Добавить в избранное

В стадии разработки

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ

 

«Բնակչության բշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման անհրաժեշտության վերաբերյալ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 5-րդ, 7-րդ, 19-րդ հոդվածների համաձայն` բժշկական գաղտնիքի իրավունքը կարող է սահմանափակվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում: «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 1996 թվականի մարտի 4-ին, սակայն մինչ օրս բժշկական գաղտնիքի սահմանափակման դեպքերն օրենսդրորեն սահմանված չեն: Գործնականում սահմանափակման հիմքերից մեկը նախատեսված է ՀՀ ներքին գործերի և առողջապահության նախարարների 05.08.1996թ. համատեղ ցուցումով:

Չնայած ՀՀ ներքին գործերի և առողջապահության նախարարների 05.08.1996թ. համատեղ ցուցումում նշված է, որ բժշկական հիմնարկությունները ոստիկանությանը պետք է տեղեկություններ հաղորդեն միայն «քրեական բնույթի» վնասվածքների վերաբերյալ, պրակտիկայում մարմնական վնասվածքների բոլոր դեպքերն անխտիր փոխանցվում են ոստիկանությանը: Այս հանգամանքն էապես մեծացնում է ոստիկանության ծանրաբեռնվածությունը, քանի որ փոխանցված տեղեկությունների ստուգման համար անհարկի ծախսվում են նյութական միջոցներ և օգտագործվում մարդկային ռեսուրսներ:

Այսպես, օրինակ, 2015 թվականի ընթացքում ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարածքային բաժիններ հիվանդանոցներից մարմնական վնասվածքների վերաբերյալ ստացվել են 21.750 ահազանգեր, մասնավորապես`

- Կենտրոնականի բաժնում` 2942 ահազանգ,

- Արաբկիրի բաժնում` 2561 ահազանգ,

- Մալաթիայի բաժնում` 2162 ահազանգ,

- Էրեբունու բաժնում` 4027 ահազանգ,

- Մաշտոցի բաժնում` 2376 ահազանգ,

- Քանաքեռ-Զեյթունի բաժնում` 1603 ահազանգ,

- Շենգավիթի բաժնում` 3499 ահազանգ,

- Նոր Նորքի բաժնում` 2521 ահազանգ,

- Մետրոպոլիտենի պահպանության բաժնում` 60 ահազանգ:

Ստացված 21.750 ահազանգերից միայն 8.853-ով է, որ կասկածներ են եղել հանցագործությամբ մարդու առողջությանը և կյանքին վնաս պատճառելու վերաբերյալ (գլխի վնասվածք, ուղեղի ցնցում, 3-րդ և 4-րդ աստիճանի այրվածք, դիակ, կտրող-ծակող գործիքով թափանցող վերք, հրազենային վնասվածք, պոլիտրավմա, բաց կոտրվածք, անգիտակից վիճակ, թունավորում, ինքնավնասում), ընդ որում, մնացած ահազանգերի մասով դրանց «ոչ քրեական» բնույթը հենց սկզբից հիմնականում պարզ է եղել թե բժիշկներին, թե ոստիկանությանը: Չնայած ասվածին, գործնականում կիրառվող ցուցումի ուժով, 11.869 ահազանգ էլ գրանցվել և ստուգվել են որպես «քրեական բնույթի» տեղեկատվություն:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն` հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը, դատարանն իրավունք ունեն պահանջել փաստաթղթեր և նյութեր, որոնք կարող են տեղեկություններ պարունակել դեպքի և դրան առնչվող անձանց մասին: Ընդ որում` այդ տեղեկությունների, օրինակ, բժշկական գաղտնիքի մաս կազմելու հանգամանքը,  չի կարող հիմք լինել դրանք չտրամադրելու համար, քանի որ օրենսգրքի 172-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` անձինք, որոնց քրեական վարույթն իրականացնող մարմինն առաջարկում է օրենսգրքի դրույթներին համապատասխան հաղորդել կամ ներկայացնել օրենքով պահպանվող գաղտնիք պարունակող տեղեկություններ, չեն կարող վկայակոչելով ծառայողական, առևտրային և օրենքով պահպանվող այլ գաղտնիքի պահպանման անհրաժեշտությունը, հրաժարվել այդ պահանջը կատարելուց, սակայն իրավունք ունեն դատարանից, դատախազից, քննիչից, հետաքննության մարմնից նախապես ստանալ նրանց կողմից նշված տեղեկություններ ստանալու անհրաժեշտությունը հաստատող, համապատասխան քննչական կամ դատավարական գործողության արձանագրության մեջ արտացոլման ենթակա պարզաբանում:

Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի հիման վրա նույնպես հավաքում են տեղեկություններ, ինչը կատարվում է օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու մասին օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի օպերատիվ ստորաբաժանման ղեկավարի որոշման հիման վրա:

 Ստացվում է իրավիճակ, երբ օրենքով ամրագրված է հետաքննության մարմնի (օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի), քննիչի, դատախազի, դատարանի` տվյալ դեպքում բժշկական գաղտնիք կազմող տեղեկություններ ստանալու իրավունքը, սակայն նշված իրավունքի իրացման համար որևէ օրենքով պարտականություններ նախատեսված չեն:

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծով առաջարկվող կարգավորումն ապահովում է 2 հանգամանք`

ա) ըստ էության ճանաչվում է բժշկական կազմակերպությունների նկատմամբ վստահության պրեզումպցիան (բժիշկներն իրենք են գնահատելու առողջությանը կամ կյանքին պատճառված վնասն իրավախախտմամբ պայմանավորված լինելու հանգամանքը),

 բ) նախատեսվում է մարդու հիմնարար իրավունքներից մեկի` մասնավոր կյանքի անձեռնմխելիության սահմանափակման լեգիտիմ հիմք, մասնավորապես ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի համաձայն` մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով: Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի 81-րդ հոդվածը նույնպես սահմանում է, որ այդ իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով նախատեսված դեպքերում, երբ դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ երկրի տնտեսական բարեկեցության, ինչպես նաև անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով։

Նախագծով կատարվող մյուս լրացման շնորհիվ օրենքի մակարդակով կամրագրվի բժշկական հիմնարկների պարտականությունը, առանց անձի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության, անձի առողջական վիճակի, հետազոտման, ախտորոշման վերաբերյալ տեղեկությունները տրամադրելու հետաքննության մարմնին, քննիչին, դատախազին, դատարանին` քրեական գործի քննության և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին` օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելու, ինչպես նաև թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունը կանխարգելելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ վերջիններիս գրավոր հարցումների հիման վրա:

 

  1. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության Իրավաբանական վարչության կողմից:

 

 

4.Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում`

ա) բժշկական գաղտնիք կազմող տեղեկությունները ոստիկանությանը փոխանցելու պարտականությունը կստանա իրավաբանորեն որոշակի և սահմանադրական բովանդակություն,

բ) հնարավորինս կսահմանափակվի կենցաղային հարցերով հիվանդանոցային ահազանգերի ստուգման անհրաժեշտությամբ պայմանավորված` քաղաքացիներից, այդ թվում` տուժած անձանցից, պահանջել բացատրություններ, փաստաթղթեր, կատարել բնակարանային և հիվանդանոցային այցելություններ, տեղատեսություններ, որոնք, վերջին հաշվով, քաղաքացիներին պատճառում են անհարմարություններ, իսկ երբեմն էլ առաջ բերում արդարացված դժգոհություններ,

գ) օրենքով  պարտականություններ կնախատեսվեն բժշկական հիմնարկների համար՝ հետաքննության մարմնի (օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի), քննիչի, դատախազի, դատարանի` տվյալ դեպքում բժշկական գաղտնիք կազմող տեղեկություններ ստանալու՝ օրենքով ամրագրված իրավունքի իրացման համար:

 

 

 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

  • Обсуждалось

    01.12.2017 - 16.12.2017

  • Тип

    Закон

  • Область

    Юстиция, Здравоохранение, Безопасность, Уголовный процесс

  • Министерство

    Полиция

Общественное обсуждение

01.12.2017 17:54

press@police.am

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 10971

Принт

Предложения

Միհրան Մինասյան

03.12.2017

Առաջարկություն երաժշտական գործիք նվագելու ուսում ստացող երեխայի առողջական վիճակի վերաբերյալ բժշկական տեղեկանք տալու կարգի մասին։ Ներկա դրությամբ ՀՀ-ում երաժշտական ուսումնական հաստատությունները գործում են ՀՀ Մշակույթի Նախարարության կողմից հաստատված կանոնադրությամբ և թույլտվությամբ ։ Ըստ գործող կանոնադրության որպեսզի երեխան երաժշտական գործիք նվագելու ուսում ստանա , դպրոցի տնօրինությունը պարտավոր է երեխայի բնակության վայրի Պոլիկլինիկայի կողմից ստանալ տեղեկանք (թույլտվություն ) առ այն որ երեխան առողջ է ։ Սակայն երաժշտական դպրոցի ՝ (այսինքն Մշակույթի Նախարորության) կողմից պահանջվող տեղեկանքը ձևական բնույթ է կրում, քանի որ պոլիկլինիկայի կողմից կողմից տեղեկանքը չի տրվում կոնկրետ երաժշտական գործիք նվագելու թույլտվության իմաստով։ Ինքնըստինքյան երբ երաժշտական գործիք նվագելու չարաշահումների պատճատով երեխայի առողջությանը վնաս է պատճառվում, ապա բժիշկը կամ պոլիկլինիկան որևէ պատասխանատվություն չեն կրում։ Թմրամոլությունը և երաժշտական գործիք նվագելու չարաշահումը միևնույն մակարդակով չի դիտվում ։ Դեռևս երբ բնածին արատ (ասիմետրիա) ունեցող երեխան երբ օրեկան 5-6 ժամ նվագելով իրեն վնաս է պատճատում նույնիսկ գերազնցում է թմրամոլի վիճակին։ Իսկ դպրոցը և ծնողը բավարարվելով պոլիկլինիկայի տեղեկանքով թյուրիմացաբար անտեսում են երեխային օր ըստ օրե պատճառվող վնասը։ Գտնում եմ, որ ջութակ կամ այլ երաժշտական գործիք նվագելու ուսում ստացող երեխաների համար անհրաժեշտ է ստեղծել հատուկ ձևի բժշկական տեղեկանք որի հիմքով երաժշտական դպրոցը և ծնողը կարգելի երախային նվագել որոշ ժամաքանակից ավելի։ Բժշկի կողմից ժամաքանակը կորոշվի ըստ երեխայի առողջական վիճակի։ Անհրաժեշտ է նաև պետական կոնսերվատորիայի դասախոսներին և ուսանողներին բժշկական գիտելիքներ հաղորդել, որպեսզի դեմքի, գլխի , պարանոցի, ողնաշարի չնչին ծռություն ունեցող երեխաներին չընտրեն երաժշտական գործիք (հատկապես ջութակ ) նվագել սովորեցնելու համար։ Ուստի առաջարկում եմ է երաժշտական գործիք նվագելու ուսում ստացող երեխայի առողջական վիճակի վերաբերյալ ստեղծել հատուկ ձևի բժշկական տեղեկանք, որը հնարավորություն կստեղծի բժշկին պատասխանատվության ենթարկել մասնագիտական սխալի դեպքում։

Узнать больше