Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության տարածքում տարբեր ինտենսիվության երաշտային պայմանների հաշվարկման ցուցանիշները և մեթոդաբանությունը սահմանելու մասին» կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

«    » _________________ 2023      N    -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԱՐԲԵՐ ԻՆՏԵՆՍԻՎՈՒԹՅԱՆ ԵՐԱՇՏԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸեվ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով  Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 92-րդ հոդվածի 3-րդ մասով ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքում տարբեր ինտենսիվության երաշտային պայմանների հաշվարկման ցուցանիշները և մեթոդաբանությունը` համաձայն  հավելվածի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

«    » ______________   N…-Ն որոշման

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԱՐԲԵՐ ԻՆՏԵՆՍԻՎՈՒԹՅԱՆ ԵՐԱՇՏԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

  1. Սույն Հավելվածով սահմանվում են Հայաստանի Հանրապետության տարածքում տարբեր ինտենսիվության երաշտային պայմանների հաշվարկման ցուցանիշները և կիրառվող մեթոդաբանությունը։
  2. Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության չորայնության ցուցիչների տեղեկագրում ընդգրկված Սելյանինովի հիդրոթերմիկ խոնավության գործակիցը և մեթոդաբանությունը կիրառելի է Հայաստանի Հանրապետության տարածքում տարբեր ինտենսիվության երաշտային պայմանների հաշվարկման համար։
  3. Սույն Հավելվածի իմաստով կիրառվող հասկացություններն են՝
  • Սելյանինովի հիդրոթերմիկ խոնավության գործակից (այսուհետ՝ ՀԹԳ, [մմ/0C])՝ գործակից, որը հաշվարկվում է չորրորդ ենթակետում բերված բանաձևով,
  • ցուցանիշ՝ օդերևութաբանական պարամետրեր, որոնք օգտագործվում են Երաշտի պայմանների հաշվարկման համար,
  • երաշտի ինտենսիվություն՝ որոշակի ժամանակահատվածում կոնկրետ տեղանքի չորության վիճակ, որը գնահատվում է օդերևութաբանական կայանների դիտարկումներից ստացված համապատասխան ցուցանիշների կիրառմամբ,
  • հարակից տարածքներ՝ օդերևութաբանական կայանների դիտարկումներից դուրս տարածքներ:
  1. Երաշտային պայմանների հաշվարկման հիմնական ցուցանիշներն են տեղումները և ջերմաստիճանը։
  2. ՀԹԳ-ն հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝

 Որտեղ`

∑R – մթնոլորտային տեղումների քանակի գումարն է գնահատվող տասնօրյակի և դրան նախորդող երկու տասնօրյակների համար,

∑T - 10°C -ից մեծ կամ հավասար միջին օրական ջերմատիճանների գումարն է գնահատվող տասնօրյակի և դրան նախորդող երկու տասնօրյակների համար։

  1. Սելյանինովի ՀԹԳ-ի արժեքների հիման վրա Հայաստանի կլիմայական պայմաններում առանձնացվում են երաշտի ինտենսիվության 5 կարգ՝
  • Շատ ուժեղ 0-0.19 (կարգ 1),
  • Ուժեղ0.2-0.39 (կարգ 2),
  • Միջին 0.4-0.6 (կարգ 3),
  • Թույլ 0.61-0.75 (կարգ 4),
  • Երաշտի բացակայություն 0.76-5.0 (կարգ 5)։
  1. Հայաստանի կլիմայական պայմաններում տարվա տաք ժամանակահատվածում՝ պայմանավորված Հայաստանի լեռնային ռելիեֆով, տեղային տեղումներով և կոնվեկտիվ պրոցեսներով, երաշտի ինտենսիվության ճշգրիտ գնահատման համար լրացուցիչ իրականացվում է սինօպտիկական իրավիճակի, օդերևութաբանական ռադարի և արբանյակային դիտարկումների վերլուծություն։
  • Обсуждалось

    04.04.2023 - 25.04.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Сельское хозяйство, Охрана природы, Территориальное управление и развитие, Чрезвычайные ситуации

  • Министерство

    Министерство окружающей среды

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2196

Принт