Добавить в избранное

Проект принят

«ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆԸ, ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ԵՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՏԵՍԱԿԻ ԳԾՈՎ ՇՆՈՐՀՎՈՂ ԿՐԵԴԻՏՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՇՆՈՐՀՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆԸ, ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ԵՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՏԵՍԱԿԻ ԳԾՈՎ ՇՆՈՐՀՎՈՂ ԿՐԵԴԻՏՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՇՆՈՐՀՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ

 

1. Անհրաժեշտությունը.

Նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-431-Ն, «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-432-Ն, «Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-433-Ն և «Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-434-Ն օրենքների (այսուհետ՝ Օրենքներ) ընդունմամբ:

     Ներկայացված նախագծով առաջարկվող իրավակարգավորումների անհրաժեշտությունը  պայմանավորված է նաև.

1) մասնագետների որակավորման բարձրացման նպատակով քաղաքաշինության բնագավառում շարունակական մասնագիտական զարգացման համակարգի ներդրմամբ,

2) շարունակական մասնագիտական զարգացման գործառույթի ապահովմամբ՝ հասարակական կազմակերպությունների, բարձրագույն կրթության հաստատությունների միջոցով, որոնք կբավարարեն օրենսդրությամբ սահմանված պահանջները,

3) լիցենզավորված կազմակերպությունների ռեյտինգավորման ցանկի ստեղծմամբ,

4) լիցենզավորված տնտեսվարող սուբյեկտների և ՇՄԶ հավաստագրված մասնագետների  ռեգիստրի ստեղծմամբ:

     Ոչ լիարժեք և հստակ սահմանված լիցենզավորման և որակավորման պայմաններն ու պահանջները քաղաքաշինության բնագավառում գործող տնտեսվարող սուբյեկտների համար ստեղծում են անհավասար մրցակցային դաշտ, ինչը հակասում է լիցենզավորման գործընթացի օրենքով սահմանված նպատակներին:

 

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

Նախագծի մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում միջազգային չափանիշներին համապատասխանող քաղաքաշինության բնագավառում պատասխանատու մասնագետների (այսուհետ՝ Մասնագետ) շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) համակարգի ներդրման միջոցով մասնագետների ունակությունների և գիտելիքների բարձրացման և կապալառու կազմակերպություններում մասնագիտական ծառայությունների որակի անընդհատ բարելավման անհրաժեշտությամբ:

Հայտնի է, որ քաղաքաշինության բնագավառում մասնագիտական կրթության և շարունակական մասնագիտական զարգացման գործընթացները գտնվում են բոլոր երկրների զարգացման և կառուցապատողներին որակյալ մասնագիտական ծառայությունների տրամադրման հիմքում: Միջազգային փորձը փաստում է, որ շարունակական մասնագիտական զարգացումը նպաստում է կապալառու կազմակերպությունների կողմից ծառայությունների որակի բարձրացմանը:

Միջազգային փորձը

Բազմաթիվ զարգացած երկրներում սահմանված են ՇՄԶ համակարգին անցնելու ընդհանուր պահանջներ, մասնավորապես՝ մասնագետների համար պարտադիր է համարվում տեսական գիտելիքների զարգացումը մասնագիտական դասընթացներին, սեմինարներին, սիմպոզիումներին մասնակցության միջոցով, գործնական հմտությունների զարգացումը գիտագործնական միջոցառումներին մասնակցության միջոցով, ինչպես նաև ինքնազարգացումը՝ օրինակ առցանց դասընթացների մասնակցության միջոցով, ինչի գնահատման համար սահմանված է կրեդիտային համակարգ: Վերոնշյալ միջոցառումները կազմակերպվում են մասնագետների մասնագիտական հասարակական կազմակերպությունների, ճարտարապետաշինարարական կազմակերպությունների կամ քաղաքաշինության բնագավառում գործունեություն իրականացնող այլ կազմակերպությունների կողմից: ՇՄԶ պահանջները չկատարելը կարող է ունենալ տարբեր հետևանքներ՝ նախազգուշացումից մինչև մասնագիտական գործունեության թույլտվության կասեցում կամ դադարեցում։

Մասնագիտական գործունեության թույլտվությունը որոշակի ժամանակային պարբերականությամբ պետք է թարմացվի և դա կապակցվում է ՇՄԶ կրեդիտների պահանջների կատարման հետ: Օրինակ, Բելգիայում, Իտալիայում և մի շարք այլ երկրներում ՇՄԶ-ն դարձել է իրավական պարտավորություն։ Գերմանիայում ՇՄԶ պահանջված կրեդիտները չլրացնելը կարող է հանգեցնել տվյալ մասնագետի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցվող գումարի նվազեցմանը կամ մասնագետի ապահովագրության շրջանակում նրա գործունեության իրավունքի ետ կանչմանը։ Շվեյցարիայում «Շինարարական մասնագիտությունների մասին» օրենքը սահմանում է պարտադիր ուսուցման պահանջ և նախատեսում է ֆինանսական ներգործման միջոցներ ՇՄԶ պահանջները չկատարելու դեպքում։ Գործունեության իրավունքի վերագրանցման համար մասնագետները պետք է ներկայացնեն փաստաթղթեր ՇՄԶ ծրագրերին մասնակցության և պահանջվող քանակի ՇՄԶ կրեդիտների վերաբերյալ։

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում չի իրականացվում քաղաքաշինության բնագավառում ՇՄԶ օբյեկտիվ և արդյունավետ համակարգ, չի իրականացվում մասնագետների որակական մակարդակի գնահատման գործընթաց:

 

3. Առաջարկվող լուծումները.

 

Հաշվի առնելով, որ շարունակական մասնագիտական զարգացումը քաղաքաշինության բնագավառում համարվում է որակյալ պարտադիր պայման, անհրաժեշտ է Հայաստանում ևս ներդնել վերոնշյալ համակարգը:

Ստեղծել  քաղաքաշինական գործունեության տեսակներին համապատասխան կրթության, շարունակական մասնագիտական զարգացման ընթացքում ստացված տեսական գիտելիքների և գործնական հմտությունների գնահատման գործընթացի` թեստավորման կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները:

Բավարարել քաղաքաշինության բնագավառում առկա կադրային ներուժի մասով վարվող քաղաքականությունը:

 

4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

 

ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված հավելված 1-ի «Քաղաքաշինության կոմիտե» բաժնի «10.2. Լիցենզավորման, մասնագետների հավաստագրման, թեստավորման, մասնագետների և կազմակերպությունների ռեգիստրի ձևավորման և կառուցվածքի վարման կարգերը հաստատելու մասին», ինչպես նաև «Մասնագետների շարունակական մասնագիտական զարգացման հնգամյա ժամանակացույցը հաստատելու մասին» և «10.3. Քաղաքաշինության բնագավառում գործունեություն իրականացնող մասնագետների մասնագիտական չափորոշիչների և որակավորման պահանջների սահմանում՝ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանով» միջոցառումներ:

ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N 531-Լ որոշմամբ հաստատված ՀՀ քաղաքաշինության բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի իրագործումն ապահովող միջոցառումների ցանկով սահմանված «10.1. Լիցենզավորման գործընթացի թափանցիկության և հաշվետվողականության ձևավորման մեթոդակարգի մշակում» և «10.2. Մասնագիտական որակավորման հանրային իրազեկմանը միտված քաղաքաշինության բնագավառում լիցենզավորված կազմակերպությունների ռեյտինգավորման ցանկի ստեղծում» միջոցառումներ:

 

5. Օրենքների նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք.

 

Նա­­խագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից:

 

6. Ակնկալվող արդյունքը.

 

Յուրաքանչյուր քաղաքաշինական ոլորտի մասնագետների գործունեության, շարունակական որակավորմանն ուղղված հետևողական քայլերի ապահովում (շարունակական մասնագիտացման զարգացումն ապահովող միջոցառումների կազմակերպում, շարունակական մասնագիտական զարգացման յուրաքանչյուր տեսակի գծով կրեդիտների շնորհման չափանիշների սահմանում, լրացուցիչ մասնագիտացման անցկացում, ուսումնական ծրագրեր, միջոցառումներ): Իսկ մասնագետների գրանցամատյանների ստեղծմամբ և վարմամբ կդյուրինացվի քաղաքաշինական սուբյեկտներում նրանց ներգրավման գործընթացը:

 

  • Обсуждалось

    19.04.2023 - 04.05.2023

  • Тип

    Приказ

  • Область

    Градостроителство

  • Министерство

    Комитет по градостроительству

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1880

Принт