Добавить в избранное

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 252-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

------------------------ 2023 թ. № ---------  Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 252-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի «Կառավարության աշխատակարգը հաստատելու մասին» N 252-Լ որոշման հավելվածի՝

1) 83-րդ կետի երկրորդ նախադասությունից հանել «, իսկ գաղտնի հարցերի դեպքում՝ գաղտնի փաստաթղթաշրջանառության համակարգով» բառերը,

2) 84-րդ կետի «տրամադրում քվեարկության դրված հարցը» բառերը փոխարինել «ուղարկում գրավոր քվեարկություն կազմակերպելու մասին հանձնարարականը»,

3) 85-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Մինչև Կառավարության անդամներին հանձնարարական ուղարկելը գրավոր քվեարկության դրվող հարցը տեղադրվում է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգում և հրապարակվում Կառավարության պաշտոնական կայքէջում՝ բացառությամբ գաղտնի հարցերի, որոնք ուղարկվում են հանձնարարականի հետ միասին, իսկ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգում տեղադրվում են «Գաղտնի» նշումով:»,

4) 86-րդ կետի՝

ա. առաջին նախադասության «վարչապետի աշխատակազմ ներկայացնելով համապատասխան քվեաթերթիկը՝ քվեարկված կողմ կամ դեմ և ստորագրված, կամ ներկայացնելով առաջարկություն հարցի քննարկումը Կառավարության նիստում իրականացնելու վերաբերյալ» բառերը փոխարինել «էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգում էլեկտրոնային եղանակով քվեարկելով կողմ կամ դեմ, կամ առաջարկելով հարցի քննարկումն իրականացնել Կառավարության նիստում» բառերով. 

բ. վերջում լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասություն.

«Էլեկտրոնային քվեարկության համակարգի խափանման դեպքում Կառավարության անդամներն իրենց դիրքորոշումը ներկայացնում են համապատասխան գրություն ուղարկելով վարչապետի աշխատակազմ (գրության մեջ պետք է հստակ նշվի դիրքորոշումը՝ կողմ կամ դեմ լինելու կամ հարցի քննարկումը Կառավարության նիստում իրականացնելու առաջարկի վերաբերյալ):»,

5) 87-րդ կետի առաջին նախադասության «(քվեաթերթիկ)» բառը, ինչպես նաև երկրորդ նախադասության «, և քվեաթերթիկ չի ներկայացվում» բառերը հանել:

  • Обсуждалось

    02.05.2023 - 17.05.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Юстиция

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1619

Принт