Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի N 605-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 21-ի N 605-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ներկայումս «աղեղ» արտադրանք ներմուծող տնտեսավարողների կողմից սերտիֆիկացման/մաքսազերծման հետ կապված խնդիրը բարձրացնելուց, մասնավորապես,  որոշ տնտեսավարողների կողմից նախարարություն է ներկայացվում տվյալ արտադրանքի մաքսազերծման հնարավորության բացակայության մասին։ Պետք է նշել, որ «աղեղ» արտադրանքը Հայաստանի Հանրապետություն ներմուծողները վերջիններիս ներկայացմամբ հնարավորություն չունեն իրականացնել մաքսազերծում՝ ելնելով այն իրողությունից, որ ՀՀ կառավարության 2005 թվականի ապրիլի 21-ի N 605-Ն որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգով թեև սահմանված են արբալետների, նետ ու աղեղների համար պարտադիր սերտիֆիկացման պահանջներ, սակայն բացակայում է տվյալ դեպքում կոնկրետ «սպորտային աղեղ» արտադրանքին առնչվող ստանդարտ (մեթոդիկա)։

Հարկ է նշել, որ ՀՀ կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի № 1015-Ն որոշմամբ հաստատված հավելվածի ցանկի 13-րդ կետով նախկինում նախատեսված է եղել մինչև 2020 թվականը նշված իրավական ակտի վերանայում ՀՀ պաշտպանության նախարարության (ՀՀ ոստիկանության և ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ) կողմից, սակայն, քանի որ մինչ օրս այդ փաստաթուղթը չի վերանայվել (որում նախատեսվում էր նաև ստանդարտների ցանկի արդիականացում), ստեղծված իրավիճակում, որպես հրատապ խնդրի լուծում, անհրաժեշտություն է առաջացել կատարել տվյալ լրացումը միայն ստանդարտների ներառման մասով՝ հնարավորություն տալով համապատասխանության գնահատման մարմնին ըստ ներկայացված մեթոդիկայի իրականացնել «աղեղ» արտադրանքի համար համապատասխանության գնահատման գործընթաց, համապատասխանության սերտիֆիկատի տրամադրում՝  ապահովելով վերջիններիս ՀՀ ներմուծման համար հիմք հանդիսացող փաստաթղթերի առկայությունը։

  • Обсуждалось

    19.06.2023 - 11.07.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Экономика

  • Министерство

    Министерство экономики

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3577

Принт

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: