Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի N 20-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

Номер Автор предложения, дата получения Статус Содержание предложения Прикрепленные файлы Заключение Article
1 2 3 4 5 6
1 Սոկրատ Մկրտչյան 12.03.2023 00:09:42 Կարծում եմ, որ կարգում փոփոխությունները պետք է կատարվեր նախքան դասագրքերի մրցույթի հայտարարելը: Մրցույթի մնում է ընդամենը մեկուկես ամիս և կարգում փոփոխություն է առաջարկվում: Կամ փոփոխություն առաջարկողները չեն պատկերացնում 37-րդ կետի կարևորությունը, հատկապես կապված 6 ամսյա ժամկետի հետ, կամ պարզապես սրբագրումներ են անում …: 37-րդ կետի շուրջ առաջարկվող փոփոխությունների հիմնավորումները փաստարկված չեն և անհասկանալի են: Հասկանալի է այնքանով, որ առ այսօր հանձնաժողովների նախնական ցուցակները դեռ չեն հաստատվել և բնականաբար «կարգը պետք է համապատասխանեցնել փաստին և ենթարկել փոփոխության»: Ինչևէ մի անորոշությունից անցնում ենք մեկ այլ անորոշության: Կարծում եմ, որ պետք է հանձնաժողովների անդամների ցաուցակների հաստատման ժամկետները հստակեցնել և ըստ դրան վերանայել մրցույթի վերջնաժամկետը: Ի դեպ, երկու խոսք նաև առարկայակն չափորոշիչների մասին, որը դրված էր այս նույն կայքում (edraft.am) քննարկման: Քննարկման ավարտից (20.01.2023 - 04.02.2023) 15 օր հետո edraft.am-ի նույն էջում հայտնվում է բնություն, օտար լեզուներ, համաշխարհային պատմություն, ես և շրջակա աշխարհը առարկաների առարկայական «չափորոշիչները»: Անհասկանալի է, թե ինչի համար: Չէ որ քննարկումը այլևս 04.02.2023թ. ավարտված էր: Չի ընդունվել: Դասագրքերի ստեղծման մրցույթի ժամկետը նույնպես երկարաձգվել է և այն ամփոփվելու է ս.թ. հունիսի 1-ին:
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: