Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2023-2024, 2024-2025 ուսումնական տարիների օրինակելի ուսումնական պլանները հաստատելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

Номер Автор предложения, дата получения Статус Содержание предложения Прикрепленные файлы Заключение Article
1 2 3 4 5 6
1 Անի Պողոսյան 03.06.2023 14:25:24 Նոր ՀՊՉ֊ն ու վերջինիս հիման վրա ստեղծված առարկայական ու ծրագրային չափորոշիչները շատ անորոշ ձևակերպումներ ունեն, տեղ֊տեղ՝ խիստ անիրական ու իմաստազուրկ մտքերով բեռնված։ Նոր ՀՊՉ֊ն ավելի պարզ և հետաքրքիր մատուցելու փոխարեն, թվում է, նպատակ կա ուսուցչին խճճելու և հերթական անգամ հիասթափեցնելու։ Անիրական ժամանակ է պահանջում նաև նոր պահանջներով օրվա դասի պլաններ գրելը, երբ տարիների փորձով թրծված ուսուցիչն արդեն ձևավորել է հաջողված դասի սեփական պլանն ու մոտեցումները իր մտապատկերում։ Ի վերջո, լավագույն մեթոդը, արժեհամակարգը և մոտիվացիան դասարանում հենց ինքը ուսուցիչն է՝ իր անձնական հեղինակությամբ։ Այստեղից պետք է սկսել կրթական բարեփոխումը։ ԿԳՄՍ նախարարությունը բաց է նոր չափորոշչի վերաբերյալ առարկայական առաջարկություններ ստանալու հարցում, որոնք կներկայացվեն համապատասխան ոլորտային մասնագետներին, և ըստ անհրաժեշտության դրանք կարող են ընդունվել: Հանրակրթության բովանդակային բարեփոխումների ընթացքում նախարարությունն օրվա դասի պլանավորումն առաջնահերթ է համարում, քանի որ հնարավոր չէ տարբերակված մոտեցում ցուցաբերել մասնագետի աշխատանքային ստաժով պայմանավորված, ինչպես նաև առանց պլանավորման դասապրոցեսը կազմակերպելու անարդյունավետության փաստեր արձանագրելու արդյունքում:
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: