Добавить в избранное

§Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մայիսի 6-ի N 736-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին¦ ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մայիսի 6-ի

N 736-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին>> ՀՀ կառավարության

որոշման նախագծի ընդունման

 

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

     Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում ռազմական դրությամբ պայմանավորված խնդիրները լուծելու նպատակով օգտագործված ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքը վերադարձնելու անհնարինության, ինչպես նաև գույքը վնասված վերադարձնելու կամ գույքի օգտագործման արդյունքում առաջացած բաց թողնված օգուտի դեպքերում օրինական տիրապետողին համարժեք փոխհատուցման տրամադրման գործընթացում առաջացած ընթացակարգային բնույթի խնդիրները լուծելու անհրաժեշտությամբ:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

     ՀՀ կառավարության 2021 թվականի մայիսի 6-ի N 736-Ն որոշմամբ նախատեսվել է ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում ռազմական դրությամբ պայմանավորված խնդիրները լուծելու նպատակով օգտագործված ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքը վերադարձնելու անհնարինության, ինչպես նաև գույքը վնասված վերադարձնելու կամ գույքի օգտագործման արդյունքում առաջացած բաց թողնված օգուտի դեպքերում օրինական տիրապետողին համարժեք փոխհատուցման տրամադրման կարգերը, ժամկետները և չափերը: Որոշմամբ սահմանվել է, որ համապատասխան դիմումները ՀՀ պաշտպանության նախարարություն են ներկայացվում որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3-ամսյա ժամկետում (մինչև 08.08.2021թ.), սակայն առկա են դեպքեր, երբ ֆիզիկական կամ իրավաբանական անձինք դիմումները ներկայացրել են նշված ժամկետից ուշ: Մասնավորապես, ընդհանուր տրանսպորտային միջոցներով համապատասխան փոխհատուցում ստանալու համար ներկայացվել է 323 դիմում, որոնցից 24 դիմում ներկայացվել է 2021թ. օգոստոսի 8-ից հետո, վերջինը՝ 21.03.2023թ-ին: Բացի այդ, որոշման երկու հավելվածների համաձայն դիմումները և անհրաժեշտ փաստաթղթերը ստանալու օրվանից հետո 3-օրյա ժամկետում ՀՀ պաշտպանության նախարարությունը դրանք ներկայացնում է միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը, ինչը սակայն իրատեսական չէ և հնարավոր չի եղել ապահովել, քանի որ համապատասխան գույքին հասցված վնասի կամ բաց թողնված օգուտի չափի որոշման համար կարիք է լինում իրականացնել որոշակի գործընթաց, որն անհնար է ապահովել 3-օրյա ժամկետում, առկա գործընթացը ցույց է տվել, որ գնահատումը տևում է մեկից մինչև երկու ամիս: Այդ նպատակով անհրաժեշտություն է առաջացել վերանայել սահմանված ժամկետները՝ գործընթացը պատշաճ ապահովելու նպատակով:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

    Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում ռազմական դրությամբ պայմանավորված խնդիրները լուծելու նպատակով օգտագործված ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքը վերադարձնելու անհնարինության, ինչպես նաև գույքը վնասված վերադարձնելու կամ գույքի օգտագործման արդյունքում առաջացած բաց թողնված օգուտի դեպքերում օրինական տիրապետողին համարժեք փոխհատուցման տրամադրման համար դիմում ներկայացնելու ժամկետը սահմանել որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից երկու տարվա ընթացքում, ինչպես նաև դիմումները միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը ներկայացումը պայմանավորել համապատասխան գույքին հասցված վնասի կամ բաց թողնված օգուտի չափի վերաբերյալ տեղեկատվության առկայությամբ:

 

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները

     Որոշման նախագծի ընդունումը պետական բյուջեում լրացուցիչ ծախսերի կատարման անհրաժեշտություն չիառաջացնում:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

      Որոշման նախագիծը կապված չէ ռազմավարական

  • Обсуждалось

    06.04.2023 - 22.04.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Безопасность

  • Министерство

    Министерство обороны

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2005

Принт