Добавить в избранное

В стадии разработки

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի N 984-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի N 984-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

        Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).

Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի N 984-ն որոշման մեջ փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» Ներկայումս գործում է «Հայաստանի Հանրապետության տարածքում պետական բյուջեի միջոցներով կազմակերպվող և անցկացվող մարզական զանգվածային միջոցառումների մասնակիցների գիշերավարձի ու սննդի օրական վճարի, մրցանակակիրների և մրցավարների դրամական պարգևատրման չափերը հաստատելու մասին» № 984-Ն որոշումը, սակայն «Մասսայական սպորտ» ծրագրի նախահաշիվների ծախսային ուղղությունների տողերի անվանումները երբեմն չեն համապատասխանում ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի N 984-Ն «Հայաստանի Հանրապետության տարածքում պետական բյուջեի միջոցներով կազմակերպվող և անցկացվող մարզական զանգվածային միջոցառումների մասնակիցների գիշերավարձի ու սննդի օրական վճարի, մրցանակակիրների և մրցավարների դրամական պարգևատրման չափերը հաստատելու մասին» որոշմամբ սահմանված ծախսերի անվանումներին: մշակվել է վերոնշյալ անհամապատասխանությունները կարգավորելու նպատակով:

         «Հայաստանի հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի N 984-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) մշակման նապատակն է կարգավորել   մարզական զանգվածային միջոցառումների հաշվետվությունների ընդունման գործընթացում երբեմն առաջացող անհամապատասխանություններից և խուսափել  խնդիրներից:

  

  Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

 

        Մասսայական սպորտ» ծրագրի նախահաշիվների ծախսային ուղղությունների տողերի անվանումներում օգտագործվող բառերը են համապատասխանում ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի N 984-Ն «Հայաստանի Հանրապետության տարածքում պետական բյուջեի միջոցներով կազմակերպվող և անցկացվող մարզական զանգվածային միջոցառումների մասնակիցների գիշերավարձի ու սննդի օրական վճարի, մրցանակակիրների և մրցավարների դրամական պարգևատրման չափերը հաստատելու մասին» որոշմամբ սահմանված ծախսերի անվանումներին: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և կատարող կազմակերպություններին դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության գումարների օգտագործման հաշվետվությունների ընդունման գործընթացում առաջացած անհամապատասխանություններից և  խնդիրներից խուսափելու համար մշակվել է համապատասխան Նախագիծ:

 

Կարգավորման նպատակը և բնույթը.

 

Նախագծի մշակման նապատակն է խուսափել  մարզական զանգվածային միջոցառումների հաշվետվությունների ընդունման գործընթացում երբեմն առաջացող անհամապատասխանություններից և  խնդիրներից:

 

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Հայաստանի Հանրապետության  կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության  մասնագետներ:  

 

Իրավական ակտի կիրարկման դեպքում ակնկալվող արդյունքը.

     

Նախագծի մշակման նապատակն է խուսափել  մարզական զանգվածային միջոցառումների հաշվետվությունների ընդունման գործընթացում երբեմն առաջացող անհամապատասխանություններից և  խնդիրներից:

 

Իրավական ակտի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման անհրաժեշտություն.

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների ավելացում կամ նվազեցում չի առաջանում:

 

 «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թթ. Ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություն»

Նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշման, 4.8 կետից մեջբերում. Կառավարությունը խթանելու է Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական կուկտուրայի և սպորտի միջոցով՝ բնակչության շրջանում առողջ ապրելակերպի և ակտիվ հանգստի արմատավորումը, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի միջոցով՝ բնակչության առողջության ամրապնդումը, երկարակեցությունը, հայրենիքի պաշտպանությանը պատրաստ սերունդների դաստիարակումը:

  • Կառավարությունը խթանելու է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների տարածքային զարգացումը, սպորտի մասսայականացումը: Այս նպատակով կազմակերպվելու են մանկապատանեկան և սիրողական սպորտի պարբերական մրցաշարեր՝ հանրապետական, միջմարզային, միջհամայնքային :

Իրավական ակտի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն.

  1. Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը.

Չի առաջացնում:

  1. 2. Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը.

Համապատասխանում է:

Այլ տեղեկություններ.

       Չկան:

 

 

 

 

  • Обсуждалось

    09.06.2023 - 29.06.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Спорт и молодежь

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1559

Принт