Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և ««Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքներ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 Դավիթ Թումասյան 10.03.2023 18:20:21 Կարևորելով առաջարկվող Նախագծով իրականացվող լրացումները, որոնք միտված են հանձնուքների և ծանրոցների ընդունման վերաբերյալ՝ գործնականում առաջացած խնդրի կարգավորմանը, նույն տրամաբանությամբ անհրաժեշտություն է առաջանում ևս մեկ լրացում կատարել ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 62-րդ հոդվածում: Հարցը նրանում է, որ դատապարտյալները կամ կալանավորված անձինք քրեակատարողական հիմնարկ ընդունվելիս ենթարկվում են նաև մատնադրոշմման և լուսանկարման, ինչն ամրագրված է ՀՀ կառավարության 03.08.2006թ.-ի թիվ 1543-Ն որոշման 13-րդ կետում: Կալանավորված անձանց առնչությամբ քննարկվող կետի համար իրավական հիմք է հանդիսանում «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասը, սակայն ՀՀ քրեակատարողական ոչ նախկին, ոչ ներկայիս օրենսգրքերը նման կարգավորում դատապարտյալների համար չեն նախատեսում, սակայն այն իրականացվել և իրականացվում է՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 03.08.2006թ.-ի թիվ 1543-Ն որոշման 13-րդ կետը: Մատնադրոշման և լուսանկարման անհրաժեշտությունն անհերքելի է, և հնարավոր չէ քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց մի խմբին ենթարկել այդ գործողությունների, իսկ մյուսներին՝ ոչ, առավել ևս, որ, որպես կանոն, դատապարտյալների մեծամասնությունը նախկինում եղել են կալանավորված անձինք և ենթարկվել են մատնադրոշմման և լուսանկարման այդ կարգավիճաակում: Դատապարտյալների միայն փոքր թիվն է, որ կալանք խափանման միջոցի չենթարկվելով՝ հետագայում դատապարտվում է ազատությունից զրկվելու հետ կապված պատիժների և հայտնվում քրեակատարողական հիմնարկներում, և եթե համապատասխան կարգավորում չնախատեսվի ՀՀ քրեկատարողական օրենսգրքի 62-րդ հոդվածում, ապա դատապարտյալներին մատնադրոշմման և լուսանկարման ենթարկելու իրավական հիմքը կվերանա և անհիմն տարբերակված մոտեցում կդրսևորվի կալանավորված անձանց և դատապարտյալների միջև՝ ի վնաս կալանավորված անձանց, որոնք հաշվի առնելով անմեղության կանխավարկածն՝ ունեն իրավունքների և ազատությունների ավելի նվազ սահմանափակում, քան դատապարտյալները: Ելնելով վերագրյալից միատեսակությունն ապահովելու նպատակով՝ առաջարկվում է ՀՀ քրեկատարողական օրենսգրքի 62-րդ հոդվածում լրացնել նոր 1.1-ին մաս հետևյալ բովանդակությամբ՝ «1.1. Քրեակատարողական հիմնարկ ընդունվող դատապարտյալը ենթարկվում է մատնադրոշմման և լուսանկարման:»: