Добавить в избранное

В стадии разработки

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6 ի N 275-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

___________________ 2023 թվականի N –Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի N 275-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 34-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի «Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանելու, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին» N 275-Ն որոշման N 1 հավելվածի`
  • 4-րդ կետի 6-րդ ենթակետում «նոր ծնված երեխայի ծննդյան օրվան նախորդող 3 տարվա ընթացքում» բառերը փոխարինել «մինչև նոր ծնված երեխայի ծննդյան օրը» բառերով.
  • 8-րդ կետի 2-րդ ենթակետի՝

ա․ «բ» պարբերությունը «ծնողը» բառից հետո լրացնել «կամ երեխայի մյուս ծնողը (ով չի հանդիսանում նոր ծնված երեխայի ծնողը) զրկված է ծնողական իրավունքից» բառերով,

բ․ «դ» պարբերությունը «փաստը» բառից հետո լրացնել «կամ այդ զավակի նոտարական ակտով հաստատված հայտարարությունն այն մասին, որ անչափահաս տարիքում իր փաստացի խնամքն ու դաստիարակությունն իրականացրել է նոր ծնված երեխայի ծնողը» բառերով,

գ․«ը» պարբերությունում «։» կետադրական նշանը փոխարինել «,» կետադրական նշանով և 2-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «թ» պարբերությամբ․

«թ․ նոր ծնված երեխայի ծննդյան օրվա դրությամբ հաշվառված են նոր ծնված երեխայի բնակության (հաշվառման) վայրի հասցեով։»,

  • 1-ին կետում «նոր ծնված երեխայի ծննդյան օրվան նախորդող 3 տարվա ընթացքում» բառերը փոխարինել «մինչև նոր ծնված երեխայի ծննդյան օրը» բառերով,
  • 9-րդ կետից հանել 1-ին նախադասությունը,
  • 17-րդ կետից հետո լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր՝ 17.1-ին և 17.2-րդ կետեր.

«17.1 Եթե ծնողը առկա փաստաթղթերի (տեղեկատվության) հիման վրա երեխայի ծննդյան միանվագ նպաստի իրավունք ունի դիմումում նշված՝ նոր ծնված երեխայի կարգաթվից տարբեր այլ կարգաթվով, ապա երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում է առկա փաստաթղթերով (տեղեկատվությամբ) հիմնավորված նոր ծնված երեխայի կարգաթվին համապատասխան։

17.2 Երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակելու համար հիմք են հանդիսանում Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրի տվյալները՝ ծնողի, երեխաների (զավակների), այդ թվում՝ նոր ծնված երեխայի հաշվառման վայրի վերաբերյալ:»,

  • 1-ին կետը «վրա» բառից հետո լրացնել «, այդ թվում՝ սույն կարգի 17.1-ին կետում նշված դեպքում,» բառերով,
  • 1-ին կետից հետո լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր՝ 23.2-րդ կետ.

«23.2. Ներկայացված փաստաթղթերի հիման վրա դրանք ներկայացնելու օրվա դրությամբ գործող օրենսդրությամբ սահմանված չափով նպաստը նշանակվելուց և վճարվելուց (վճարման ցուցակ ներառվելուց) հետո՝ նոր ծնված երեխայի ծննդյան ամսվանից հետո 12 ամսվա ընթացքում լրացուցիչ փաստաթղթեր (տեղեկատվություն) ստացվելու դեպքում, որոնց արդյունքում փոխվում է նոր ծնված երեխայի կարգաթիվը, ծնողին ավել վճարված նպաստի գումարը ենթակա է բռնագանձման։ Սույն կետում նշված` ավել վճարված նպաստի գումարը նոր ծնված երեխայի ծննդյան կապակցությամբ նշանակված (վճարման ցուցակ ներառված) և նոր ծնված երեխայի՝ լրացուցիչ փաստաթղթերի (տեղեկատվության) հիման վրա որոշված կարգաթվին համապատասխան գումարների տարբերությունն է:»։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
  2. Սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետը տարածվում է այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվել է 2022 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո։ Սույն կետում նշված դեպքում, եթե արդեն նշանակվել է երեխայի ծննդյան միանվագ նպաստ՝ կարգաթիվը որոշելիս առանց հաշվի առնելու մինչև նոր ծնված երեխայի ծննդյան օրը մահացած նրա քրոջը կամ եղբորը (բացառությամբ այն դեպքերի, երբ նրանք մահացել են պերինատալ շրջանում), ապա նշանակված նպաստի չափը վերահաշվարկվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 6 ամսվա ընթացքում կրկին դիմելու դեպքում։

 

 

 

  • Обсуждалось

    14.03.2023 - 30.03.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1808

Принт