Добавить в избранное

Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ամենամյա մրցանակներ սահմանելու և շնորհելու կարգը հաստատելու մասին

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

                                      2023 թվականի                                    N        - Ն

 

 

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ UԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ

 ՇՆՈՐՀԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Ղեկավարվելով «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 3․1) կետով՝ Հայաuտանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ամենամյա մրցանակներ սահմանելու և շնորհելու կարգը՝ համաձայն Հավելվածի։
  2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի  նախարարին` սույն որոշման պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երկամսյա ժամկետում․
  • Հաստատել․

ա․ արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ամենամյա մրցանակներ շնորհելու համար uտեղծվող մրցանակաբաշխության  հանձնաժողովի կանոնադրությունը և կազմը․

բ․ փորձագետների կողմից  կազմակերպության գործունեության գնահատման  չափանիշներն ըստ իրականացման վայրի․  

2) ապահովել արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման  բնագավառում ամենամյա մրցանակաբաշխության մրցանակակիրներին և մասնակիցներին տրամադրվող հուշանշանի պատկերի, դիպլոմի և վկայականների ձևանմուշների հաստատումը: 

  1. Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ամենամյա մրցանակաբաշխության կազմակերպման գործընթացի հետ կապված ծախսերի ֆինանuավորումն իրականացնել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ ստանդարտացման ազգային մարմին) ամեն տարվա բյուջեի միջոցների հաշվին:

4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության

          վարչապետ                                                                     Ն․ Փաշինյան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության կառավարության

2023 թվականի                        –ի    N     -Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՇՆՈՐՀԵԼՈՒ

 

 

  1. Uույն կարգով uահմանվում են արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում (այuուհետ` Որակի բնագավառ) ամենամյա մրցանակների սահմանման և դրանց շնորհման իրավակարգավորումները, մրցույթի անցկացման պայմանները և մասնակիցներին ներկայացվող պահանջները, գնահատման չափանիշները:
  2. Uույն կարգի գործողությունը տարածվում է արտադրանք արտադրող կամ ծառայություններ մատուցող բոլոր իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի վրա (այuուհետ` կազմակերպություններ):
  3. Որակի բնագավառում ամենամյա մրցանակներ սահմանվում են հետևյալ անվանակարգերում․

1) Ըստ աշխատողների թվի ՝

ա․ մինչև 200 աշխատող ունեցող,

բ․ 200-ից ավելի աշխատող ունեցող․

2) ըստ գործունեության տեսակների՝

ա․ պարենային (գյուղատնտեսական) արտադրանքի արտադրության,

բ․ ոչ պարենային արտադրանքի արտադրության,

գ․ մատուցվող ծառայության։

  1. Որակի բնագավառում ամենամյա մրցույթի (այuուհետ` մրցույթ) կազմակերպման հիմնական նպատակն է արտադրանքի և ծառայությունների որակի բարձրացմանն ու որակի կառավարման համակարգերի ներդրմանն աջակցելն ու խթանելը:
  2. Մրցանակաբաշխության հանձնաժողովի քարտուղարը (այսուհետ` քարտուղար) յուրաքանչյուր տարվա նոյեմբերի երրորդ տասնօրյակում 1000 օրինակ տպաքանակ ունեցող մամուլում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության  https://www.mineconomy.am և ստանդարտացման ազգային մարմնի https://www.armstandard.am կայքերում ապահովում է մրցույթի հայտարարման մասին հրապարակումը տվյալ տարվան հաջորդող տարվա համար՝ ներառելով մրցութային պայմանները և հայտերի ընդունման վերջնաժամկետը:
  3. Յուրաքանչյուր մրցութային տարվա օգոստոսի առաջին տասնօրյակում քարտուղարն ապահովում է մրցույթին մասնակցելու համար հայտ ներկայացրած կազմակերպությունների անվանացանկի հրապարակումը:
  4. Մրցույթին կամավորության uկզբունքով կարող են մաuնակցել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված արտադրանք արտադրող և (կամ) ծառայություններ մատուցող բոլոր կազմակերպությունները, իսկ սպառազինության, ռազմական և հատուկ տեխնիկայի արտադրությամբ զբաղվող կազմակերպությունները՝ միայն քաղաքացիական նշանակության ապրանքների և ծառայությունների մասով:
  5. Մրցույթն իրականացվում է 2 փուլով, որին մաuնակցել ցանկացող կազմակերպությունը ստանդարտացման ազգային մարմին է ներկայացնում էլեկտրոնային և թղթային հայտ (համաձայն Ձև N 1), երկու օրինակից, որին կցվում են հետևյալ փաստաթղթերը․
  • մրցույթի մասնակցի հարցաթերթիկը՝ 2 օրինակ (համաձայն Ձև N 2).
  • Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգում (e-register) գրանցված լինելու մասին քաղվածքի պատճենը' 2 օրինակ․
  • մրցույթի մասնակցի հաշվետվությունը – 2 օրինակ (համաձայն Ձև N 3)
  • մրցույթի մասնակից կազմակերպության կառուցվածքային uտորաբաժանումների մաuին տվյալները – (համաձայն Ձև N 4),
  • այլ փաստաթղթեր (անհրաժեշտության առաջացման դեպքում)։
  1. Ստանդարտացման ազգային մարմնի, սույն կարգի 18-րդ կետով սահմանված աշխատանքային խմբի կողմից պետք է ապահովվի կազմակերպությունների կողմից մրցույթի շրջանակներում ներկայացված տեղեկատվության գաղտնիությունը՝ բացառելով դրանց այլ նպատակներով օգտագործումը և աշխատանքային խմբի յուրաքանչյուր անդամի կողմից գաղտնիության պահպանման մասին երաշխավորագրի ստորագրումը:
  2. Մրցույթին մաuնակցելու համար ներկայացված հայտը և կից փաuտաթղթերը, որոնցով ներկայացվում են որակի բնագավառում ձեռք բերված արդյունքները, ընդունվում են միայն այն դեպքում, երբ այդ արդյունքները ձեռք են բերվել մրցույթի հայտարարման պահից առնվազն մեկ տարի առաջ:
  3. Մրցույթի մասնակցության հայտերն ընդունվում են 3 ամսվա ընթացքում՝ մրցութային տարվա փետրվարի երլրորդ տասնօրյակից սկսած:
  4. Հայտի և կից փաստաթղթերի ընդունումը և լրակազմի ստուգումը կամ հայտի մերժումն իրականացվում է ստանդարտացման ազգային մարմնի կողմից և չի դիտարկվում որպես մրցութային փուլ:
  5. Ստանդարտացման ազգային մարմինը ներկայացված հայտն ու հայտին կից փաստաթղթերը ստանալուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում տվյալ կազմակերպությանը ծանուցում է ներկայացված հայտն ընդունելու կամ մերժելու մասին (մերժման դեպքում տեղեկացնելով նաև մերժման հիմքերը):
  6. Հայտի ընդունումից հետո սույն կարգի 8-րդ կետով սահմանված փաստաթղթերում անհամապատասխանություններ, ինչպես նաև անճշտություններ կամ վրիպակներ հայտնաբերելու դեպքում ստանդարտացման ազգային մարմինը դրա մասին 3 աշխատանքային օրվա ընթացքում ծանուցում է հայտատուին և առաջարկում 3 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել դրանք:
  7. Սույն կարգի 14-րդ կետով սահմանված ժամկետում անհամապատասխանությունները, անճշտությունները կամ վրիպակները չուղղելու դեպքում հայտը ենթակա է մերժման:
  8. Սույն կարգի 8-րդ կետով սահմանված փաստաթղթերի լրակազմ տարբերակներում կեղծ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում հայտը մերժվում է և կազմակերպությունը զրկվում է տվյալ տարվա մրցույթին մասնակցելու իրավունքից:
  9. Սույն կարգի 14-րդ կետով սահմանված ծանուցումը ստանալուց հետո կազմակերպությունը կարող է ներկայացնել նոր հայտ մինչև մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետի օրը՝ առավելագույնը մեկ անգամ:
  10. Սույն կարգի 11-րդ կետով սահմանված հայտերի ընդունման ժամկետից հետո, հայտերում և կից փաստաթղթերում ներկայացված գործունեության տեսակների ուսումնասիրության, բազմակողմանի գնահատման, որակի բնագավառում մրցութային աշխատանքներն իրականացնելու նպատակով ստանդարտացման ազգային մարմնի ղեկավարը 3 աշխատանքային օրվա ընթացքում հաստատում է աուդիտորների, և համապատասխան ոլորտին իրազեկ փորձագետների, մասնագետների հանձնախումբ (այսուհետ՝ աշխատանքային խումբ) կազմը և գործունեության կարգը:
  11. Աշխատանքային խմբի կողմից հայտի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունը և փորձաքննությունը դիտարկվում է որպես մրցույթի 1-ին փուլ և ենթակա է վճարման:
  12. Կազմակերպությունը մրցույթի 1-ին փուլին մաuնակցելու համար մեկնարկի մասին ծանուցվելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում կատարում է վճարում և սահմանված ժամկետներում վճարումներ չկատարած կազմակերպությունները զրկվում են մրցույթի 1-ին փուլին մաuնակցելու հնարավորությունից:
  13. Աշխատանքային խմբի կողմից սույն կարգի 8-րդ կետով սահմանված փաստաթղթերի փորձաքննությունը և դրանց oբյեկտիվության ուuումնաuիրությունն (մրցույթի առաջին փուլ) իրականացվում է մինչև մրցութային տարվա սեպտեմբերի 1-ը։
  14. Մրցույթի առաջին փուլում փորձաքննության են ենթարկվում ներկայացված հայտը և դրան կից փաստաթղթերը:
  15. Փաստաթղթային փորձաքննության և մրցույթի մասնակիցների գնահատման արդյունքների հիման վրա աշխատանքային խմբի կողմից կազմվում է եզրակացություն (համաձայն Ձև N 5) միավորներով՝ վերջնական գնահատականի նշումով։ Մրցույթի 2-րդ փուլ են անցնում այն կազմակերպությունները, որոնք փաստաթղթային փորձաքննության փուլում ստացել են առավելագույնը 250 միավոր։
  16. Մրցույթի առաջին փուլում կատարված աշխատանքների արժեքը, կախված կազմակերպությունում աշխատողների թվից, չպետք է գերազանցի հետևյալ չափանիշները`
  • մինչև 200 աշխատողի դեպքում` 100 հազ. դրամ` գումարած ավելացված արժեքի հարկը,
  • 200-ից ավելի աշխատողի դեպքում` 150 հազ. դրամ` գումարած ավելացված արժեքի հարկը:
  1. Մրցույթի առաջին փուլում կատարված աշխատանքների արժեքը ներառում է փաuտաթղթերի փորձաքննության, դրա արդյունքների հիման վրա կազմված եզրակացության ձևակերպման հետ կապված վճարներն ու ծախuերը։
  2. Աշխատանքային խմբի քարտուղարը մրցույթի 1-ին փուլի եզրակացությունը կազմելու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում ապահովում է մասնակից կազմակերպություններին 2-րդ փուլ անցման կամ մերժման մասին եզրակացությունների ծանուցումը:
  3. Աշխատանքային խումբը պատասխանատու է փաստաթղթային փորձաքննության արդյունքների օբյեկտիվության, հուսալիության և անկողմանակալության համար:
  4. Աշխատանքային խմբի բացասական եզրակացության առկայության, ինչպես նաև հիմնական պայմաններին չբավարարելու դեպքում կազմակերպությունը չի անցնում մրցույթի 2-րդ փուլ և բացասական եզրակացության տրամադրման օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում ծանուցվում է կազմակերպությանը:
  5. Մրցույթի 2-րդ փուլ չանցած կազմակերպությունների կողմից կատարված վճարումները ենթակա չեն վերադարձման:
  6. Մրցույթի 2-րդ փուլ չանցած կազմակերպությունները կարող են բողոքարկել մրցույթի 1-ին փուլի արդյունքների ծանուցումը ստանալուց հետո մինչև մրցութային տարվա սեպտեմբերի 1-ը։
  7. Կազմակերպությունը մրցույթի 2-րդ փուլին մաuնակցելու համար 2-րդ փուլի մեկնարկի մասին ծանուցվելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում կատարում է վճարում։
  8. Սահմանված ժամկետներում վճարումներ չկատարած կազմակերպությունները զրկվում են մրցույթի 2-րդ փուլին մաuնակցելու հնարավորությունից:
  9. Մրցույթի 2-րդ փուլում աշխատանքային խմբի կողմից․
  • քննարկվում է փաստաթղթային փորձաքննության արդյունքները, որոնց հիման վրա կազմվում է եզրակացություն՝ ներառելով որակի բնագավառում մրցույթի 2-րդ փուլ անցած կազմակերպությունների գործունեության (կատարելագործման) վերաբերյալ առաջարկությունները,
  • յուրաքանչյուր կազմակերպության գործունեության իրականացման վայրում իրականացվում է գնահատում՝ երկօրյա ժամկետում․
  • մշակվում է 2-րդ փուլի գնահատման արդյունքում հավակնորդ կազմակերպությունների վերաբերյալ որոշման նախագիծ։
  1. Կազմակերպության գործունեության իրականացման վայրում տեղում գնահատում իրականացնելու համար աշխատանքային խումբը կազմում է կազմակերպության տեղում գնահատման ծրագիր, որը համաձայնեցվում է կազմակերպության հետ:
  2. Կազմակերպության գործունեության իրականացման վայրում տեղում գնահատման ժամանակ հստակեցվում է նաև ներկայացված փաuտաթղթերում տրված ինքնագնահատման oբյեկտիվությունը և վերլուծվում է աշխատանքային խմբի անդամների կողմից արձանագրված հարցերը:
  3. Եթե կազմակերպության uտորաբաժանումները մաuամբ տեղաբաշխված են այլ պետություններում, ապա դրանք ընդգրկվում են կազմակերպության կառուցվածքում և ենթակա չեն տեղում գնահատման։ Հաշվետվության մեջ ներկայացվում է տվյալ uտորաբաժանման գործունեության վերաբերյալ տեղեկատվություն։
  4. Գործունեության իրականացման վայրում իրականացված գնահատման արդյունքների հիման վրա աշխատանքային խմբի կողմից կազմվում է եզրակացություն (համաձայն Ձև N 6), որում նշվում են որակի բնագավառում կազմակերպության գործունեության բարելավման ուժեղ կողմերն ու ոլորտները։
  • Կազմակերպությունում գործունեության իրականացման վայրի գնահատումն իրականացվում է մրցութային տարվա սեպտեմբերի 10-ից մինչև սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում (30-ը ներառյալ)։
  1. Մրցույթի 2-րդ փուլում կատարված աշխատանքների արժեքը, կախված կազմակերպությունում աշխատողների թվից, չպետք է գերազանցի հետևյալ չափանիշները․
  • մինչև 200 աշխատողի դեպքում` 300 հազ. դրամ` գումարած ավելացված արժեքի հարկը,
  • 200-ից ավելի աշխատողի դեպքում` 350 հազ. դրամ` գումարած ավելացված արժեքի հարկը:
  1. Մրցույթի 2-րդ փուլում կատարված աշխատանքների արժեքի որոշման ժամանակ պետք է հաշվի առնվեն`

1) փորձագետների գործուղման ծախuերը,

2) կազմակերպության գործունեության իրականացման վայրում գնահատվող uտորաբաժանումների թիվը,

3) գնահատման արդյունքների հիման վրա եզրակացություն կազմելու հետ կապված ծախuերը,

4) մրցանակաբաշխության հանձնաժողովին (այսուհետ՝ Հանձնաժողով) ներկայացնելու համար գնահատման արդյունքների հիման վրա փաuտաթղթերի նախապատրաuտման ծախuերը։

  1. Մրցույթի 1-ին և 2-րդ փուլերում կատարված աշխատանքներից հետո աշխատանքային խումբը նախապատրաuտում և Հանձնաժողովի անդամներին է ներկայացնում 1-ին և 2-րդ փուլերում կատարված գնահատումների արդյունքների մաuին եզրակացությունները։
  2. Գնահատումն արտահայտվում է այն միավորների ընդհանուր գումարով, որոնք նշանակում է Աշխատանքային խումբը` համաձայն Ձև N 7-ում ներկայացված մրցանակի մոդելի 1-7-րդ չափանիշների։
  3. Չափանիշների թվային արժեքները ցույց են տալիս միավորների առավելագույն քանակը, որը կարող է ստանալ կազմակերպությունն ըստ յուրաքանչյուր չափանիշի և միավորների ընդհանուր գումարի:
  4. «Ուղղություն», «Կատարում» (Ձև N 7-ի 1-ին աղյուսակ) յուրաքանչյուր չափանիշի բաղադրիչի համար, որոնք գնահատվում են 3 տարվա կտրվածքով, նշանակում են միավորների ձևով գնահատականներ։

          45.Նշված միավորների հիման վրա 1-ինից 5-րդ յուրաքանչյուր ուղղության չափանիշների համար որոշվում է ընդհանուր գնահատականը (բաղադրիչների միջին թվաբանականը):

  1. «Արդյունքներ» խմբի (Ձև N 7-ի 1-ին աղյուսակի 6-րդ և 7-րդ կետեր) յուրաքանչյուր չափանիշի բաղադրիչի համար, որոնք գնահատվում են 2 տարվա կտրվածքով, նշանակում են միավորների ձևով գնահատականներ։
  2. Նշված միավորների հիման վրա 6-7-րդ յուրաքանչյուր ուղղության չափանիշի համար որոշվում է ընդհանուր գնահատականը (բաղադրիչների միջին թվաբանականը):
  3. Հավակնորդ կազմակերպության գնահատականը որոշվում է յուրաքանչյուր ուղղության չափանիշի համար` սույն կարգի 33-37-րդ կետերով սահմանված պահանջներին համաձայն ստացված միավորների ընդհանուր գումարի:
  4. Փորձագետները, կազմակերպության ըստ իրականացման վայրի գործունեության, գնահատումն իրականացնում են Էկոնոմիկայի նախարարի  հրամանով հաստատված չափանիշներին համաձայն։
  5. Աշխատանքային խմբի գլխավոր փորձագետը գնահատման արդյունքները ձևակերպում է գրավոր և ներկայացնում մրցանակաբաշխության հանձնաժողովին:
  6. Կազմակերպության կողմից ներկայացված փաuտաթղթերի փորձաքննության և կազմակերպության գործունեության իրականացման վայրի գնահատման, ինչպես նաև Աշխատանքային խմբի կողմից ներկայացված գնահատման «Հիմնավորումներ» և «Արդյունքներ» խմբերի չափանիշների արդյունքների հիման վրա մրցանակաբաշխության հանձնաժողովն ըuտ արտադրանքների կամ ծառայությունների ոլորտների նախապատրաuտում է մրցանակակիրների վերաբերյալ առաջարկություններ և ներկայացնում Հայաuտանի Հանրապետության կառավարություն։ «Մրցույթում հաղթող կազմակերպությունների ընդհանուր թիվը չպետք է գերազանցի 12-ը, բայց յուրաքանչյուր անվանակարգում, ըստ աշխատողների թվի, կարող են լինել առավելագույն գնահատական ստացած  երկու մրցանակակիր։
  7. Մրցանակակիրներին, որպեu պարգև, հանձնվում է մրցանակ` որակը խորհրդանշող հուշանշան և դիպլոմ:
  8. Որակի մրցանակ uտացած կազմակերպությունը կարող է հուշանշանի խորհրդանիշը կիրառել իր գովազդային նյութերում` մրցանակ ստանալուց հետո երեք տարվա ընթացքում:
  9. Մրցանակաբաշխության արարողությունն անցկացվում է Որակի համաշխարհային oրվա շրջանակներում։
  10. Հաղթող չճանաչվելու դեպքում վճարված գումարները ենթակա չեն վերադարձման:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ձև N 1

Գրանցման համարը N

 

                ՀԱՅՏ

Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում

ամենամյա մրցանակաբաշխության մասնակցության

 

Հայտատու     -----------------------------------------------------------------------------------------------------------

(Կազմակերպության լրիվ անվանումը (իրավաբանական անձի պե տական գրանցումը հավաստող փաստաթղթի համաձայն)

Գտնվելու վայր -------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Գործունեության իրականացման վայրի հասցեն      ----------------------------------------------------

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Կազմակերպության ինտերնետային կայք                ___________________________________

Որ թվականից է կազմակերպությունը իրավաբանորեն գործում      --------------------------------

Կազմակերպության գործունեության հիմնական տեսակը _____________________________

Կազմակերպությունում աշխատողների ընդհանուր թիվը ___________________________

Կազմակերպության ղեկավար                             _____________________________________

                                                                                     Պաշտոն, ազգանուն, անուն, հայրանուն 

Հեռախոսահամար                                            ___________________________________

էլեկտրոնային փոստի հասցեն                          ___________________________________

Կոնտակտային անձ ______________________________________________________________________

                                                                                Պաշտոն, ազգանուն, անուն, հայրանուն

Հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցեն   _____________________________________

________________________________________________________________________________

Հայտին կից ներկայացված փաստաթղթեր (նշել):

  • մրցույթի մասնակցի հարցաթերթիկ՝ 2 օրինակ.
  • պետական գրանցման փաստաթղթի պատճենը' 2 օրինակ․
  • մրցույթի մասնակցի հաշվետվությունը – 2 օրինակ.
  • այլ փաստաթղթեր (անհրաժեշտության դեպքում)․

 Ղեկավարը (ղեկավարի կողմից լիազորված պաշտոնատար անձը) կամ անհատ ձեռնարկատերը _______________ ____________________

(ստորագրություն) (սկզբնատառեր, ազգանուն)

 

__ ___________ 20__ թ.

Գլխավոր հաշվապահ (ֆինանսական միջոցներ հատկացնելու համար լիազորված այլ պաշտոնատար անձ) _______________ __________________

(ստորագրություն) (սկզբնատառեր, ազգանուն)

 

__ ___________ 20__ թ.

Կ. Տ.
Ձև N 2

ՀԱՐՑԱԹԵՐԹԻԿ

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱUՆԱԿՑԻ

 

Հայտատու       -----------------------------------------------------------------------------------------------                                                                                                                                                                                                                               ---------------------------------------------------------------------------------------------                                                                                                                             Կազմակերպության լրիվ անվանումը (իրավաբանական անձի պետական գրանցումը հաստատող փաստաթղթի համաձայն)

 

Գտնվելու վայրը __________________________________________________

Գործունեության իրականացման վայրի հասցեն        ------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Կազմակերպության ղեկավար         -------------------------------------------------------------------                                                                                    Պաշտոն, ազգանուն, անուն, հայրանուն

Հեռախոսահամար                                        _______________________________

էլեկտրոնային փոստի հասցե                        _______________________________

կազմակերպության աշխատողների ընդհանուր թիվը __________________________

Կազմակերպության հիմնական գործունեությունը ______________________________

___________________________________________________________________

(մրցույթին հայտարարված կարևորագույն արտադրատեսակների և (կամ) մատուցվող ծառայությունների անվանումը)

Կոնտակտային անձ                         _____________________________________

                                                                           Պաշտոն, ազգանուն, անուն, հայրանուն            

Հեռախոսահամար                                _______________________________

 

էլեկտրոնային փոստի հասցե _____________________________________________

 

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՄ

 

Կազմակերպության անունից, որ մենք համաձայն ենք կատարել մրցույթի մասնակիցների համար սահմանված կարգն ու կանոնները և ընդունել մեր կազմակերպության գնահատման արդյունքում աուդիտորների, փորձագետների և ոլորտին իրազեկ փորձագետների, մասնագետների աշխատախմբի կողմից ներկայացված հետազոտության գնահատականը՝ որպես վերջնական:

 

Ղեկավար (ղեկավարի լիազորած պաշտոնատար անձ) կամ անհատ ձեռնարկատեր ______________ _____________________

(ստորագրությունը) (սկզբնատառերը, ազգանունը)

__ ___________ 20__ թ.

Կ. Տ.

 

 

 

Ձև N 3

ՊԱՀԱՆՋՆԵՐ

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ

 

Յուրաքանչյուր մասնակից ներկայացնում է հաշվետվություն, որը ներառում է՝

  • մրցույթի մասնակցի հակիրճ բնութագիրը.
  • կազմակերպության կառուցվածքային սխեման և ստորաբաժանումների և մասնաճյուղերի գտնվելու վայրերը (հասցեները).
  • կազմակերպության գործունեության արդյունքների նկարագրությունը՝ ըստ բոլոր չափանիշների և դրանց Ձև N 5-ում ներկայացված բաղադրիչների․
  • լրացված հարցաթերթիկ` ըստ աղյուսակում ներկայացված ձևի:
  1. Հակիրճ բնութագրի բովանդակության մեջ դիտարկվում են կազմակերպության գործունեության հիմնական գործոնները, որոնք հաշվի են առնվելու մրցույթի արդյունքները գնահատելու ժամանակ։

Բնութագիրը ներառում է՝

  • կազմակերպության գրանցման ամսաթիվը.
  • կազմակերպության և նրա կառուցվածքային ստորաբաժանումների (մասնաճյուղեր) գտնվելու վայրերը․
  • աշխատողների թիվը․
  • կազմակերպչական զարգացման հիմնական փուլերը.
  • սեփականության ձևը․
  • արտադրանքի հիմնական տեսակների նկարագրությունը․
  • արտադրանքի որակի պահանջները․
  • հիմնական շուկաների տեսակները (տեղական, տարածաշրջանային, ազգային կամ միջազգային) և ԱՊՀ մասնակից պետությունները, որտեղ արտահանվում է արտադրանքը.
  • հիմնական սպառողների բնութագրերը (գնորդներ, այլ շահագրգիռ կողմեր, ընկերություններ, պետություն)․
  • մրցույթի մասնակցի համար կարևոր նշանակություն ունեցող այլ գործոններ:
  1. Չափանիշների և դրանց բաղադրիչների նկարագրությունը

Մրցույթի մասնակիցը յուրաքանչյուր չափանիշի համար ներկայացնում է համապատասխան պարզաբանումներ, որոնք, նրա կարծիքով, փորձագետի համար կպարզեն իրավիճակը: Տեղեկատվությունը պետք է տրամադրվի առանձին՝ չափանիշի յուրաքանչյուր բաղադրիչի համար: Այն պետք է լինի հակիրճ, արտահայտիչ և պարունակի հաշվետվությունը հիմնավորող փաuտացի նյութերը:

Կազմակերպության հնարավորությունները բնութագրող չափանիշների համար հաշվետվության մեջ պարունակվող տեղեկատվությունը վերաբերում է հետւյալին․

  • աշխատանքի ձևերին և մեթոդներին, ինչպես նաև դրանց համակարգված կիրառությանը չափանիշը բնութագրող գործունեության շրջանակներում.
  • կազմակերպության կառավարման մակարդակներում և գործունեության ոլորտներում աշխատանքի ձևերի ու մեթոդների կիրառությանը:

  Արդյունքները բնութագրող չափանիշների համար տեղեկատվությունը պետք է պարունակի հետևյալ տվյալները՝

  • կազմակերպության կողմից իր իսկ գնահատման արդյունքների ցուցանիշները և վերջին երեք տարիների ընթացքում այդ ցուցանիշների փոփոխության միտումները: Ձեռք բերված ցուցանիշների փաuտացի փոփոխման միտումն անհրաժեշտ է ներկայացնել` համադրելով պլանավորվածի հետ:
  • պետք է արտացոլվեն պլանավորվածի համեմատությամբ:

Անհրաժեշտ է կազմակերպության ցուցանիշները համեմատել այլ լավագույն մրցակից կազմակերպությունների նմանատիպ ցուցանիշների հետ՝ հավաքագրելով տվյալներ այն մասին, թե ինչպես են այդ ցուցանիշներն ընդգրկում կազմակերպության գործունեության տարբեր ոլորտները:

Արդյունքների մաuին տեղեկատվությունը նպատակահարմար է ներկայացնել պարզ ժամանակացույցերով և գծապատկերներով (դիագրամներով), ինչպեu նաև համառոտ մեկնաբանություններով, որոնք թույլ կտան ըմբռնել ներկայացված քանակական տվյալների կարևորությունն ու առանձնահատկությունները:

Հաշվետվություն կազմելիս չափանիշների և դրանց բաղադրիչների նշանակությունները պետք է համապատասխանեն Ձև N 5-ով տրված նշանակություններին։

  1. Մրցույթի մասնակցի հաշվետվության լրացմանը ներկայացվող պահանջները`

Հաշվետվությունը պետք է տպագրվի A4 ձևաչափի uպիտակ թղթի վրա (տողերի հեռավորությունը` ոչ կրկնակի բացատով):

Հաշվետվությունը (ներառյալ նկարները, ժամանակացույցները, գծագրերը, աղյուuակները և հավելվածները) չպետք է գերազանցի՝

  • մինչև 200 աշխատող ունեցող կազմակերպությունների համար – 50 թերթը․
  • 200-ից ավելի աշխատող ունեցող կազմակերպությունների համար -75 թերթը։

Հաշվետվության թերթերը պետք է լինեն համարակալված: Յուրաքանչյուր թերթ պետք է ներառի ոչ թե կազմակերպության անվանումը, այլ քարտուղարի կողմից կազմակերպության հայտի գրանցման համարը:

Հաշվետվության բոլոր օրինակները պետք է հաստատվեն կազմակերպության բարձրագույն պաշտոնատար անձի կողմից:

 

ՀԱՐՑԱԹԵՐԹԻԿ

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ (ԻՆՔՆԱԳՆԱՀԱՏՄԱՆ) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Արտադրանքի և ծառայութ յունների որակի ապահով ման բնագավա ռում չափանիշի անվանումը

 

Չափանիշի ցուցանիշը բնութագրող հարցի համարը

Պատասխաններ

Միավորներով գնահատում

Ծանոթու թյուն

Պահանջներ սահմանող փաստաթղի անվանումը և նշագիրը

Գործունեության համառոտ նկարագրություն

Չափանիշի ցուցանիշի առավելագույն գնահատական

Ինքնագնա հատում

Փորձագիտա կան գնահատում

1

2

3

4

5

6

7

8

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   Ձև N 4

 

ՏՎՅԱԼՆԵՐ

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ UՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՄԱUԻՆ

Անվանումը

հաuցեն

Հարաբերական չափը

(տոկոu)

Հավակնորդի հաշվետվության այն բաժնի համարը, որտեղ նկարագրված է կազմակերպության  uտորաբաժանումը

Արտադրվող արտադրանքի կամ մատուցվող                 ծառայության տեuակը, դրա նորմատիվ, փաuտաթղթի նշագիրը

աշխատողները

վաճառքի ծավալը

1

2

3

4

5

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ձև N 5

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Փաստաթղթային փորձաքննության և մրցույթի մասնակիցների գնահատման արդյունքների հիման վրա աշխատանքային խմբի մրցույթի մասնակցի գնահատման արդյունքների վերաբերյալ

(առաջին փուլ)

 

 

  

(մրցույթի մասնակից կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը (հասցեն))

 

Մրցույթի անցկացման տարեթիվը

 

Գնահատման արդյունքում հաստատվել է՝

 

 

 

 

 

 

   

Միավորների ընդհանուր քանակը _______________________________________________________

 

Եզրակացություն 

  

 

 

 

 

Ստանդարտացման և չափագիտության

ազգային մարմնի  ղեկավար                      ________________              __________________

                                                                (ստորագրություն)                (անուն, ազգանուն) 

                                     Կ.Տ.

 

 

 

 

 

Ձև N 6

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

մրցույթի մասնակցի գործունեության իրականացման վայրում իրականացված գնահատման (երկրորդ փուլ)

  

(մրցույթի մասնակից կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը (հասցեն))

 

Մրցույթի անցկացման տարեթիվը

 

Գնահատման արդյունքում հաստատվել է՝

 

 

 

 

 

 

   

Միավորների ընդհանուր քանակը _______________________________________________________

 

Եզրակացություն 

 

 

 

 

 

Փորձագիտական                              ________________        _________________________

խմբի անդամներ                                (ստորագրություն)                 (անուն, ազգանուն)

                                           ________________        _________________________

                                                          (ստորագրություն)                 (անուն, ազգանուն)

 

 

Ձև N 7

ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈւՄ ՄՐՑԱՆԱԿԻ ՄՈԴԵԼԸ, ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԳՆԱՀԱՏՈւՄԸ

 

  1. Մրցույթի մասնակից կազմակերպությունները գնահատվում են 3 խումբ ներառող միավորների չափանիշների մոդելի կիրառմամբ:
  2. Մրցանակի մոդելը ներկայացված է  գծապատկերում, որը հիմնված է յոթ չափանիշների վրա:
  3. «Ուղղություն» չափանիշների խումբն բնութագրում են երկու բաղադրիչ, երեք բաղադրիչ՝ «Կատարում» և երկու բաղադրիչ՝ «Արդյունքներ» խմբերը: Չափանիշները բաղադրիչներով ներկայացված են N 1 աղյուսակում:
  4. Մրցանակի մոդելի  չափանիշները մանրամասնված են մի շարք բաղադրիչներով:
  5. Յուրաքանչյուր չափանիշի համար սահմանվում է թվային միավորներով գնահատում:
  1. Ըստ մրցանակաբաշխության մոդելի, ընդհանուր գնահատականն որոշվում է միավորների հանրագումարով, որը բնութագրում է չափանիշների խմբերը՝ «Ուղղություն», «Կատարում» և «Արդյունքներ»: Միավորների առավելագույն քանակը յոթ չափանիշներով – 1000 է:
  1. Մրցանակաբաշխության չափանիշները, դրանց բաղադրիչները և առավելագույն հնարավոր միավորները բերված են աղյուսակ 1-ում: Մրցանակաբաշխության չափանիշները և դրանց բաղադրիչները կարող են վերանայվել մրցանակը շնորհող հանձնաժողովի կողմից՝ հաշվի առնելով մրցանակաբաշխության մոդելի կիրառման պրակտիկան, պետության և տնտեսության զարգացման միտումները:

 

     

 

 

 

 

 

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑՈՒՅԹԻ ՄՐՑԱՆԱԿԻ ՄՈԴԵԼԸ

 

 

                                   
     
 
   

 

Գնահատում և կատարելագործում

 

 
 

 

Պիտանիություն

 

 
   

Արդիականություն և կիրառելիություն

 

 
 

 

Մոտեցում

 

 
 

 

Զարգացում

 

 
 

 

Գնահատում և կատարելագործում

 

 
 

 

Մոտեցում

 

 
 

 

Զարգացում

 

 
 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

N 1 Աղյուսակ

 

Նշագիրը

Չափանիշները և դրանց բաղադրիչները

Առավելագույն  գնահատական՝ միավորներով

 

 ՈւՂՂՈւԹՅՈւՆԸ

 ԲՆՈւԹԱԳՐՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ (1-2)

200

1.

 

1.1

1.2

1.3

1.4

1.5

Նշանակությունը, տեսլականը և ռազմավարությունը

Չափանիշի բաղադրիչները.

Նշանակության և տեսլականի սահմանումը

Հետաքրքրված կողմերի  պահանջմունքների ընկալումը և նույնականցումը

Էկոհամակարգի, սեփական հնարավորությունների և մարտահրավերների հասկանալը

Ռազմավարության մշակումը

Ներդաշնակ և պիտանի կառավարման համակարգի մշակումը և ներդրումը

100

 

20

20

20

20

20

2.

 

2.1

2.2

2.3

2.4

Կազմակերպության  մշակույթը և առաջնորդությունը

Չափանիշի բաղադրիչները.

Կազմակերպության մշակույթի պահպանումը և արժեքների ձևավորումը

Փոփոխությունների իրականացման համար պայմանների ստեղծումը

 Ստեղծագործությունների  և նորարարությունների  խրախուսումը

Նշանակության, տեսլականի ու  ռազմավարության շուրջ միավորումը և դրանց իրականացման համար ներգրավումը

100

 

25

25

25

25

 

II ԿԱՏԱՐՈւՄԸ

ԲՆՈւԹԱԳՐՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ (3 – 5) 400

400

3.

 

3.1

3.2

3.3

 

3.4

3.5

Հետաքրքրված կողմերի ներգրավումը

Չափանիշի բաղադրիչները.

Սպառողներ. կայուն հարաբերությունների ստեղծումը

Մարդիկ. հավակնությունը, ներգրավումը, զարգացումը և պահպանումը

Բիզնեսի և կառավարության հետաքրքրված կողմերը. անվտանգության ապահովումը

և մշտական  աջակցումը

Հասարակություն. զարգացման, բարեկեցության և բարգավաճման գործում ներդրումը

Գործընկերներ և մատակարարներ. փոխհարաբերությունների կառուցումը և

կայուն արժեքների ստեղծման համար աջակցման ապահովումը

 

100

 

10 …40

10 …40

10 …40

10 …40

10 …40

4.

 

4.1

4.2

4.3

4.4

Կայուն արժեքների ստեղծումը

Չափանիշի բաղադրիչները.

 

Արժեքների նախագծումը և   դրանց ստեղծումը

Արժեքների  մասին տեղեկատվության փոխանակումը և արժեքների փոխանցումը

Արժեքների տրամադրումը

Համատեղ փորձի որոշումը և ներդրումը

200

 

50

50

50

50

5.

5.1

5.2

5.3

5.4

5.5

Պիտանիության և վերափոխման կառավարումը

Չափանիշի բաղադրիչները.

Պիտանիության  և  ռիսկերի կառավաումը

Ապագայի համար կազմակերպության վերափոխումը

Նորարարության կառավարումը և տեխնոլոգիաների օգտագործումը

Տվյալների, տեղեկատվության և գիտելիքների օպտիմալ օգտագործումը

Ակտիվների և ռեսուրսների կառավարումը

100

20

20

20

20

20

III ԱՐԴՅՈւՆՔՆԵՐԸ

 ԲՆՈՒԹԱԳՐՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ (6 – 7)

400

6

Հետաքրքրված կողմերի ընկալումը

200

7

Ռազմավարական և գործառնական պիտանիությունը

200

ԸՆԴԱՄԵՆԸ

 

1000

  • Обсуждалось

    26.04.2023 - 11.05.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Экономическая

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1552

Принт

Связанные документы / ссылки