Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N1373-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N1373-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

 

1․ Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) Նախագծի ընդունումը պայմանավորված է շահութահարկով հարկման բազան որոշելու նպատակով  պարտապանի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անվճարունակ (սնանկ) ճանաչվելու դեպքերում դեբիտորական պարտքերի անհուսալի ճանաչման դրույթները հստակեցնելու համար։

2․ Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրներըՀայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N1373-ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N1 հավելվածի 15-րդ կետի 3-րդ ենթակետով, ինչպես նաև նույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված N3 հավելվածի 11-րդ կետի 3-րդ ենթակետով  նախատեսված է, որ պարտապանի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անվճարունակ (սնանկ) ճանաչվելու դեպքում՝ անկախ պարտքի մարման ժամկետից, դեբիտորական պարտքը ճանաչվում է անհուսալի։

Մյուս կողմից, վերոնշյալ N1 հավելվածի՝

- 18-րդ կետով նախատեսված է, որ մինչև դեբիտորական պարտքի կետանցված դառնալու օրվանից 366-րդ օրը լրանալը պարտապանի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անվճարունակ (սնանկ) ճանաչելու հիմքով անհուսալի ճանաչված դեբիտորական պարտքերը դուրս են գրվում անհուսալի դառնալու (տվյալ դեպքում՝ անվճարունակ (սնանկ) ճանաչվելու վերաբերյալ համապատասխան դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու) հաշվետու տարում  և չպահուստավորված դեբիտորական պարտքը, որպես այլ նվազեցում, հաշվի է առնվում հարկ վճարողի հաշվետու տարվա հարկվող շահույթը (հարկային վնասը) որոշելու ժամանակ,

- 19-րդ կետով նախատեսված է, որ այն հարկ վճարողները, որոնք պահուստ (պահուստաֆոնդ) չեն ձևավորում, նույն կարգի 15-րդ կետի համաձայն անհուսալի ճանաչված դեբիտորական պարտքերը դուրս են գրում անհուսալի դառնալու հաշվետու տարում (տվյալ դեպքում՝ անվճարունակ (սնանկ) ճանաչվելու վերաբերյալ համապատասխան դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու տարում)  և դուրս գրված դեբիտորական պարտքը հաշվի է առնվում որպես այլ նվազեցում հարկ վճարողի հաշվետու տարվա հարկվող շահույթը (հարկման բազան) կամ հարկային վնասը որոշելիս։

Վերոնշյալ N3 հավելվածի 12-րդ կետով նախատեսված է, որ նույն կարգի 11-րդ կետի համաձայն անհուսալի ճանաչված դեբիտորական պարտքերը դուրս են գրվում անհուսալի դառնալու հաշվետու (հարկային) տարում և դուրս գրված դեբիտորական պարտքերը հաշվի են առնվում որպես այլ նվազեցում դուրսգրման տարվա հարկվող շահույթը (հարկման բազան) կամ հարկային վնասը որոշելիս:

Գործնականում հաճախ հանդիպում են այնպիսի իրավիճակներ, երբ դեբիտորական պարտքն առաջանում է պարտապանի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անվճարունակ (սնանկ) ճանաչվելու վերաբերյալ համապատասխան դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո և այս պարագայում խնդիր է առաջանում այդ դեբիտորական պարտքերը հարկման առումով անհուսալի ճանաչելու և համախառն եկամտից նվազեցնելու առումով։   

3․ Առկա խնդիրների առաջարկվող լուծումներըՆախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N1373-ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N1 հավելվածի 15-րդ կետի 3-րդ ենթակետում և նույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված N3 հավելվածի 11-րդ կետի 3-րդ ենթակետում, համաձայն որոնց՝ այն դեպքերի համար, երբ դեբիտորական պարտքերը առաջանում են պարտապանի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անվճարունակ (սնանկ) ճանաչվելու վերաբերյալ համապատասխան դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո, ապա այդ դեբիտորական պարտքերը հարկման առումով ճանաչել անհուսալի՝ պարտապանի լուծարման (պարտապան ֆիզիկական անձի դեպքում՝ մահվան) հիմքով (եթե պարտապանը մտադիր չէ ենթարկվել ֆինանսական առողջացման) և նվազեցվել համախառն եկամտից լուծարման (պարտապան ֆիզիկական անձի դեպքում՝ մահվան) հաշվետու տարում։

4․ Կարգավորման առարկանՆախագծի կարգավորման առարկան են հանդիսանում Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N1373-ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N1 հավելվածի 15-րդ կետի 3-րդ ենթակետը և նույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված N3 հավելվածի 11-րդ կետի 3-րդ ենթակետը։

5.Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 18.11.2021թ. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման N 1 հավելվածով հաստատված՝ Պետական եկամուտների կոմիտեի 3.3-րդ՝ «Հարկային պարտավորությունների հաշվարկման մեխանիզմների կատարելագործում» միջոցառումից․

6.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախա­գի­ծը մշակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կող­­մից:

7 Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է հստակեցնել պարտապանի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անվճարունակ (սնանկ) ճանաչվելու դեպքում շահութահարկով հարկման բազան որոշելու նպատակով  դեբիտորական պարտքերի անհուսալի ճանաչման և համախառն եկամտից նվազեցման դրույթները։ 

 

  • Обсуждалось

    20.04.2023 - 05.05.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Государственные доходы

  • Министерство

    Комитет государственных доходов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1831

Принт