Добавить в избранное

В стадии разработки

«ՀՀ կառավարության 2022 թվականի մայիսի 13-ի N691-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 13-Ի N 691-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 1.Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մայիսի 13-ին ընդունվել է «Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունը, 2022-2024 թվականների ճանապարհային քարտեզը և արդյունքային շրջանակը, ռազմավարության իրականացման հսկողությունն ու համակարգումն ապահովող անձանց ցանկը հաստատելու մասին» թիվ 691-Լ որոշումը: Նշված որոշման  1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատվել է հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության 2022-2024 թվականների ճանապարհային քարտեզը և արդյունքային շրջանակը, որով նախանշված են 2022-2024 թվականների ծրագրերն ու միջոցառումները:

Ներկայումս առաջացել է ճանապարհային քարտեզով նախանշված միջամտությունների ժամկետները վերանայելու անհրաժեշտություն՝ ելնելով ստորև ներկայացված հանգամանքներից՝

ա. ճանապարհային քարտեզով նախանշված միջոցառումների մանրամասն ուսումնասիրության ու ֆինանսական գնահատականի կազմման ժամանակ ի հայտ են եկել մտահոգություններ ժամկետների անիրատեսական լինելու վերաբերյալ,

բ. առկա է սահմանված միջոցառումների մեջ գերակայություններ սահմանելու անհրաժեշտություն՝ ելնելով պետական կառավարման համակարգի ներկայիս մարտահրավերներից, առաջնահերթություններից ու ֆինանսական ռեսուրսների հասանելիությունից,

գ. որոշման ընդունումից հետո ստեղծվել են նոր ինստիտուցիոնալ դերակատարներ՝ հանրային կառավարման բարեփոխումներին առնչվող գործառութային շրջանակով (օրինակ՝ ՀՀ փոխվարչապետ Տ. Խաչատրյանի գրասենյակը, «Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամը ևն), ինչպես նաև զարգացման գործընկերների կողմից մեկնարկել են ոլորտին առնչվող ծրագրեր, ուստի առաջացել է վերջիններիս գործընթացում ներառելու և միջոցառումների իրականացման պատասխանատվության շրջանակները հստակեցնելու անհրաժեշտություն:

 

2 Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվում է՝

ա. ընդլայնել ճանապարհային քարտեզի ժամանակային միջակայքը մինչև 2025 թվականը,

բ. վերանայել դրանով նախանշված միջոցառումների ժամկետները՝ ելնելով Կառավարության գերակայություններից, ռեսուրսների հասանելիությունից ու իրատեսականությունից,

գ. ճշգրտել միջոցառումների համար պատասխանատու գերատեսչություններին ու կառույցներին՝ ելնելով վերջիններիս օրենսդրական լիազորություններից ու պատասխանատվության շրջանակից:

 

3 Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մայիսի 13-ի թիվ 691-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման, պետական բյուջեի եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

4 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մայիսի 13-ի թիվ 691-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության  որոշման նախագիծը մշակվել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի կողմից:

   

5 Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է Հանրային կառավարման բարեփոխումների իրականացման գործընթացը դարձնել առավել կառավարելի ու իրատեսական:

6.«Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մայիսի 13-ի թիվ 691-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթից։

  • Обсуждалось

    13.06.2023 - 28.06.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Юстиция, Общественное управление

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1646

Принт