Добавить в избранное

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած Հայաստանի Հանրապետության նոր քրեական օրենսգրքում (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) ամրագրված է դատական ակտը չկատարելու վերաբերյալ հանցակազմ։ Մասնավորապես՝ գործող ՀՀ քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի համաձայն՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռի, վճռի կամ դատական այլ ակտի կատարմանը խոչընդոտելը, ինչպես նաև օրինական ուժի մեջ մտած դատավճիռը, վճիռը կամ դատական այլ ակտը դրանով սահմանված ժամկետում կամ ժամկետ սահմանված չլինելու դեպքում՝ այն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, կամ տվյալ ակտի կատարման շրջանակներում հարկադիր կատարողի սահմանած ժամկետում պարտապանի կամ նրա իրավասու անձի կողմից չկատարելը, եթե դրա կատարումը հնարավոր չէ հարկադիր կատարման միջոցների գործադրմամբ, կամ տվյալ ակտով արգելված գործողություն կատարելն այդ արգելքի գործողության ժամանակահատվածում՝(․․․):

Ներկայումս քրեական պատասխանատվության ենթադրվում է միայն դատական ակտերի չկատարման կամ կատարման խոչընդոտելու համար, եթե կատարումը հնարավոր չէ հարկադիր կատարման միջոցներով։ Այնինչ, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում (այսուհետ՝ Օրենք) լրացումներ կատարելու արդյունքում հարկադիր կատարման ենթակա են ոչ միայն օրինական ուժի մեջ մտած դատական ակտը, այլև այդ թվում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից տրված հանձնարարություններ պարունակող որոշումը, քանդման մասին վարչական ակտը, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը, գրավը պետության եկամուտ դարձնելու մասին դատախազի որոշումը։

Ընդ որում հարկադիր կատարման ենթակա ակտերի ցանկը տարեցտարի ավելանում է։

Հարկ է նշել, որ վերը հարկադիր կատարման ուղարկվող որոշումները լինում են ոչ միայն գույքային (բռնագանձման), այլև՝ ոչ գույքային բնույթի․ օրինակ՝  վերը նշված հանձնաժողովների կողմից տրված հանձնարարությունները, կամ որոշակի գործողություններ կատարելու վերաբերյալ, որոնք կատարման ենթակա են անձամբ պարտապանի կամ վերջինիս ներկայացուցչի կողմից և հնարավոր չէ կատարել հարկադիր կատարման միջոցների կիրառմամբ։

Մասնավորապես՝ գործնականում Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը, ստանալով վերը նշված մարմինների կողմից կայացված որոշումները, ղեկավարվելով Օրենքի 62-րդ հոդվածով կայացնում է որոշակի գործողություններ կատարելու կամ դրանց կատարումից ձեռնպահ մնալու մասին որոշում, որի համաձայն՝ պարտապանը պարտավոր է սահմանված ժամկետում ապահովել նշված մարմինների կողմից կայացված վարչական ակտով սահմանված գործողությունների (հանձնարարությունների) կատարումը։ Պարտապանը սահմանված ժամկետում հրաժարվում է ապահովել դրաց կատարումը՝ արդյունքում հարկադիր կատարման ենթակա ակտերը մնում են անկատար։

Հարկ է նշել, որ հարկադիր կատարողը, նշված դեպքերում, գործող իրավակարգավորումներով չունի որևէ լծակ ազդելու պարտապանի վարքագծի վրա կամ այլ միջոցներով ապահովելու այդ ակտերի հարկադիր կատարումը (բացառությամբ, եթե պարտապանը խոչընդոտում է հարկադիր կատարողի օրինական գործողություններին, որի դեպքում սահմանված է վարչական պատասխանատվություն) և դա այն պայմաններում, երբ օրենսդրության զարգացումը միտված է ոչ միայն դատական ակտերի, այլև վարչական ակտերի հարկադիր կատարման պարտադիրության ապահովմանը։ Հարկ է նշել, որ հարկադիր կատարման ենթակա այլ ակտերի չկատարման կամ դրա կատարմանը խոչընդոտելու դեպքում դրանց կատարման պարտադիրության համար այլ երաշխիքներ չնախատեսելու պայմաններում իմաստազրկվում է վարչական ակտերի կատարման պարտադիրության հանգամանքը։

 

  1. Կարգավորման նպատակը.

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով (այսուհետ նաև՝ Նախագիծ) առաջարկվում է սահմանել քրեական պատասխանատվության հարկադիր կատարման ենթակա այլ ակտերի չկատարման կամ դրանց կատարմանը խոչընդոտելու համար։

 

  1. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման դեպքում լրացուցիչ օրենսդրական հիմքեր և երաշխիքներ կստեղծվեն հարկադիր կատարման ենթակա ակտերի անվերապահ կատարման համար՝ սահմանելով լրացուցիչ գործիք ազդելու պարտապանի վրա՝ կատարելու Օրենքի 4-րդ հոդվածով նախատեսված հարկադիր կատարման ենթակա այլ ակտերը։

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները.

Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից։

 

  1. Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

Նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտեր ընդունել անհրաժեշտ չէ,  ինչպես նաև պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:

  «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծը բխում է Կառավարության 2021-2026թթ․ ծրագրի 5․3 կետով սահմանված՝ հարկադիր կատարման ոլորտի համընդհանուր բարեփոխման, մասնավորապես՝ կատարողական գործողությունների արդյունավետությունը բարձրացնելու նպատակից:

 


ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԵԼԻՔ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

  1. Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը

«Քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չկա:


ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՄԲ  ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՊԵՏԱԿԱՆ  ԿԱՄ  ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐՈՒՄ ԵԿԱ­ՄՈՒՏ­ՆԵՐԻ և ԾԱԽՍԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՄ ՆՎԱ­ԶԵՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

    «Քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու» լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախuերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

  • Обсуждалось

    13.03.2023 - 29.03.2023

  • Тип

    Закон

  • Область

    Юстиция, Принудительное исполнение судебных актов, Уголовное законодательство

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2331

Принт

Предложения

Սամվել Հակոբյան

16.03.2023

Նախագծով առաջարկվում է, ի թիվս այլնի, քրեական պատասխանատվություն սահմանել նաև հարկադիր կատարման ենթակա ակտի կատարմանը խոչընդոտելու համար: Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 206 պրիմ 5 հոդվածը վարչական պատասխանատվություն է սահմանում Հարկադիր կատարողի պարտականությունների կատարմանը դիտավորյալ խոչընդոտելու համար: Այն դեպքում, երբ հենց հարկադիր կատարողն է հարկադիր կատարման ենթակա ակտը կատաելուն ուղղված միջոցներ ձեռնարկում, և դրան խոչընդոտում է քաղաքացին, ապա հարց է առաջանում՝ քաղաքացու կողմից հարկադիր կատարման ենթակա ակտի կատարմանը խոչընդոտելը, այլ խոսքով՝ հարկադիր կատարողի պարտականությունների կատարմանը խոչընդոտելը պետք է գնահատվի որպես վարչաիրավական, թե քրեաիրավական հարաբերություն, որպիսի հանգամանքի պարզմամբ կորոշվի՝ անձը պետք է կրի քրեական, թե վարչական պատասխանատվություն: Կարծում եմ՝ արարքը, որը առաջարկում եք քրեականացնել, արդեն պատժի սպառնալիքի տակ է՝ վարչաիրավական իմաստով, ուստի այն քրեականացնելու համար նախ պետք է հանել զանցանքների շարքից, ապա նոր քրեականացնել: Հակառակ մոտեցման պարագայում իրավացիորեն հարց է առաջանալու՝ անձը պետք է կրի քրեական թե վարչական պատասխանատվություն, քանի որ նույն արարքը կատարելը կնախատեսվի թե ՔրՕ-ում և թե ՎիվՕ-ում:

Узнать больше