Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 968-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 968-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).

Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 22-ի N 968-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը բխում է տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների գործունեության ֆինանսավորման կարգում առկա կարգավորումների տարընկալումները չեզոքացնելու անհրաժեշտությունից։

 

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

ՀՀ կառավարության 2016թ. սեպտեմբերի 22-ի «Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների գործունեության ֆինանսավորման կարգը հաստատելու մասին» թիվ 968-Ն որոշմամբ (այսուհետ` Որոշում)` հաստատված կարգով սահմանվում է տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների (այսուհետ` կենտրոն)` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման չափի հաշվարկման բանաձևը, որով կենտրոնի վարչական, մանկավարժական և ուսումնաօժանդակ անձնակազմի ամսական աշխատավարձի ֆոնդի հաշվարկման համար հիմք է հանդիսանում «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձի չափը, որի նկատմամբ կիրառվում են Որոշմամբ սահմանված գործակիցները։ Հաշվի առնելով, որ Նվազագույն ամսական աշխատավարձի մասին օրենքի 4-րդ հոդվածով արդեն սահմանված է, որ սահմանված ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափերի մեջ չեն ներառվում աշխատավարձից վճարվող հարկերը, նպատակային սոցիալական վճարները, հավելումները, հավելավճարները, պարգևատրումները և խրախուսման այլ վճարները՝ այդ մասին դրույթները բացակայում են որոշմամբ հաստատված կարգում։

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի կողմից  իրականացված 2022 թվականի պետական բյուջեի կատարման հաշվեքննությամբ    որպես անհամապատասխանություն արձանագրվել է, որ Նորմատիվ իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 22.09.2016թ. թիվ 968-Ն որոշմամբ հաստատված ֆինանսավորման կարգի համար սահմանված բանաձևի բաղադրիչները պետք է կիրառել իրավական ակտով սահմանված տառացի մեծություններով և չափերով՝ այսինքն  սահմանված ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափերի մեջ չպետք է ներառվեն աշխատավարձից վճարվող հարկերը, նպատակային սոցիալական վճարները, հավելումները, հավելավճարները, պարգևատրումները և խրախուսման այլ վճարները:

Նախարարության պնդումները, որ մանկավարժահոգեբանական անձնակազմի տվյալ տարվա միջին ամսական հաշվարկված աշխատավարձի (ՄԱԱ-ն) բանաձևում ներառված ՆԱԱ-ն «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածով սահմանված ՀՀ նվազագույն ամսական աշխատավարձի չափն է, իսկ նույն օրենքի 4-րդ հոդվածով ամրագրված է, որ Նվազագույն ամսական աշխատավարձի, գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատողների համար սահմանված ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափերի մեջ չեն ներառվում աշխատավարձից վճարվող հարկերը, սոցիալական կամ օրենքով սահմանված պարտադիր այլ վճարները, հավելումները, հավելավճարները, պարգևատրումները և լրավճարները՝ հաշվեքննողի կողմից չեն ընդունվել։

Որոշմամբ սահմանված բանաձևի կիրառման մեխանիզմները հնարավորինս հստակ և կանխատեսելի լինելու նպատակով, ինչպես նաև հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 5-րդ մասը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նշված հարցի վերաբերյալ ներկայացրել է պաշտոնական պարզաբանում, ըստ որի ՀՀ կառավարության 22.09.2016թ. թիվ 968-Ն որոշմամբ հաստատված տարածքային մանկավարժա-հոգեբանական աջակցության կենտրոնների ՀՀ պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման չափի հաշվարկման բանաձևում կիրառվող կենտրոնի մանկավարժահոգեբանական ոչ մանկավարժահոգեբանական անձնակազմի ամսական աշխատավարձային ֆոնդի հաշվարկման համար հիմք է հանդիսացող «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված ՀՀ նվազագույն ամսական աշխատավարձի չափը, որի նկատմամբ կիրառվում են Որոշմամբ սահմանված գործակիցները, չի ներառում աշխատավարձից վճարվող հարկերը, սոցիալական կամ օրենքով սահմանված պարտադիր այլ վճարները, հավելումները, հավելավճարները, պարգևատրումները և լրավճարները։ Այսինքն, ՀՀ կառավարության 22.09.2016թ. թիվ 968-Ն որոշմամբ հաստատված տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների ՀՀ պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման չափի հաշվարկման բանաձևում կիրառվող կենտրոնի մանկավարժահոգեբանական ոչ մանկավարժահոգեբանական անձնակազմի ամսական աշխատավարձային ֆոնդի հաշվարկման համար հիմք է հանդիսացող «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված ՀՀ նվազագույն ամսական աշխատավարձի չափին պետք է ավելացվեն աշխատավարձից վճարվող հարկերը, սոցիալական կամ օրենքով սահմանված պարտադիր այլ վճարները, հավելումները, հավելավճարները, պարգևատրումները և լրավճարները, որի նկատմամբ կիրառվեն նաև Որոշմամբ սահմանված գործակիցները։ Վերոնշյալ նորմատիվ իրավական ակտի պարզաբանման պաշտոնական հրապարակման օրը հանդիսանում է 20.03.2023թ.:

Նշվածը ևս չի ընդունվել հաշվեքննողի կողմից՝ պատճառաբանվելով, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության տրամադրած պարզաբանումը բավարար չէ, քանի որ ՀՀ կառավարության 09.07.2020թ. թիվ 1159-Ն որոշման հավելվածի 22-րդ կետին համապատասխան անհրաժեշտություն կա նաև ՀՀ ֆինանսների նախարարության պարզաբանման։

ՀՀ կառավարության 2016թ. սեպտեմբերի 22-ի Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների գործունեության ֆինանսավորման կարգը հաստատելու մասին թիվ 968-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետով սահմանված բանաձևում առկա նորմատիվների կիրառման վերաբերյալ համատեղ պաշտոնական պարզաբանման ներկայացման առաջարկություն է ուղարկվել ՀՀ  ֆինանսների նախարարություն՝ (ելից գրություն 01/17/12440-2023): 

խնդիրը կարգավորելու և հարցի վերաբերյալ տարբեր մեկնաբանություններից խուսափելու նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությունն առաջարկել է  նախաձեռնել և շրջանառության մեջ դնել ՀՀ կառավարության 22.09.2016թ. թիվ 968-Ն որոշման մեջ համապատասխան փոփոխություն կատարելու վերաբերյալ նախագիծ, որով վերջնականապես կհստակեցվեն վերոհիշյալ դրույթները՝ այն տրամաբանությամբ, որ չխաթարվի այդ ոլորտում առկա վարձատրության քաղաքականության տրամաբանությունը և մարդկանց համար չստեղծվի առկա վիճակը վատթարացնող պայմաններ:

 

Կարգավորման նպատակը և բնույթը.

ՀՀ կառավարության 2016թ. սեպտեմբերի 22-ի  թիվ 968-Ն որոշմամբ հաստատված տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների գործունեության ֆինանսավորման կարգով նախատեսված բանաձևի կիրառման մեխանիզմները հնարավորինս հստակ և կանխատեսելի լինելու նպատակով կարգում նախատեսվում է ներառել դրույթ, ըստ որի կարգում կիրառվող «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձի չափը չի ներառի աշխատավարձից վճարվող հարկերը, սոցիալական կամ օրենքով սահմանված պարտադիր այլ վճարները։

 

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակիցները:

 

Իրավական ակտի կիրարկման դեպքում ակնկալվող արդյունքը.

Կկարգավորվի  տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների (Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև կհստակեցվեն վերոհիշյալ դրույթները՝ այն տրամաբանությամբ, որ չխաթարվի այդ ոլորտում առկա վարձատրության քաղաքականության տրամաբանությունը և աշխատակիցների համար չստեղծվի առկա վիճակը վատթարացնող պայմաններ:

 

Իրավական ակտի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման անհրաժեշտություն.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 22-ի N 968-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը ՀՀ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ  չի առաջացնի:    

 

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Կապ չունի.

 

Իրավական ակտի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն.

  1. Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը.

Չի առաջացնում:

  1. Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը.

Համապատասխանում է:

 

Այլ տեղեկություններ.

 Միևնույն ժամանակ, հստակեցման ենթակա է նաև 2021 թվականից հետո Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամաններով հաստատված այն կարգերի համար, որոնցում ֆինանսավորման բանաձևերի հաշվարկման հիմքում դրված է «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձի չափը (օրինակ՝ 02.03.2023 թվականի N 16-Ն հրամանով հաստատված մանկավարժական աշխատողների տարակարգի շնորհման և տարակարգ ստացած անկավարժական աշխատողներին պետական բյուջեի միջոցների հաշվին հավելավճար տրամադրելու կարգը և այլն)։

  • Обсуждалось

    09.06.2023 - 26.06.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1600

Принт