Добавить в избранное

В стадии разработки

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի N 136-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 Օլյա Սաղաթելյան 06.06.2023 14:09:15 Նախագծի 32-րդ կետի պահանջը , այն է՝ <<Ուսումնական պլանների և ուսումնական պլաններում փոփոխությունների հաստատումը կատարվում է ըստ անհրաժեշտության, բայց ոչ ուշ, քան նոր ուսումնական տարվա սկզբից առնվազն երկու ամիս առաջ:», ավագ դպրոցներում իրագործելի չէ, քանի որ 10-րդ դասարանցիների ընդունելությունը սկսվում է հուլիսից, հիմնականում ավարտվում օգոստոսի վերջին։ Համաձայն նոր ՀՊՉ-ի՝ սովորողները ունեն առարկաներ ընտրելու իրավունք, և նրանց ընտրությունով է նաև պայամանավորված լինելու ուսումնական պլանի ընդհանուր կառուցվածքը։ Հետևաբար առաջարկում ենք ավագ դպրոցների համար տվյալ կետի պահանջը վերանայել՝ նկատի ունենալով վերոնշյալ հիմնավորումը։ Ձեր առաջարկն ընդունվել է ի գիտություն, կներկայացվի մասնագիտական հանձնաժողովի քննարկմանը, և ըստ անհրաժեշտության՝ կիրականացվի համապատասխան փոփոխություն:
2 Օլյա Սաղաթելյան 06.06.2023 14:09:15 Հայոց լեզու և գրականություն բնագավառին ավագ դպրոցում հատկացված տարեկան նորմատիվային ժամաքանակը տոկոսային արտահայտությամբ 9-10% է, որը ենթադրում է շաբաթական 3,6-4 դասաժամ։ Վստահեցնում ենք, որ այդ ժամաքանակը բավարար չէ հասնելու հայոց լեզու և հայ գրականություն առարկաների՝ առարկայական չափորոշիչներով և ծրագրերով նախատեսված վերջնարդյունքերին և համապատասխան կարողունակությունների ձևավորմանը։ Հետևաբար առաջարկում ենք՝ 1․ վերանայել հայոց լեզու և գրականություն բնագավառի համար նախատեսված նորմատիվային ժամաքանակը, 2․ հնարավորություն տալ հայրենագիտություն բնագավառից ժամեր հատկացնել հայոց լեզու և հայ գրականություն առարկաներին՝ փոփոխություն կատարելով հայրենագիտություն բնագավառի բովանդակության մեջ։ Ձեր առաջարկն ընդունվել է ի գիտություն, կներկայացվի մասնագիտական հանձնաժողովի քննարկմանը, և ըստ անհրաժեշտության՝ կներառվի նախագծում՛: