխությունը գնահատվում է, որպես հրատապ:

Հարկ է նշել, որ նախագծի հիմքում դիտարկվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի  հոկտեմբերի 3-ի N25-Ն հրամանով հաստատված < ՀՇՆ 31-03.04-2022 <Նախադպրոցական հաստատությունների շենքեր. Նախագծման նորմեր> ՀՀ շինարարական նորմերի 74-րդ կետի և  ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի  հունիսի 21-ի N12-Ն հրամանով հաստատված <ՀՀՇՆ 30-02-2022 «Տարածքի բարեկարգում» ՀՀ շինարարական նորմերի 43-րդ կետի համանման կարգավորումները և այլն:

<ՀՀ քաղաքաշինության նախարարի 2006 թվականի նոյեմբերի 10-ի N253-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին> Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանի նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական փոփոխություններ չեն առաջանում:

Նախագիծը տեղադրվել է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի www.minurban.am և իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft կայքէջերում:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

<Քաղաքաշինության մասին> ՀՀ օրենք

Հոդված 10.1, 3-րդ մասի կետեր 5, 5.1, 39

- օրենքով սահմանված կարգով կազմակերպում և համակարգում է նորմատիվ փաստաթղթերի (բացի ազգային ստանդարտներից) մշակման աշխատանքները.

- հաստատում է քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերը.

- սահմանում է հաշմանդամություն ունեցող անձանց համար շենքերի ու շինությունների, այդ թվում՝ տրանսպորտային և ինժեներական ենթակառուցվածքների շահագործման մատչելիությունն ապահովող քաղաքաշինական միջոցառումների համալիրը (նորմերը, կանոնները), դրանց կիրառման պայմանները:

ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N 531-Լ որոշում

 հավելված 1

 3-րդ մասի 7-րդ կետ

քաղաքաշինական միջավայրի՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության ապահովում

13-րդ մաս

Նշված հիմնական ուղղությունների համար անհրաժեշտ գործողությունների համախումբը կամ նախապայմանը հետևյալն է՝

1) ոլորտի օրենսդրական, ենթաօրենսդրական ակտերի, նորմատիվատեխնիկական փաստաթղթերի համակարգի արդիականացում

 

4. Ակնկալվող արդյունքը

Ակնկալվում է հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների կառուցման ու վերակառուցման նախագծային լուծումներում հաշմանդամություն ունեցող անձանց համար սանիտարական հանգույցների նախատեսման պարտադիր պահանջների ապահովում՝ նմանատիպ շենքերի բոլոր հարկաբաժիններում :

 

  • Обсуждалось

    21.06.2023 - 06.07.2023

  • Тип

    Приказ

  • Область

    Градостроителство

  • Министерство

    Комитет по градостроительству

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1719

Принт