Добавить в избранное

««ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ներկայումս «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանվում են այն դեպքերը, երբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին (այսուհետ՝ Լիազոր մարմին) կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ և (կամ) պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի վերաբերյալ պետք է ներկայացվեն հաշվետվություններ: Նշված ցանկում ներառված չեն գույքի նվիրատվության դեպքերը:

Այս համատեքստում ուշագրավ է, որ, ՀՀ կադաստրի կոմիտեի տվյալների համաձայն, վերջին տարիներին աճել են նվիրատվության հիման վրա սեփականության իրավունքի ձեռքբերման դեպքերը: Այսպես.

  • 2020 թվականին գրանցվել է նվիրատվության՝ 4017 գործարք Երևանում, 8674 գործարք՝ մարզերում,
  • 2021 թվականին՝ 5882 գործարք Երևանում, 12060՝ մարզերում,
  • 2022 թվականին՝ 7334 գործարք Երևանում, 15765՝ մարզերում:

Վերոգրյալի համատեքստում ակնհայտ է, որ նվիրատվության գործարքների անընդհատական աճն իր մեջ պարունակում է հիմնավոր ռիսկեր առ այն, որ դրանց թվում կարող են լինել կեղծ և շինծու գործարքներ՝ ապօրինի ձեռք բերված գույքն իբրև օրինական ճանապարհով օտարելու միջոցով ՀՀ իրավապահ մարմիններից թաքցնելու և օրինականացնելու նպատակով: Ու թեև Օրենքով նոտարների և ՀՀ կադաստրի կոմիտեի վրա դրված է կեղծ և շինծու գործարքների վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու պարտականություն, սակայն նման պարտականությունն ամբողջությամբ չի ծածկում ներկա իրավիճակով պայմանավորված և նկարագրված բոլոր ռիսկերը, որից ելնելով էլ անհրաժեշտություն է առաջացել, որ նվիրատվության գործարք հաստատող, գրանցող լիազոր մարմինը կամ նման գործառույթ կատարողները (նոտարները) սահմանված կարգով Լիազոր մարմնին ներկայացվող իրենց հաշվետվություններում պարտադիր ներկայացնեն նաև տեղեկություններ՝ նվիրատվության բոլոր գործարքների վերաբերյալ՝ հետագայում դրանց մոնիթորինգի արդյունքում ռիսկերի գնահատման, ինչպես նաև առանձին դեպքերում փողերի լվացման դեպքերի կանխման կամ բացահայտման նպատակով:

Միևնույն ժամանակ, Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետում առկա է դրույթ՝ կանխիկ ձևով կատարվող գործարքների վերաբերյալ, որը չի համապատասխանում «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի կարգավորումներին, ուստի այն անհրաժեշտ է հանել՝ թողնելով առկա ընդհանուր կարգավորումները:

 

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվում է նոտարների և ՀՀ կադաստրի կոմիտեի համար սահմանել Օրենքով նախատեսված դեպքերում նվիրատվությունների մասով Լիազոր մարմնին հաշվետվություններ ներկայացնելու պարտականություն, ինչպես նաև հանել 6-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետում առկա՝ «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի կարգավորումներից չբխող նախադասությունը:

 

3. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ կստեղծվի մեխանիզմ՝ ընդհանուր առմամբ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու և նվիրատվության գործարքների մասով ռիսկերը կառավարելու համար:

Միևնույն ժամանակ, սույն նախագծի ընդունումը չի ենթադրում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում էական փոփոխություններ:

 

4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Սույն նախագծի ընդունումն անմիջականորեն նախատեսված չէ ռազմավարական փաստաթղթերով:

  • Обсуждалось

    08.05.2023 - 24.05.2023

  • Тип

    Закон

  • Область

    Финансовая, Кадастр, Нотариальный

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1759

Принт