Добавить в избранное

«Անազատ և կիսաազատ պայմաններում պահման թույլտվություն չպահանջող վայրի կենդանիների ցանկը հաստատելու մասինն» շրջակա միջավայրի նախարարի հրամանի նախագիծ

«Անազատ և կիսաազատ պայմաններում պահման թույլտվություն չպահանջող վայրի կենդանիների ցանկի հաստատման մասին» շրջակա միջավայրի նախարարի հրամանի (այսուհետ՝ Հրաման) նախագծի  ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կենդանական աշխարհի օբյեկտների անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կենդանիների պահելու իրավահարաբերությունների կանոնակարգման և վարչարարության նվազեցման պահանջով:

Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհի օբյեկտների պահպանությունը, դրանց օգտագործումը և վերահսկողությունն այս ոլորտում պատշաճ մակարդակի վրա չեն գտնվում, արդյունքում ունենում ենք իրավիճակներ, որոնք առաջացնում են հանրային վտանգավորություն:

Վերոնշյալ խնդիրները, ինչպես նաև այդ խնդիրներից առաջացող ռիսկերը կանոնակարգելու և վերահսկելի դարձնելու նպատակով մշակվում են իրավակարգավորումների շղթայական համակարգ, թույլատվական մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան գույքագրելու, հաշվառելու Հայաստանի Հանրապետությունում անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդաանիների, այդ թվում Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կենդանիներին:

Հրամանի մշակման գործընթացի իրականացումն անհետաձգելի և հրատապ դարձավ 2015 թվականին միջազգային մամուլում (Daily Mail) տպագրված Գյումրու մասնավոր կենդանաբանական այգում պահվող կենդանիների թշվառ վիճակին վերաբերող աղմկահարույց հոդվածի հրապարակումից հետո։

Անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդաանիների, այդ թվում Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կենդանիներին պահման և օգտագործման գործընթացում կանոնակարգման օրինաչափ տրամաբանություն ներդնելու նպատակով մշակվել են այն կենդանիաների ցանկը, որոնց  պահումը  չի պահանջում մասնագիտական մոտեցում, և այդ կենդանիների հետագա ոչ կանոնակարգված բաց թողումը շրջակա միջավայր չի առաջացնի հանրային վտանգավորություն :

Հրամանի ընդունման անհրաժեշտությունը բխում է վերոգրյալից, ինչպես նաև Վարչապետի  2022 թվականի մայիսի 24-ի «Կենդանական աշխարհի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին» N571-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 7-րդ կետի պահանջից:

Սույն նախագծի մշակման արդյունքում կկանոնակարգվեն Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանատեսակների, Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում գրանցված կենդանատեսակների, «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայի N 1, 2 և 3 հավելվածներով ամրագրված նմուշների, գիշատիչ կենդանատեսակների, թունավոր կենդանատեսակների, ինչպես նաև ցանկում չներառված կենդանատեսակների անազատ և կիսաազատ պայմաններում պահման գործընթացը: Արդյունքում յուրաքանչյուր կենդանատեսակի համար կունենանք անհատական և տեսակային առանձնահատկություններից բխող ու գոյատևման համար անհրաժեշտ կարիքները բավարարող պայմանների համապասխանելիություն:

  • Обсуждалось

    01.03.2023 - 22.03.2023

  • Тип

    Приказ решение

  • Область

    Охрана природы

  • Министерство

    Министерство окружающей среды

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2895

Принт