Добавить в избранное

ՀՀ կառավարության «Խելացի քաղաքի» ստեղծման հայեցակարգին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ

 

 

 

 

 

 

«ԽԵԼԱՑԻ ՔԱՂԱՔԻ» ՍՏԵՂԾՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ  

ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

  1. Հավանություն տալ «Խելացի քաղաքի» ստեղծման հայեցակարգին՝ համաձայն հավելվածի,
  2. Առաջարկել տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին՝ «Խելացի քաղաքի» ստեղծում ծրագրերի իրականացման ժամանակ առաջնորդվել սույն հայեցակարգում սահմանված մոտեցումներով:

 

 Հավելված

Հայաստանի Հանրապետության

կառավարության

2017 թ.  -------------- --- -ի

N      արձանագրային որոշման

 

 

Հ Ա Յ Ե Ց Ա Կ Ա Ր Գ

«ԽԵԼԱՑԻ ՔԱՂԱՔԻ» ՍՏԵՂԾՄԱՆ

 I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման, տեղեկատվական հասարակության կայացման և բնակչության կենսամակարդակի բարձրանցման ներկա և ապագա մարտահրավերների տեսանկյունից պահանջվում է նոր մոտեցումներ, մեխանիզմներ, հմտությունների համախումբ և կարողություններ, որոնք պետք է որոշել և ամրացնել՝ հիմք ստեղծելու համար աճող բնակչության կարիքների և պահանջների, ինչպես նաև քաղաքական պարտավորությունները և բյուջեի հատկացումների համար:

2. Հաշվարկների համաձայն աշխարհի բնակչության 50 տոկոսից ավելին բնակվում է քաղաքներում: Ուրբանիզացիան ընթանում է աննախադեպ տեմպերով: Գալիք 20 տարիների ընթացքում աշխարհի բնակչությունը, ըստ ՄԱԿ-ի հաշվարկների, կավելանա ևս 2 միլիարդով: 2030թ սպասվում է, որ բնակչության մոտ 60%-ը բնակվելու է քաղաքներում՝ հիմնականում կենտրոնացվելով զարգացող աշխարհի քաղաքային  կոնգլոմերատներում և մեգաքաղաքներում:

3. Այսօր քաղաքները դարձել են ազգային զարգացման շարժիչ ուժ, քաղաքներ, որոնց կառավարման համակարգերն ու կարողությունները շատ դինամիկ են և ենթարկվում են մշտական փոփոխությունների:

4. Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում ձևավորված է 866 գյուղական համայնք, 48 քաղաքային համայնք և 12 վարչական շրջան: Հայաստանի Հանրապետությունում գործում է 49 քաղաքային համայնք: Քաղաքաբնակ 1919,62 հազար բնակչից 1066,3 հազարն ապրում է միայն Երևան քաղաքում, իսկ 853,32 հազարը՝ մնացած 48 քաղաքներում (յուրաքանչյուր քաղաքում՝ միջինը 18 հազար բնակիչ):

II. ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԸ

       5. «Խելացի քաղաք» հայեցակարգի (այսուհետև՝ Հայեցակարգ) մշակման նախադրյալներն են.

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի թիվ 122-Ն որոշման 1-ին հավելվածի 26-րդ կետ

2) Քաղաքացիական հասարակության զարգացվածության մակարդակի բարձրացումը,

3) Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ քաղաքացիներին պետական և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքներին մասնակից դարձնելը,

4) Տեխնոլոգիական լուծումների ներդրմամբ և զարգացմամբ քաղաքացիների կենսամակարդակի բարձրացումը:

 

 III. ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՏԵՍԼԱԿԱՆԸ, ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

6. Հայեցակարգի տեսլականը

1)«Խելացի քաղաք»-ը դա մշտապես զարգացող քաղաք է, որտեղ կիրառվում են ժամանակակից տեխնոլոգիական մոտեցումները քաղաքացիների և քաղաքի հյուրերի անվտանգ և հարմարավետ կյանքի պայմանների ապահովման համար:

2) Ըստ քաղաքի կարիքների համապատասխան տեխնոլոգիաների ներդրման միջոցով վերջիներիս լուծումների դյուրինացում և կառավարելիության մակարդակի բարձրացում:

 

7. Հայեցակարգի նպատակները

Հայեցակարգի նպատակներն են.

1) Քաղաքի առջև ծառացած մարտահրավերների լուծում՝ հիմնված նորարարական մոտեցումների վրա ,

2) Կայուն համաչափ քաղաքային զարգացման գործընթացի ապահովում,

3) Քաղաքացիների արդյունավետ մասնակցության ապահովում քաղաքի զարգացման և կառավարման գործընթացներին,

4) Դիմակայուն և անվտանգ միջավայրի ամրապնդում,

5) Տեղեկացվածության և իրազեկման մակարդակի բարձրացում,

6) Նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրմամբ քաղաքացիների կիենսամակարդակի բարձրացում,

7) Տեխնոլոգիաների ներդրման և կիրառման փորձի փոխանակում,

8) Մշակել մոտեցումներ Հայաստանի Հանրապետությունում «Խելացի քաղաք»-ների ձևավորման համար:

 

 

 IV. ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

8. Հայեցակարգի հիմնական սկզբունքները

1) Հայեցակարգի հիմնական սկզբունքներն են՝

ա) Տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարական լուծումների ներդրմամբ քաղաքացիների անվտանգության ապահովում,

բ) Տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարական լուծումների ներդրմանբ և կիրառմամբ քաղաքի կառավարում և կառավարման արդյունավետության բարձրացում,

գ) Տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ պայմանավորված ֆիզիկական տարածությունների կրճատում,

դ) Տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարական լուծումների կիրառմամբ արտակարգ իրավիճակների կանխատեսում և վնասների նվազեցում,

ե) Տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարական լուծումների կիրառմամբ կրթական մակարդակի բարձրացում և բնակչության աճի կառավարելիություն

զ) Քաղաքի աշխարհագրական և տնտեսական գործոններով պայմանավորված առաջնահերթությունների վերհանում և նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ լուծման մեխանիզմների մշակում:

 

V. ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

9. Քաղաքի անձնագրի պատրաստում

Մշակել քաղաքի անձնագիրը վեր հանելով առկա խնդիրները՝ ըստ առաջնահերթության, հաշվի առնելով սոցյալ-տնտեսական, անվտանգության, քաղաքաշինական, բնապահպանական, կոմունալ կենցաղային և այլ առանձնահատկությունները: Նմանատիպ առանձնահատկություններով քաղաքների համար անհրաժեշտ է ընտրել «խելացի լուծումների» ընտրություն տարբեր ոլորտներում և տարբեր լուծումներով, որը թույլ կտա հետագայում իրականացնել ներդրման արդյունավետության գնահատում և փորձի փոխանակում:

10. «Խելացի քաղաքացի» – քաղաքացիների հմտությունների բարձրացում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում

Մշակել ծրագրեր որոնց միջոցով քաղաքում ներդրված նորագույն տեխնոլոգիաներով մատուցվող ծառայությունները մատչելի և հասանելի կդառնան  քաղաքացիներին:

11. «Խելացի կառավարում» – տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրմամբ քաղաքի կառավարման արդյունավետ համակարգերի ներդրում

 Մշակել ծրագրեր որոնց իրականացման արդյունքում քաղաքի կառավարման համակարգերը կդառնան քաղաքացիակենտրոն և կառավարման համակարգի գլխավոր նպատակը կհամարվի քաղաքացու համար անվտանգ ու բարենպաստ պայմանների և համաչափ զարգացման գործընթաց, ինչպես նաև ստեղծել ջրամատակարարման, էլեկտրամատակարարաման, կոյուղու, գազամատակարարման, ջրահեռացման և այլ ենթակառուցվածքներ շահագործվեն անվտանգ և հուսալի մեկ կենտրոնից կառավարվող և տվյալները մշակող մեկ համակարգով:

12. Հեշտ, մատչելի, հասանելի ծառայություններ բոլորի համար

Մշակել ծրագրեր որոնց իրականացման արդյունքում տեղեկատվական տեխնոլոգիաներով հագեցված նորագույն ծառայությունները հասանելի և մատչելի լինեն քաղաքի բնակչության բոլոր շերտերի համար՝ տարեցների, երեխաների, հաշմանդամների, սոցիալապես անապահով և այլ  խավերի:

13. Որակյալ ծառայություններ քաղաքացիներին և հյուրերին

Մշակել տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ ծրագրեր որոնց իրականացումը հնարավորություն կնձեռի քաղաքացիներին և հյուրերին տեղեկանալ քաղաքի և մատուցվող ծառայությունների մասին և հարմարավետ, հասանելի, մատչելի ու արդյունավետ կերպով օգտվել քաղաքում մատուցվող ծառայություններից:

14. Հուսալի և արդյունավետ տրանսպորտային համակարգ

Մշակել ծրագրեր, որոնց իրականացման արդյունքում տրանսպորտային համակարգերը կթվայնացվեն և հասանելի կլինեն բնակչության՝ ապահովելով հասանելիություն, հուսալիություն ու արդյունավետություն:

15. Բնակիչների արդյունավետ ներգրավում՝ խնդիրների լուծման համար

Մշակել ծրագրեր, որոնց իրականացման արդյունքում նոր տեխնոլոգիաների ներդրմամբ յուրաքանչյուր բնակիչ, անկախ սոցիալական դիրքից, մասնակից կլինի քաղաքի խնդիրների լուծման գործընթացին:

16. Էներգախնայողության խթանում, քարոզչական աշխատանք և ծրագրեր:

Մշակել ծրագրեր, որոնք ներդրումը կհանգեցնի տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ  Էներգախնայողության:

17. Ռեսուրսների արդյունավետ կառավարում՝ հաշվետվողականության ավելացում

Մշակել տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ նոր ծրագրեր, որոնց կիրառմամբ ռեսուրսների կառավարման գործընթացը կլինի բաց ու թափանցիկ բնակչության բոլոր շերտերի համար հասնելի:

 VI. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

  1. Քաղաքի անձնագրերի պատրաստում՝ ըստ ոլորտային «Խելացի լուծումների» անհրաժեշտության և առաջնահերթության,
  2. Քաղաքի և քաղաքում մատուցվող ծառայություների մասին անհրաժեշտ տեղեկատվության հասանելիության ապահովում,
  3. Տեխնոլոգիական լուծումների ներդրման և շահագործման փորձի փոխանակում,
  4. Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ բարձրակարգ ծառայությունների մատուցում՝ քաղաքացիներին, բիզնեսին և քաղաքի հյուրերին,
  5. Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ կառավարման գործընթացի կատարելագործում,
  6. Նորարարությունների համար բարենպաստ միջավայրի ստեղծում և ներդրումների ներգրավում,
  7. Սոցիալական և տնտեսական զարգացում:
  • Обсуждалось

    20.11.2017 - 11.12.2017

  • Тип

    Pешение

  • Область

    Транспорт

  • Министерство

    Министерство индустрии высоких технологий

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 8728

Принт