Добавить в избранное

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԳՈՒԳԱՐՔԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԻՑ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, «ԳՈՒԳԱՐՔԻ Հ. ՇԻՐԱԶԻ ԱՆՎԱՆ ԱՎԱԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԳՈՒԳԱՐՔԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԳՈՒԳԱՐՔԻ Հ. ՇԻՐԱԶԻ ԱՆՎԱՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1392-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 10-Ի N 575-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԳՈՒԳԱՐՔԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԻՑ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, «ԳՈՒԳԱՐՔԻ Հ.ՇԻՐԱԶԻ ԱՆՎԱՆ ԱՎԱԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐՆՎԱՆԵԼՈՒ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԳՈՒԳԱՐՔԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ  « ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԳՈՒԳԱՐՔԻ Հ.ՇԻՐԱԶԻ ԱՆՎԱՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի  N 1392-Ն  ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 10-Ի  N 575-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

 

1.Անհրաժեշտությունը

Հիմք ընդունելով ՀՀ Լոռու մարզի «Գուգարքի հիմնական դպրոց» և «Գուգարքի ավագ դպրոց» ՊՈԱԿ-ների  սովորողների թվաքանակը, ուսումնական հաստատությունների տեղակայման վայրը, շենքային պայմանները՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ծառացած խնդիրների կարգավորման նպատակով անհրաժեշտ է համարում երկու հաստատությունների միավորումը և առաջարկում է վերակազմակերպել և հիմնել մեկ մջնակարգ դպրոց:

2.Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մոնիթորինգ է իրականացնել և տեղեկատվություն հավաքագրել ՀՀ-ում գործող հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների հզորության, սովորողների և լիցենզիայով սահմանված տեղերի քանակի համամասնության վերաբերյալ, որի արդյունքում պարզ է դարձել, որ ՀՀ Լոռու մարզի «Գուգարքի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից լիզենզիայով հատկացվել է 450 տեղ, սովորում է 222 աշակերտ: «Գուգարքի ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի հզորությունը նախատեսված է շուրջ 460 սովորողի համար, սակայն սովորում է 23 աշակերտ. տարեցտարի դպրոցում գրանցվել է սովորողների թվի նվազում (2015-2016 ուստարում դպրոցն ունեցել է 107 ,2016-2017-ին՝ 74, 2017-2018—ին՝ 53, 2018-2019-ին՝ 41 և 2019-2020 ուստարում՝ 38 աշակերտ, 2022-2023 ուստարում՝ 23): Դ Դպրոցի աշխատողների ընդհանուր թիվը 13 է: Քանի որ համայնքը գտնվում է Վանաձոր քաղաքի մոտ, հիմնական դպրոցի շրջանավարտներն իրենց ուսումը շարունակում են Վանաձորի ավագ դպրոցներում կամ քոլեջներում: Այդպիսով, «Գուգարքի ավագ դպրոց» ՊՈԱԿ-ն իր առաքելությունը լիարժեք չի իրականացնում:

3.Կարգավորման նպատակը և բնույթը

 ՀՀ Լոռու մարզի «Գուգարքի հիմնական դպրոց» և «Գուգարքի ավագ դպրոց» ՊՈԱԿ-ների  միավորման՝ միջնակարգ դպրոցի ստեղծման նպատակն է.

  • ապահովել համայնքի տարածքում սովորողների հանրակրթության 3-րդ աստիճանի կրթություն ստանալու հնարավորությունը,
  • բարձրացնել ուսման որակը՝ միջնակարգ դպրոցը համալրելով արհեստավարժ մասնագետներով և մանկավարժներով,
  • ուսումնադաստիարակչական աշխատանքներներն ու սովորողների կրթության ապահովման գործընթացն իրականացնել առավել բարենպաստ պայմաններում:

 4.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

     Նախագիծը մշակվել է ՀՀ Լոռու մարզպետարանի առաջարկությամբ՝ Հայաստանի    Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության  կողմից։

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Ակնկալվում է, որ «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի  «Գուգարքի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության սովորողները կունենան  համապատասխան տարածք և հիմնական  դպրոցի ուսուցումը կկազմակերպվի  ավելի արդյունավետ՝ էապես  բարելավելով կրթության որակը:

  1. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

Որոշման նախագիծը բխում է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի «Կրթություն բաժնում ամրագրված ծրագրերից, մասնավորապես՝  հանրակրթության  ոլորտում առկա  խնդիրների լուծման համար անհրաժեշտ հանրակրթության ամբողջական և շեշտակի փոփոխություն, որի հիմնաքարերից մեկը  մինչև 2026 թվականը հանրակրթության դպրոցներում ապահովել անհրաժեշտ գույքով և սարքավորումներով: Համապատասխան տարծքների առկայության դեպքում հնարավորություն կնձեռնվի հանրակրթական նոր չափորոշիչների ամբողջական ներդրումը դպրոցի բոլոր դասարաններում՝ ապահովելով դպրոցական արդիական ու հագեցված ենթակառուցվածքներ, ներառական ու զարգացող միջավայր:

Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  • Обсуждалось

    08.06.2023 - 23.06.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1724

Принт