Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետությունում ԱՏԳ ԱԱ 2204, 2205, 2206 00, 2207 և 2208 ծածկագրերին դասվող ապրանքների՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով դրոշմավորման կանոնները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ» ՀԿ 16.06.2023 14:41:43 Առաջարկվող նախագծի 1-ին և 2-րդ կետերի մեջ ակնհայտ անհստակություն կա. հստակ չէ, թե հարկային օրենսգրքի 389-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ԱՏԳ ԱԱ 2204, 2205, 2206 00, 2207 և 2208 ծածկագրերին դասվող` ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորման ենթակա ապրանքների դրոշմավորումը արդյո՞ք պետք է կատարվի հիմնական մոդելի համաձայն (1-ին կետ) թե՞ կարող է չդրոշմավորվել այդ մոդելի համաձայն (2-րդ կետ): Առաջարկում ենք հստակեցնել, թե կոնկրետ ո՞ր դեպքերում կարող են նշված ծածկագրերով ապրանքները դրոշմավորվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N773-Ն որոշման համաձայն, և ո՞ր դեպքերում պետք է պարտադիր դրոշմավորվեն հիմնական մոդելի համաձայն։ Նախագծով հստակ սահմանվել է, որ նշված ծածկագրերին դասվող ապրանքների դրոշմավորումը հուլիսի 1-ից իրականացվում է Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի հիմնական տեխնոլոգիական կազմակերպչական մոդելի համաձայն։ Միաժամանակ, այն դեպքերում, երբ այդ ապրանքները դրոշմավորված կլինեն ակցիզային դրոշմանիշերով, ապա այդ ապրանքները կարող են չդրոշմավորվել հիմնական մոդելի համաձայն։