Добавить в избранное

«Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Բուսասանիտարիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Անասնաբուժության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Կերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ  ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ  ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ  ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԿԵՐԻ  ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1․ Կարգավորման ենթակա խնդիրը

«Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»,  «Բուսասանիտարիայի  մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Սննդամթերքի անվտանգության  մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Անասնաբուժության  մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Կերի  մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ՝ նախագծեր) մշակվել են՝ հաշվի առնելով սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության, սննդամթերքի անվտանգության, կերի անվտանգության, բուսասանիտարիայի և անասնաբուժության ոլորտներում հրատապ լուծում պահանջող խնդիրների ընթացքին հնարավորինս արագ հանգուցալուծում և իրավակարգավորումներ սահմանելու անհրաժեշտությունը։

 

2․ Ընթացիկ իրավիճակը

Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության, սննդամթերքի անվտանգության, կերի անվտանգության, բուսասանիտարիայի և անասնաբուժության ոլորտներում քաղաքականության մշակման և իրականացման արդյունավետության բարձրացման նպատակով հաճախ անհրաժեշտություն է  առաջանում տվյալ ոլորտներում քաղաքականությունը մշակող լիազոր մարմնի կողմից մշակել և ընդունել իրավական ակտեր, որոնք նպատակաուղված են սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության, սննդամթերքի անվտանգության, կերի անվտանգության, բուսասանիտարիայի և անասնաբուժության ոլորտներում առաջացած խնդիրների կանոնակարգմանը և լուծմանը, որի  նպատակով անհրաժեշտ է տվյալ ոլորտներում քաղաքականությունը մշակող լիազոր մարմնին վերապահել համապատասխան լիազորությունները։

Նախագծի ընդունմամբ լրացուցիչ  ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում՝ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազում չի նախատեսվում:  

 

3․ Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Իրավական ակտի նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։

 

4․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:

Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի 2.4 կետի «Գյուղատնտեսության» բաժնից  https://www.gov.am/files/docs/4586.pdf   և  ՀՀ գյուղատնտե­սության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարությունից:

 

5․ Նպատակը և ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության, սննդամթերքի անվտանգության, կերի անվտանգության, բուսասանիտարիայի և անասնաբուժության ոլորտներում քաղաքականությունը մշակող լիազոր մարմինները կարող են ընդունել իրավական ակտեր, որոնք ավելի պարզ ընթացակարգով, հնարավորինս կարճ ժամանակահատվածում կընդունվեն և ոլորտում առաջացած խնդիրները, որոնք կարող են խաթարել գյուղատնտեսության զարգացման բնականոն ընթացքը, ավելի արագ և հրատապ լուծումներ կստանան այդ թվում՝ կայուն անասնահամաճարակային իրավիճակի ապահովումը, բույսերի կարանտին վնասակար օրգանիզմերի ներթափանցման ու տարածման, ինչպես նաև սննդամթերքի անվտանգությանը սպառնացող իրավիճակների  կանխարգելումը, և նշված ոլորտներում տարվող քաղաքականությունն ավելի արդյունավետ կիրականացվի։

 

  • Обсуждалось

    10.03.2023 - 27.03.2023

  • Тип

    Закон

  • Область

    Сельское хозяйство, Экономика

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2465

Принт