Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ՝ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՇՎԵՀԱՄԱՐՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱՄԱԿԱՆ ՀՈՍՔԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԲԱՆԿԵՐԻՆ ԿԱՄ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ԿԱՏԱՐՎՈՂ ՀԱՐՑՄԱՆ ՁԵՎԸ ԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՈՒ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

«Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի համաձայն՝ մաքսային ստուգում անցկացնելիս մաքսային մարմնի պաշտոնատար անձինք իրավունք ունեն պահանջելու անդամ պետությունների բանկերից, ոչ բանկային վարկային կազմակերպություններից (ֆինանսավարկային) և բանկային գործառնությունների առանձին տեսակներ իրականացնող կազմակերպություններից և ստանալու նրանցից անդամ պետությունների կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի բանկային հաշիվների առկայության և համարների մասին փաստաթղթերը և տեղեկությունները, ինչպես նաև մաքսային ստուգում անցկացնելու համար անհրաժեշտ՝ կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի հաշիվներում դրամական միջոցների շարժի վերաբերյալ փաստաթղթերը և տեղեկությունները, այդ թվում՝ բանկային գաղտնիք պարունակող՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան։ Նույն օրենսգրքի 337-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ անդամ պետությունների բանկերը, ոչ բանկային վարկային (ֆինանսավարկային) կազմակերպությունները և բանկային գործառնությունների առանձին տեսակներ իրականացնող կազմակերպությունները մաքսային մարմնի պահանջով ներկայացնում են անդամ պետությունների կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի բանկային հաշիվների առկայության և համարների վերաբերյալ փաստաթղթեր և տեղեկություններ, ինչպես նաև մաքսային ստուգում անցկացնելու համար անհրաժեշտ՝ այդպիսի կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի հաշիվներում դրամական միջոցների շարժի վերաբերյալ փաստաթղթեր և տեղեկություններ, այդ թվում՝ բանկային գաղտնիք պարունակող՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան: Նույն օրենսգրքի 340-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն՝ մաքսային հսկողության անցկացման համար մաքսային մարմինները, անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, իրավունք ունեն ստանալու բանկերից և ոչ բանկային վարկային (ֆինանսավարկային) կազմակերպություններից և բանկային գործառնությունների առանձին տեսակներ իրականացնող կազմակերպություններից փաստաթղթեր և (կամ) տեղեկություններ իրականացվող գործարքների դրամական գործառնությունների վերաբերյալ:

«Մաքսային կարգավորման մասին» օրենքի 206-րդ հոդվածի համաձայն՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 337-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ մաքսային մարմիններն իրավունք ունեն հարցում կատարելու բանկերին մաքսային հսկողության ենթակա անձանց արտաքին տնտեսական գործունեությանը վերաբերող՝ մաքսային հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ՝ բանկային հաշիվների առկայության և հաշվեհամարների, ինչպես նաև դրամական հոսքերի վերաբերյալ փաստաթղթեր և տեղեկություններ ստանալու նպատակով: Մաքսային մարմինների կողմից նշված հարցման ձևը և փաստաթղթերի ու տեղեկությունների ցանկը սահմանում է Կառավարությունը:

Նախագծով նախատեսվում է սահմանել վերոնշյալ հարցման ձևն ու հայցվող փաստաթղթերն ու տեղեկությունները։

  • Обсуждалось

    14.06.2023 - 29.06.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Государственные доходы

  • Министерство

    Комитет государственных доходов

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3612

Принт

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: