Добавить в избранное

В стадии разработки

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԻ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՀԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«......» «........................» 2023 թվականի N ...-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԻ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՀԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության համակարգում գործող ձերբակալվածներին պահելու վայրերի շինության և կահավորման առանձնահատկությունները՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  

                  ՎԱՐՉԱՊԵՏ      

                  ՆՓԱՇԻՆՅԱՆ

ք Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

___________ ___-ի N ____-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԳՈՐԾՈՂ  ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԻ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՀԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության (այսուհետ` ոստիկանություն) համակարգում գործող ձերբակալվածներին պահելու վայրերում (այսուհետ` ՁՊՎ) կառուցվածքը պետք է ապահովի արտաքին միջավայրից պահվող անձանց հուսալի մեկուսացումն ու բացառի փախուստի հնարավորությունը լուսամուտախորշից, դռնախորշից կամ պատերի և առաստաղային ծածկերի քայքայման, քանդման, շենքերի առաջին հարկերի ականահատման միջոցով:

 

2 ՁՊՎ-Ի ՇԻՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՀԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1. ՁՊՎ-ի համալիրի մեջ մտնում են պահվող անձանց արգելանքի տակ պահելու հիմնական շենքը (առանձին կամ ոստիկանության այլ ստորաբաժանումների հետ համատեղ) զբոսաբակը և այլ շինություններ:

2. ՁՊՎ-ի զբոսաբակ և այլ նշանակության սենյակներ մտնող աստիճանները սարքավորվում են թեքահարթակներով։

3. ՁՊՎ-ի շենքը կառուցվում է քարից, երկաթբետոնից կամ այլ ամուր շինանյութից: Խցերի և ՁՊՎ-ի այլ շինությունների ներքին պատերը և միջնորմերը շարվում են 40 սմ-ից ոչ պակաս հաստությամբ ամբողջական քարից: Խցերի պատերը սվաղվում են ցեմենտ ավազե շաղախով, մետաղական ցանցի վրա Փ 8-10 մմ ամրանով, բջիջը՝ 10-12 սմ, առանց ելուստների, անկյունները կլորացված։

4. Խցերի հատակը պետք է լինի փայտյա 30մմ ոչ պակաս հաստությամբ, երկաթբետոնե հատակի վրա, բետոնի հաստությունը 10-20սմ, ամրանը լինի Փ12-14 մմ, շրիշակները 5սմ լայնքի մետաղական շերտաձողից հաստությունը 3 մմ ամրացված մետաղական խարիսխով։

5. Ծածկերը կատարվում են հավաքովի երկաթբետոնե տարրերից:

6. Խցերի տեսանելիությունն ապահովելու նպատակով դռների կենտրոնում` հատակի մակարդակից 150 սմ բարձրության վրա տեղադրվում են` միջանցքի կողմից 4 սմ տրամագծով, դեպի խուց լայնացող դիտանցքներ: Դրանք պատրաստվում են չկոտրվող նյութից (ստալինիտ-պողպատացանց, նավային ապակի և այլն) և միջանցքի կողմից փակվում են ցցաձողի վրա պտտվող կափարիչով:

Նոր կառուցվող ՁՊՎ-ների լոգասենյակը և զուգարանը տեղակայվում են առանձնացված, իսկ հիմնական նորոգվող ՁՊՎ-ներում հնարավորության դեպքում դրանք առանձնացվում են։ Զուգարանի ու լոգարանի դռները սարքավորվում են հատակից 150 սմ բարձրությամբ, 120 x 150 մմ չափերով դիտանցքներ` տեսադիտարկում կատարելու նպատակով: Լոգարանում ցնցուղի, իսկ զուգարանում զուգարանակոնքի հատվածները ընդհանուր տարածքից առանձնացվում  են կիսապատերով ուղիղ տեսադիտարկումից խուսափելու համար։

7. Խցերի 6 սմ-ից ոչ պակաս հաստությամբ և 190 x 75 սմ չափսի դռները պետք է կախվեն մուտքի ձախ կողմից և շղթայակապով բացվեն դեպի միջանցք: Դռան բացվածքի անկյունը նախատեսում է մեկ մարդու մուտք (ելք): Այդ նպատակով միջանցքի կողմից տեղադրվում են բացվածքը ֆիքսող սահմանափակիչներ (դիմադիրներ): Խցերի կողմից դռները պատվում են պողպատաթիթեղով, որի եզրերը ծալվում են դռան ճակատին և ամբողջ եզրագծով ամրացվում են մետաղյա անկյունակով:

Խցերում անցկացվում է խմելու ջրի ծորակ և կոյուղի, իսկ անչափահասների, հղի և իրենց մոտ երեխա ունեցող կանանց համար առանձնացված խցերում նաև տաք ջրի ծորակ։

8. Ներքին ապակիները՝ օրգանական 4 մմ հաստությամբ:

9. Հանձնուքները, պահվող անձանց հանձնելու համար, դռների վրա հատակի մակարդակից 1-1,2 մ բարձրության վրա նախատեսվում են 18 x 22 սմ չափսով օդանցքներ: Դրանք բացվում են դեպի միջանցք, բարձակներով պահվում են հորիզոնական դիրքում և փակվում վագոնային տիպի փականներով: Խցերի դռների փականները պետք է նախատեսվեն տուփաձև, վրադիր և ավտոմատ փակվեն մեկ պտույտ, իսկ հետո` բանալիով երկու պտույտ:

10. Խցերի, ծառայողական և օժանդակ շինությունների բոլոր պատուհանախորշերում տեղադրվում են մետաղյա վանդակաճաղեր 12 մմ-ից ոչ պակաս տրամագծով մետաղաձողերից: Վանդակի բջիջների չափսերը 120 x 150մմ, իսկ արտաքին կողմից տեղադրվում են պատուհաններ, որոնք ՁՊՎ միջանցքից՝ էլեկտրական սեղմակի միջոցով բացվում են դեպի դուրս։

11. Վանդակների ամրացման համար 120 մմ ոչ պակաս խորությամբ պատի շարվածքի մեջ խցվում են խարիսխներ: Պատուհանների ապակեկալները պատրաստվում են փեղկերով 100x60 մմ չափսերով, որոնք բացելու միջոցով կատարվում է խցերի օդափոխությունը: Պատուհանախորշերի ներքևի մասը պետք է գտնվի հատակի մակարդակից 1,6մ-ից ոչ պակաս բարձրության վրա: Խցերի պատուհանախորշերում պատուհանագոգի փոխարեն պատրաստվում են կլորացված անկյուններով թեքություններ: Խցերի կողմից ապակիները պաշտպանվում են մետաղյա ցանցով:

12. Խցերի բլոկը մեկուսացվում է ՁՊՎ-ի այլ շինություններից վանդակաճաղ դռնով: ՁՊՎ-ի երկհարկանի պլանավորման դեպքում ծառայողատնտեսական շինությունները տեղավորվում են առաջին հարկում:

13. ՁՊՎ-ի քննչական սենյակի դուռը պետք է ձայնամեկուսացված լինի: Տեսակցությունների սենյակում տեղադրվում է 1մ-ից ոչ պակաս լայնությամբ, մեջտեղում 20սմ բարձրություն ունեցող միջնորմով սեղան: Ներքևից սեղանը կիսվում է հոծ արգելապատով: Սեղանի դիմացի մասում տեղադրվում է ևս մեկ սեղան` ՁՊՎ-ի ծառայողի համար, որը ներկա է գտնվում պահվող անձի և նրա մերձավոր ազգականների տեսակցության ընթացքում:

14. Պահվող անձի և պաշտպանի կամ փաստաբանի տեսակցության տեսողական հսկողությունն ապահովելու նպատակով սենյակի դռան վրա՝ հատակից 150սմ բարձրությամբ, չկոտրվող օրգանական ապակուց սարքավորվում է դիտանցք կամ սենյակում տեղակայվում է տեսախցիկ (տեսագրող), որը թույլ է տալիս տեսնել, բայց չլսել պահվող անձի և պաշտպանի (փաստաբանի) խոսակցությունը:

15. Ծառայողական սենյակներում և խցերում պահվող անձանց համար նախատեսված կահույքն ամրացվում է հատակին:

16. ՁՊՎ-ի շենքի մուտքում տեղադրվում է ամրացված կառուցվածքով արտաքին դուռ, որը սարքավորվում է օպտիկական դիտանցքով, ինչպես նաև զանգով և խոսակցության սարքավորմամբ: Արտաքին դռնախորշում` ներսի կողմից տեղադրվում է լրացուցիչ մետաղյա վանդակաճաղով դուռ:

17. ՁՊՎ-ի բոլոր շինություններն ապահովում են էլեկտրական լուսավորության միջոցներով (շիկացման կամ «Լեդ» լամպերով)։ Էլեկտրականության անցկացումը պետք է լինի քողարկված: Վթարային լուսավորումն իրականացվում է մարտկոցային կուտակիչներով:

ՁՊՎ-ների խցերն ապահովվում են էլեկտրական կարգավորիչներով, որոնց միջոցով անհրաժեշտության դեպքում գիշերային ժամերին կթուլացվի խցերի լուսավորությունը:

18. ՁՊՎ-ում տեղադրվում են ահազանգման ազդանշանային համակարգեր և տեսախցիկներ (տեսաձայնագրման հնարավորությամբ), որոնք միացվում են հերթապահ մասին (հերթապահ ծառայությանը):

19. ՁՊՎ-ի շինությունների բոլոր հնարավոր խոցելի տեղերը պաշտպանվում են (պաշարվում) ահազանգման ազդանշանային ցուցիչներով:

20. ՁՊՎ-ում նախատեսվում են ազդանշանների հետևյալ տեսակները` «Տագնապ», «Կանչ»:

21. «Կանչ» ազդանշանը տեղադրվում է ՁՊՎ-ի միջանցքում` ՁՊՎ ոստիկանի ու հերթափոխի ավագի (օգնականի) միջև հրատապ կապն ապահովելու նպատակով: «Տագնապ» ազդանշանը պետք է կրկնօրինակվի ՁՊՎ-ի հերթապահ ծառայողի պահակետում:

22. Զբոսաբակերը տեղակայվում են ՁՊՎ-ին կից տարածքում` խցերի կողմից և պետք է ունենան առանձին ելք:

23. Զբոսաբակերի պարիսպների և առանձնացնող միջնորմերի բարձրությունը պետք է լինի 3 մ ոչ պակաս: Զբոսաբակերի վերևի մասում տեղադրվում են 8-10 մմ տրամագծով ձողերից 150 x 150մմ բջիջներով վանդակաճաղեր և ծածկվում մետաղացանցով։ Զբոսաբակի բոլոր պատերը հարթ սվաղվում են:

24․ Զբոսաբակերը կահավորվում են մարմնամարզական պարագաներով (պտտաձող, ծանրաձող, հանտել, գնդակ և այլն), նստարանով՝ վերին մասը մետաղյա ծածկով՝ արևի ուղիղ ճառագայթներից և տեղումներից պաշտպանելու համար, ինչպես նաև աղբամանով։

25. Զբոսաբակի չափերը որոշվում են ելնելով ՁՊՎ-ի խցերի քանակից՝ բոլոր պահվող անձանց զբոսանքի հնարավորությունը ապահովելու համար։

26. ՁՊՎ-ի տեխնիկական բնութագիրն արտացոլվում է հատուկ անձնագրում` համաձայն ՀՀ կառավարության 05․06․2008թ․ թիվ 574-Ն որոշմամբ հաստատված ներքին կանոնակարգի  Ձև 12-ի հավելվածի, որը պահվում է հերթափոխի ավագի մոտ:

27. ՁՊՎ-ի հիմնանորոգման աշխատանքները սկսելուց առաջ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի հրամանով ՁՊՎ գործունեությունը դադարեցվում է, իսկ նոր կառուցված կամ հիմնանորոգված ՁՊՎ-ի աշխատանքներն ավարտելուց և ՀՀ ներքին գործերի նախարարության մասնագիտացված ստորաբաժանումներից ձևավորված հանձնաժողովի կողմից հետազոտման արդյունքներով դրական եզրակացություն տալուց հետո, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի հրամանով այն հանձնվում է շահագործման:

28․ Սույն հավելվածի 27-րդ կետով նախատեսված հանձնաժողովը ձևավորվում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի հրամանով։

 

 

 

  • Обсуждалось

    24.05.2023 - 08.06.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Уголовно-исполнительная

  • Министерство

    Министерство внутренних дел

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1593

Принт