«Մաքսային գործի բնագավառում իրականացվող գործունեության տեսակներով զբաղվող իրավաբանական անձանց պարտավորությունների կատարման ապահովումների վերադարձման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
Հիմնավորում
«Մաքսային գործի բնագավառում իրականացվող գործունեության տեսակներով զբաղվող իրավաբանական անձանց պարտավորությունների կատարման ապահովումների վերադարձման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը և խնդիրները. Նախագծի մշակումը պայմանավորված է ՀՀ Ազգային Ժողովի կողմից 2022 թվականի սեպտեմբերի 14-ին «Մաքսային կարգավորման մասին» ՀՕ-353-Ն ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) ընդունմամբ, որն ամբողջությամբ նոր մշակված և ընդունված օրենք է: Միաժամանակ, վերոնշյալ օրենքով ուժը կորցրած է ճանաչվել նախկինում ընդունված՝ «Մաքսային կարգավորման մասին» 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-241-Ն օրենքը: Կատարված օրենսդրական փոփոխությունների կիրառությունն ապահովելու նպատակով նախկին օրենքի հիման վրա ընդունված ենթաօրենսդրական իրավական ակտերի փոփոխության և նոր իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն է առաջացել: Մասնավորապես, Նախագծի մշակումը պայմանավորված է Օրենքի 249-րդ հոդվածի 22-րդ մասով սահմանված դրութի կիրարկմամբ, որի համաձայն՝ Կառավարությունը սահմանում է մաքսային գործի բնագավառում իրականացվող գործունեության տեսակներով զբաղվող իրավաբանական անձանց պարտավորությունների կատարման ապահովումների վերադարձման կարգը:
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 399-րդ հոդվածի 14-րդ մասի համաձայն՝ մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող իրավաբանական անձի պարտավորությունների կատարման ապահովումը վերադարձվում է այն անդամ պետության մաքսային մարմնի կողմից, որտեղ տրամադրվել է այդ ապահովումը՝ այդ պետության օրենսդրությամբ սահմանվող կարգով:
Խնդիրը կայանում է նրանում, որ «Մաքսային կարգավորման մասին» նախկին օրենքով վերոնշյալ կարգի ընդունման համար լիազորող նոր սահմանված չէր, իսկ արդեն ՀՀ Ազգային Ժողովի կողմից 2022 թվականի սեպտեմբերի 14-ին ընդունված Օրենքով նախատեսվել է մաքսային գործի բնագավառում իրականացվող գործունեության տեսակներով զբաղվող իրավաբանական անձանց պարտավորությունների կատարման ապահովումների վերադարձման կարգի սահմանման հնարավորություն:
- Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով նախատեսվում է սահմանել մաքսային գործի բնագավառում իրականացվող գործունեության տեսակներով զբաղվող իրավաբանական անձանց պարտավորությունների կատարման ապահովումների վերադարձման կարգ: Արդյունքում, մաքսային գործի բնագավառում իրականացվող գործունեության տեսակներով զբաղվող իրավաբանական անձանց պարտավորությունների կատարման ապահովումները կարող են վերադարձվել ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 399-րդ հոդվածի 13-րդ կետով սահմանված դեպքերում: Մասնավորապես՝
- մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնելուն հավակնող իրավաբանական անձին մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց ռեեստրում ներառելը մերժելու,
- ապահովման մի եղանակը մյուսով փոխարինելու,
- մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց ռեեստրից իրավաբանական անձին հանելու դեպքերում:
- Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան մաքսային գործի բնագավառում իրականացվող գործունեության տեսակներով զբաղվող իրավաբանական անձանց պարտավորությունների կատարման ապահովումների վերադարձման կարգն է:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից:
- Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները. Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։ Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն առկա չէ:
-
Обсуждалось
12.06.2023 - 30.06.2023
-
Тип
Pешение
-
Область
Государственные доходы, Финансовая, Экономическая
Просмотры 3072
Принт