Добавить в избранное

В стадии разработки

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 1058-Ն, 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-Ի N 762-Ն ԵՎ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 831-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 1058-Ն, 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-Ի N 762-Ն ԵՎ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 831-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ 

  1. Անհրաժեշտությունը

          Նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է ցերեկային ծառայություն ստացող երեխաների տարիքային շեմի հետ կապված փոփոխությունների ամրագրման կարևորությամբ:

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 Ներկայում Նախարարության ենթակայության ցերեկային ծառայություններ տրամադրող պետական ոչ առևտրային կազմակերպություններում ծառայություններ ստացող երեխաների տարիքային շեմը տարբեր է՝ 2-18, 3-18, ինչպես նաև 6-18 տարեկան։

Չնայած այն հանգամանքին, որ բոլոր կազմակերպություններում ծառայությունների տրամադրման բնույթը և ծավալը նույնն է, տարիքային շեմը խիստ տարբեր է, որի պատճառով՝ 2-3 տարեկան, իսկ որոշ դեպքերում 2-6 տարեկան երեխաների իրավունքներն ապահովելու նկատառումից ելնելով՝ անհրաժեշտություն է առաջացել վերանայել և ծառայություն ստացողների տարիքային շեմը սահմանել նույնը։ Հարկ է նկատի ունենալ, որ գործող մեկ այլ կարգավորմամբ՝ մասնավորապես ՀՀ կառավարության 2005 թվականի մարտի 24-ի N 381 որոշմամբ արդեն իսկ ամրագրված է 2-18 տարեկան երեխաների խնամք ստանալու հնարավորությունը։

3. Կարգավորման նպատակը և բնույթը

          Նախագծով նախատեսվում է փոփոխել ծառայություն ստանալու հնարավորություն ունեցող երեխաների տարիքային շեմը՝ հնարավորություն ստեղծելով ծառայություններ տրամադրել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին՝ սկսած 2 տարեկանից։

4. Նախագծիմշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

          Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից:

5. Ակնկալվող արդյունքը

          Նախագծի ընդունմամբ ակնկալվում է կարիքին համապատասխան ծառայություններ տրամադրել կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաներին՝ սկսած 2 տարեկանից՝ հաշվի առնելով վերջիններիս վերականգնողական ներուժը, ինչպես նաև կանխելով վերջիններիս՝ շուրջօրյա խնամք տրամադրող հաստատություններում հայտնվելու ռիսկը։

     Նախագծի ընդունման արդյունքում ֆինանսական միջոցների ավելացում չի սպասվում։

6. Կապը ռազմավարական ծրագրերի հետ

Նախագիծը բխում է Հայաստանի մինչև 2050 թվականի վերափոխման ռազմավարության 04 մեգանպատակից:

  • Обсуждалось

    22.03.2023 - 07.04.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1769

Принт