Добавить в избранное

В стадии разработки

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 28-ի N 1491-ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԾԻ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1491-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 «Հայաստանի Հանրապետության կառավարության  2006 թվականի սեպտեմբերի 28-ի N 1491-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող ստորերկրյա ջրերի ռեժիմայի դիտարկումների (մոնիթորինգի) գործընթացում առկա իրավահարաբերությունների կարգավորման հետ:

«Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» օրենքի հիման վրա ընդունված Կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 28-ի N 1491-Ն  որոշումը կոչված է կարգավորելու շրջակա միջավայրի դիտարկումների պետական ցանցի օբյեկտների պահպանության, դրանց շուրջ պահպանական գոտիների ստեղծման կարգի և սահմանափակումների ցանկի հետ կապված հարաբերությունները, սակայն դիտարկումների ցանցի պետական հիդրոօդերևութաբանական ծառայության կազմում ընդգրկված ստորերկրյա ջրերի ռեժիմայի դիտարկումների դիտակետերի  հարցը վերոգրյալ կարգավորումից դուրս է մնացել, ինչը խնդիրներ է առաջացնում ստորերկրյա ջրերի մոնիթորինգի ազգային (պետական) ցանցի դիտակետերի զբաղեցրած տարածքների տիրապետման, տնօրման կամ պատկանելիության, ինչպես նաև պահպանման գոտիների մակերեսների չափերի հետ կապված:

      2.Առաջարկվող կարգավորման բնույթը

«Հայաստանի Հանրապետության կառավարության  2006 թվականի սեպտեմբերի 28-ի N 1491-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծով առաջարկվում է սահմանել ստորերկրյա ջրերի մոնիթորինգի ազգային (պետական) ցանցի դիտակետերի զբաղեցրած տարածքների տիրապետման, տնօրման կամ պատկանելիության և պահպանման գոտիների համար հատկացվող անհրաժեշտ հողատարածքների առավելագույն չափը, ինչպես նաև կարգավորել այդ հողատարածքների պահպանման հետ կապված հարաբերությունները:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ։

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ կլուծվի ստորերկրյա ջրերի մոնիթորինգի ազգային (պետական) ցանցի դիտակետերի պահպանման և ռեժիմային դիտարկումների անխոչընդոտ իրականացման հարցը, ինչն էլ իր հերթին կապահովի ստորերկրյա ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման Կառավարության որդեգրած քաղաքականությունը:

  1. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեի եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Կառավարության որոշման նախագծի ընդունումը չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթից։

  • Обсуждалось

    03.03.2023 - 21.03.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Охрана природы, Территориальное управление и развитие

  • Министерство

    Министерство окружающей среды

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2380

Принт