Добавить в избранное

Проект принят

«Բնապահպանական ծրագրերով նախատեսված միջոցառումների իրականացման առաջնայնությունները կամ դրանց փոփոխությունները շրջակա միջավայրի ոլորտի և առողջապահության ոլորտի լիազոր մարմինների հետ համաձայնեցման կարգը սահմանելու և ՀՀ կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 26-ի N 1544-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՌԱՋՆԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՄ ԴՐԱՆՑ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՈԼՈՐՏԻ ԵՎ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1544-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը

          «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքով նախատեսված՝ շրջակա միջավայրի աղտոտման համար վճարվող բնապահպանական հարկի գումարների նպատակային և հասցեական օգտագործման վերաբերյալ օրենսդրության բարելավումը շարունակական գործընթաց է։

          Համաձայն «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքի  4-րդ հոդվածի 2-րդ մասի՝ բնապահպանական ծրագրերով նախատեսված միջոցառումների իրականացման առաջնայնությունները կամ դրանց փոփոխությունները շրջակա միջավայրի ոլորտի և առողջապահության ոլորտի լիազոր մարմինների հետ համաձայնեցման կարգը սահմանում է Կառավարությունը։ 2022 թվականի հունիսի 20-ին Ազգային ժողովի կողմից ընդունված և 2023 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտած «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-145-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով վերոնշյալ կարգի սահմանման համար նախատեսված է վեցամսյա ժամկետ՝ վերոնշյալ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո։

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվում է.

          - սահմանել «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին»  օրենքի 1-ին հոդվածով սահմանված բնապահպանական ծրագրով նախատեսվող միջոցառումների իրականացման առաջնայնությունների կամ դրանց փոփոխությունների՝ շրջակա միջավայրի ոլորտի և առողջապահության ոլորտի լիազոր մարմինների հետ համաձայնեցման ընթացակարգերի առավել սեղմ, հստակ և արդյունավետ ժամկետներ,

          - սահմանել միատեսակ ընթացակարգ՝ միջոցառումների իրականացման առաջնայնությունների և դրանց փոփոխությունների համաձայնեցման համար,

          - սահմանել միջոցառումների իրականացման առաջնայնությունների և դրանց փոփոխությունների համաձայնեցման համար հնարավորինս հստակ ընթացակարգ,

          - ուժը կորցրած ճանաչել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 26-ի N 1544-Ն» որոշումը։

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

          Նախագծի ընդունման արդյունքում.

          - ազդակիր համայնքների համար նպաստավոր պայմաններ կստեղծվեն բնապահպանական ծրագրերի համաձայնեցման հստակ և արդյունավետ ընթացակարգի ապահովման մասով,

          - միջոցառումների իրականացման առաջնայնությունների և դրանց փոփոխությունների համաձայնեցման միատեսակ ընթացակարգի սահմանմամբ կպարզեցվեն վերոնշյալ ընթացակարգերը,

          - միջոցառումների իրականացման առաջնայնությունների և դրանց փոփոխությունների համաձայնեցման առավել սեղմ ու հստակ ժամկետների սահմանումը կնպաստի Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր տարվա բյուջետային գործընթացի առավել արդյունավետ իրականացմանը։

 

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

          Նախագծի ընդունմամբ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն սպասվում։

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագիծը «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» փաստաթղթին, Կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրին, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններին ուղղակիորեն չի առնչվում։

  • Обсуждалось

    12.05.2023 - 02.06.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Здравоохранение, Охрана природы, Энергетика и природные ресурсы, Территориальное управление и развитие

  • Министерство

    Министерство окружающей среды

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2569

Принт