Добавить в избранное

В стадии разработки

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի N 587-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-Ի N 587-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը և նպատակը

Նախագծի ընդունումը պայմանավորված է պետական գույքի օտարման գործընթացի արդյունավետության շարունակական բարձրացման, դրա հանրային օգտակարության բարելավման, ինչպես նաև առաջարկվում է պարզեցնել թափանցիկ ու հրապարակային դարձնել պետական գույքի աճուրդով վաճառքի ընթացակարգը՝ նվազագույնի հասցնելով վարչարարությունն ու աճուրդի գործընթացում իրականացվող աշխատանքների ժամկետները:

1.1.Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Նախագծով նախատեսվում է վերացնել իրավակիրառ պրակտիկայում առկա հակասությունները՝ կապված «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք)՝ աճուրդի վերաբերյալ դրույթները ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի N 587-Ն որոշմամբ (այսուհետ՝ որոշում) 4-րդ հավելվածով հաստատված աճուրդի նկատմամբ կիրառելի լինելու հետ, համապարփակ կարգավորել աճուրդի իրականացման հարաբերությունները, այդ թվում՝ նախագծով աճուրդի վերաբերյալ նորմերում հստակ սահմանելով աճուրդը չկայացած համարելու, աճուրդում հաղթողի կողմից գույքի վաճառքի ամբողջական վճարվող գումարի վճարման ժամկետները։

Որոշմամբ սահմանված են նաև պետական գույքի աճուրդի չկայացած համարելու հիմքերը, ինչպես նաև աճուրդը չկայանալու դեպքում հաջորդ աճուրդի կայացման ժամկետներն ու պայմանները, որոնք անհրաժեշտ է հստակեցնել։

Միաժամանակ Որոշմամբ սահմանված աճուրդում հաղթող մասնակցի կողմից լոտի գնի վճարման ժամկետները Օրենքի ներկայիս կարգավորումներին համապատասխանեցնելու նպատակով իրականացվել են համապատասխան փոփոխություններ։ Մասնավորապես որոշմամբ հաստատված հավելված 4-ի որոշ դրույթներ շարադրվել են նոր խմբագրությամբ, այն համապատասխանեցնելով Օրենքի դրույթներին։

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Նախագծով առաջարկվում է որոշման մեջ կատարել համապատասխան լրացում և փոփոխություններ՝ Օրենքի համապատասխան նորմը համապատասխանեցնելով որոշմամբ ներկայումս գործող կարգավորումներին՝ նշված օրենքի միջև առկա անհամապատասխանությունը վերացնելու և տարատեսակ մեկնաբանությունները բացառելու նպատակով։

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել աճուրդով վաճառքին  վերաբերող նորմերի միատեսակ մեկնաբանությունը, հնարավորինս համապարփակ կարգավորել աճուրդի կազմակերպման հարաբերությունները, ստեղծելով անհրաժեշտ իրավական հիմքեր։

  1. 2. Իրավական ակտի կիրարկման դեպքում ակնկալվող արդյունքը

Իրավական ակտի ընդունման դեպքում պետական գույքի աճուրդով վաճառքի գործընթացը կիրականացվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան։

  1. 3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից:

  1. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի N 587-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին տեղեկանքի լրացման անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի N 587-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը բխում է ՀՀ կառավարության հնգամյա ծրագրի 6.7 «Պետական գույքի արդյունավետ կառավարում»  բաժնում ամրագրված կառավարության ստանձնած հանձնառություններից։

  • Обсуждалось

    17.05.2023 - 06.06.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Отчуждение государственной собственности

  • Министерство

    Комитет по управлению государственным имуществом

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1468

Принт